Սուրբ գրություններ
Մորոնի 3


Գլուխ 3

Երեցները ձեռնադրմամբ կարգում են քահանաներ և ուսուցիչներ: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

1 Այն ձևը, որով աշակերտները, ովքեր կոչվում էին եկեղեցու աերեցներ, բկարգում էին քահանաներ և ուսուցիչներ,

2 Հետո, երբ նրանք աղոթում էին Հորը՝ Քրիստոսի անունով, դնում էին իրենց ձեռքերը նրանց վրա և ասում.

3 Հիսուս Քրիստոսի անունով ես կարգում եմ քեզ քահանա (կամ եթե ուսուցիչ՝ ես կարգում եմ քեզ ուսուցիչ), քարոզելու ապաշխարություն և մեղքերի աթողություն Հիսուս Քրիստոսի միջոցով՝ հավատքի տոկունությամբ առ նրա անունը, մինչև վերջ: Ամեն:

4 Եվ այս ձևով էին նրանք քահանաներ և ուսուցիչներ ակարգում, մարդկանց համար Աստծո բպարգևների և կոչումների համաձայն. և նրանք կարգում էին նրանց Սուրբ Հոգու գզորությամբ, որը նրանց մեջ էր: