Մորոնի 

Գլուխ 1

Մորոնին գրում է Լամանացիների բարօրության համար – Այն Նեփիացիները, որոնք չեն կամենում ուրանալ Քրիստոսին, մահվան են դատապարտվում: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 2

Հիսուսը զորություն տվեց տասներկու Նեփիացի աշակերտներին՝ շնորհելու Սուրբ Հոգու պարգևը: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 3

Երեցները ձեռնադրմամբ կարգում են քահանաներ և ուսուցիչներ: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 4

Բացատրվում է, թե ինչպես են երեցները և քահանաները սպասավորում հաղորդության հացը: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 5

Բացատրվում է հաղորդության գինու սպասավորման եղանակը: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 6

Ապաշխարող անձինք մկրտվում են և ընկերակցվում – Եկեղեցու անդամները, ովքեր ապաշխարում են, ներվում են – Ժողովները ղեկավարվում են Սուրբ Հոգու զորությամբ: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 7

Հրավեր է տրվում՝ մտնելու Տիրոջ հանգիստը – Աղոթեք անկեղծ միտումով – Քրիստոսի Հոգին հնարավորություն է տալիս մարդկանց տարբերել բարին չարից – Սատանան համոզում է մարդկանց ուրանալ Քրիստոսին և չարիք գործել – Մարգարեները հայտնում են Քրիստոսի գալուստը – Հավատքով են հրաշքներ գործվում և հրեշտակներ ծառայում – Մարդիկ պետք է հուսան հավերժական կյանքի համար և հարեն գթությանը: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 8

Փոքր երեխաների մկրտությունը չար պղծություն է – Փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով՝ Քավության շնորհիվ – Հավատքը, ապաշխարությունը, հեզությունը և սրտի խոնարհությունը, Սուրբ Հոգին ստանալը և մինչև վերջ համբերելը փրկության են առաջնորդում: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Մորմոնի երկրորդ նամակն իր որդուն՝ Մորոնիին:

Ընդգրկելով գլուխ 9:

Գլուխ 9

Ինչպես Նեփիացիները, այնպես էլ Լամանացիներն անառակ են ու այլասերված – Նրանք տանջում են և սպանում մեկը մյուսին – Մորմոնն աղոթում է, որ շնորհը և բարությունը հանգչի Մորոնիի վրա հավիտյան: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 10

Մորմոնի Գրքի վկայությունը գալիս է Սուրբ Հոգու զորությամբ – Հոգու պարգևները բաշխվում են հավատարիմներին – Հոգևոր պարգևներին միշտ ուղեկցում է հավատքը – Մորոնիի խոսքերը խոսում են փոշուց – Եկեք Քրիստոսի մոտ, կատարելագործվե՛ք նրանով և սրբագործեք ձեր հոգիները: Մոտ 421թ. Ք.ծ.հ.: