Սուրբ գրություններ
Մորոնի 6


Գլուխ 6

Ապաշխարող անձինք մկրտվում են և ընկերակցվում – Եկեղեցու անդամները, ովքեր ապաշխարում են, ներվում են – Ժողովները ղեկավարվում են Սուրբ Հոգու զորությամբ: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ, ես խոսում եմ ամկրտության վերաբերյալ: Ահա, երեցներ, քահանաներ և ուսուցիչներ էին մկրտվում. և նրանք չէին մկրտվում, մինչև առաջ չէին բերում վայել պտուղ, որ նրանք բարժանի էին դրան:

2 Ոչ էլ նրանք ընդունում էին մկրտության որևէ մեկին, եթե նրանք առաջ չէին գալիս ակոտրված սրտով և փշրված հոգով և վկայում եկեղեցուն, որ նրանք, իսկապես, ապաշխարել էին բոլոր իրենց մեղքերից:

3 Եվ ոչ ոք մկրտության չէր ընդունվում, մինչև նրանք իրենց վրա չէին ավերցնում Քրիստոսի անունը՝ վճռականություն ունենալով ծառայել նրան մինչև վերջ:

4 Եվ հետո, երբ նրանք մկրտության էին ընդունվում, և ներգործվում ու ամաքրվում էին Սուրբ Հոգու զորությամբ, նրանք համարվում էին Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում. և նրանց բանունները գրի էին առնվում, որպեսզի հիշվեին և սնուցվեին Աստծո բարի խոսքով՝ պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա, շարունակ պահելու նրանց գարթուն աղոթքում, դապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին, որը նրանց հավատքի եհեղինակն ու ամբողջացնողն էր:

5 Եվ աեկեղեցին բհաճախ հավաքվում էր՝ գծոմ պահելու ու աղոթելու, և խոսելու մեկը մյուսի հետ, իրենց հոգիների բարօրության վերաբերյալ:

6 Եվ նրանք հաճախ հավաքվում էին՝ ճաշակելու հացից և գինուց՝ ի հիշատակ Տեր Հիսուսի:

7 Եվ նրանք խիստ հետևում էին, որ աանօրինություն չլիներ իրենց մեջ. և ում որ հայտնաբերում էին անօրինություն գործելիս, և եկեղեցու բերեք վկաներ դատապարտում էին նրանց գերեցների առջև, և եթե նրանք չէին ապաշխարում, և չէին դխոստովանում, նրանց անունները եջնջվում էին, և նրանք չէին համարվում Քրիստոսի ժողովրդի թվում:

8 Բայց աորքան հաճախ որ նրանք ապաշխարում էին ու ներում փնտրում, անկեղծ միտումով, նրանք բներվում էին:

9 Եվ նրանց ժողովները աղեկավարվում էին եկեղեցու կողմից՝ համաձայն Հոգու ներգործումների ձևին, և բՍուրբ Հոգու զորությամբ. քանզի, ինչպես որ Սուրբ Հոգու զորությունն առաջնորդում էր նրանց՝ լիներ դա քարոզելը, թե՛ հորդորելը կամ աղոթելը, թե՛ աղերսելը կամ երգելը, ճիշտ այդպես էլ արվում էր: