Նեփիի եղբոր Հակոբի գիրքը

Հակոբ 

Նրա քարոզի խոսքերն իր եղբայրներին: Նա կարկամեցնում է մի մարդու, որը ջանում է տապալել Քրիստոսի վարդապետությունը: Մի քանի խոսք Նեփիի ժողովրդի պատմության վերաբերյալ:
Գլուխ 1

Հակոբը և Հովսեփը ջանում են համոզել մարդկանց՝ հավատալ Քրիստոսին և պահել նրա պատվիրանները – Նեփին մահանում է – Ամբարշտությունը գերակշռում է Նեփիացիների մեջ: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 2

Հակոբը պախարակում է սերը դեպի հարստությունները, հպարտությունը և անմաքրությունը – Մարդիկ կարող են փնտրել հարստություններ՝ օգնելու իրենց մերձավորներին – Հակոբը դատապարտում է չթույլատրված բազմակնության կիրառումը – Տերը հիանում է կանանց մաքրաբարոյությամբ: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 3

Սրտով մաքուրներն ընդունում են Աստծո հաճելի խոսքը – Լամանացիների արդարությունը գերազանցում է Նեփիացիների արդարությանը – Հակոբը նախազգուշացնում է պոռնկության, հեշտասիրության և ամեն մեղքի համար: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 4

Բոլոր մարգարեները պաշտում էին Հորը՝ Քրիստոսի անունով – Աբրահամի կողմից Իսահակի մատուցումը՝ նմանությունն էր Աստծո ու նրա Միածնի – Մարդիկ պետք է հաշտեցնեն իրենց Աստծո հետ՝ Քավության միջոցով – Հրեաները կմերժեն հիմնաքարը: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 5

Հակոբը մեջ է բերում Զենոսի այլաբանությունը՝ ընտանի և վայրի ձիթենիների վերաբերյալ – Դրանք նմանեցվում են Իսրայելին ու հեթանոսներին – Իսրայելի ցրումը և հավաքումը կանխորոշված է – Ակնարկություններ են արվում Նեփիացիների և Լամանացիների և Իսրայելի ողջ տան մասին – Հեթանոսները կպատվաստվեն Իսրայելին – Վերջ ի վերջո այգին կայրվի: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 6

Վերջին օրերին Տերը ետ կբերի Իսրայելը – Աշխարհը կայրվի կրակով – Մարդիկ պետք է հետևեն Քրիստոսին՝ ծծմբի և կրակի լճից խուսափելու համար: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 7

Սերեմն ուրանում է Քրիստոսին, վիճում է Հակոբի հետ, նշան է պահանջում և զարկվում է Աստծուց – Բոլոր մարգարեները խոսել են Քրիստոսի և նրա քավության մասին – Նեփիացիներն իրենց օրերն անցկացրեցին, որպես թափառականներ՝ ծնված նեղության մեջ և ատված Լամանացիների կողմից: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.: