Մորմոն 

Գլուխ 1

Ամմարոնը հրահանգում է Մորմոնին սրբազան հիշատակարանների վերաբերյալ – Պատերազմ է սկսվում Նեփիացիների ու Լամանացիների միջև – Երեք Նեփիացիները վերցվում են – Գերակշռում է ամբարշտությունը, անհավատությունը, կախարդությունները և մոգությունը: Մոտ 321–326թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 2

Մորմոնն առաջնորդում է Նեփիական զորքերը – Երկիրը ողողվում է արյամբ ու կոտորածով – Նեփիացիները ողբում են ու սգում՝ վշտով նզովվածների – Նրանց շնորհի օրն անցած է – Մորմոնը ձեռք է բերում Նեփիի թիթեղները – Պատերազմները շարունակվում են: Մոտ 327–350թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 3

Մորմոնը Նեփիացիներին ապաշխարության է կանչում – Նրանք հասնում են մեծ հաղթանակի և փառքի իրենց սեփական ուժով – Մորմոնը հրաժարվում է առաջնորդել նրանց, և նրա աղոթքները նրանց համար առանց հավատքի են – Մորմոնի Գիրքը հրավիրում է Իսրայելի տասներկու ցեղերին հավատալ ավետարանին: Մոտ 360–362թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 4

Պատերազմն ու կոտորածը շարունակվում են – Ամբարիշտները պատժում են ամբարիշտներին – Գերակշռում է ավելի մեծ ամբարշտություն, քան երբևէ նախկինում՝ բոլոր Իսրայելի մեջ – Կանայք ու երեխաներ են զոհաբերվում կուռքերին – Լամանացիները սկսում են քշել Նեփիացիներին իրենց առաջից: Մոտ 363–375թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 5

Մորմոնը կրկին առաջնորդում է Նեփիական զորքերն արյան ու կոտորածի ճակատամարտերում – Մորմոնի Գիրքն առաջ կգա՝ համոզելու բոլոր Իսրայելին, որ Հիսուսը Քրիստոսն է – Լամանացիները կցրվեն իրենց անհավատության պատճառով, և Հոգին կդադարի ճգնել նրանց հետ – Նրանք կստանան ավետարանը հեթանոսներից վերջին օրերում: Մոտ 375–384թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 6

Նեփիացիները հավաքվում են Կումորայի երկրում՝ վերջնական ճակատամարտի – Մորմոնը թաքցնում է սրբազան հիշատակարանները Կումորա բլրում – Լամանացիները հաղթում են, և Նեփիացի ազգը կործանվում է – Հարյուր հազարավորներ սպանվում են սրով: Մոտ 385թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 7

Մորմոնը հորդորում է վերջին օրերի Լամանացիներին հավատալ Քրիստոսին, ընդունել նրա ավետարանը և փրկվել – Բոլորը, ովքեր հավատում են Աստվածաշնչին, կհավատան նաև Մորմոնի Գրքին: Մոտ 385թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 8

Լամանացիները հետապնդում են և կործանում Նեփիացիներին – Մորմոնի Գիրքն առաջ կգա Աստծո զորությամբ – Վայեր են ասվում նրանց վրա, ովքեր ցասում և պայքար են շնչում Տիրոջ գործի դեմ – Նեփիական հիշատակարաններն ի հայտ կգան ամբարշտության, այլասերվածության և ուրացության օրը: Մոտ 400–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 9

Մորոնին նրանց կոչ է անում ապաշխարել, ովքեր չեն հավատում Քրիստոսին – Նա հայտարարում է հրաշքների Աստծո մասին, որը տալիս է հայտնություններ և պարգևներ ու նշաններ է թափում հավատարիմների վրա – Հրաշքները դադարում են անհավատության պատճառով – Նշաններ են հետևում նրանց, ովքեր հավատում են – Մարդկանց հորդորվում է լինել իմաստուն և պահել պատվիրանները: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.: