Սուրբ գրություններ
Մոսիա 11


Գլուխ 11

Թագավոր Նոյը կառավարում է ամբարշտությամբ – Նա հաճույք է ստանում զեխ ապրելակերպից՝ իր կանանց և հարճերի հետ – Աբինադին մարգարեանում է, որ ժողովուրդը կտարվի ճորտության – Թագավոր Նոյը փնտրում է նրա կյանքը: Մոտ 160–150թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ Զենիֆը շնորհեց թագավորությունը Նոյին՝ իր որդիներից մեկին. հետևաբար, Նոյը սկսեց թագավորել նրա փոխարեն. և նա չքայլեց իր հոր ուղիներով:

2 Քանզի ահա, նա չէր պահում Աստծո պատվիրանները, այլ քայլում էր իր սեփական սրտի ցանկությունների համաձայն: Եվ նա շատ կանայք և ահարճեր ուներ: Եվ նա բպատճառ էր դառնում, որ իր ժողովուրդը մեղք գործեր ու աներ այն, ինչը պիղծ էր Տիրոջ աչքում: Այո, նրանք գպոռնկություններ էին անում, և ամեն ձևի ամբարշտություն:

3 Եվ նա հարկ էր դրել նրանց վրա ամբողջ ունեցվածքի մեկ հինգերորդ մասով, նրանց ոսկու և նրանց արծաթի մեկ հինգերորդ մասը, և նրանց ազիֆի մեկ հինգերորդ մասը, և նրանց պղնձի, և նրանց արույրի, և նրանց երկաթի. և նրանց պարարտների մեկ հինգերորդ մասը. և նաև ողջ նրանց հատիկի մեկ հինգերորդ մասը:

4 Եվ այս բոլորը նա վերցնում էր իրեն և իր կանանց ու իր հարճերին. և նաև իր քահանաներին, և նրանց կանանց ու նրանց հարճերին պահելու համար. այսպիսով, նա փոխել էր թագավորության գործերը:

5 Քանզի նա հեռացրել էր բոլոր քահանաներին, որոնք նվիրաբերվել էին իր հոր կողմից, և նրանց փոխարեն նվիրաբերել էր նորերի, այնպիսիների, որոնք բարձրամտացած էին իրենց սրտերի հպարտությունից:

6 Այո, և այսպիսով նրանք քաջալերվում էին իրենց ծուլության մեջ և իրենց կռապաշտության ու իրենց պոռնկությունների մեջ, հարկերով, որոնք Նոյ թագավորը դրել էր իր ժողովրդի վրա. այսպիսով ժողովուրդը չափազանց տքնում էր անօրինությանն օժանդակելու համար:

7 Այո, և նրանք նույնպես դարձան կռապաշտ, քանի որ նրանք խաբված էին թագավորի ու քահանաների սին ու շողոքորթ խոսքերից. քանզի նրանք ասում էին նրանց շողոքորթող բաներ:

8 Եվ եղավ այնպես, որ թագավոր Նոյը կառուցեց բազմաթիվ պերճաշուք ու լայնարձակ շենքեր. և նա զարդարեց դրանք փայտի նուրբ աշխատանքով և ամեն ձևի թանկարժեք բաներով՝ ոսկով և արծաթով, երկաթով և արույրով, զիֆով և պղնձով.

9 Եվ նա իր համար կառուցեց նաև մի լայնարձակ պալատ, և մի գահ՝ դրա մեջտեղում, որոնք բոլորն ընտիր փայտից էին և զարդարված ոսկով ու արծաթով և թանկարժեք բաներով:

10 Եվ նա նաև կարգադրեց, որ իր աշխատողներն ամեն ձևի հոյակապ գործեր գործեն տաճարի պատերի ներսում՝ ընտիր փայտից և պղնձից և արույրից:

11 Եվ նստատեղերը, որոնք նախատեսված էին քահանայապետերի համար, որոնք բոլոր մյուս նստատեղերից բարձր էին, նա զարդարեց մաքուր ոսկով. և նա կարգադրեց, որ բազրիք կառուցվեր նրանց առջևում, որպեսզի նրանք կարողանային իրենց մարմինները և իրենց բազուկները հենել վրան, մինչ նրանք կխոսեին կեղծավոր և սին խոսքեր՝ իր ժողովրդին:

12 Եվ եղավ այնպես, որ նա տաճարի մոտ մի աաշտարակ կառուցեց. այո, մի շատ բարձր աշտարակ, նույնիսկ այնքան բարձր, որ կարող էր կանգնել դրա գագաթին և վերևից նայել Սիլոմի երկրին, և նաև Սեմլոնի երկրին, որը պատկանում էր Լամանացիներին. և նա կարող էր նույնիսկ վերևից նայել շրջակա ողջ երկրին:

13 Եվ եղավ այնպես, որ նա կարգադրեց, որ Սիլոմի երկրում բազմաթիվ շենքեր կառուցվեին. և նա ստիպեց, որ մի մեծ աշտարակ կառուցվեր բլրի վրա՝ Սիլոմ երկրից հյուսիս, որը եղել էր ապաստան Նեփիի զավակների համար, այն ժամանակ, երբ նրանք դուրս փախան երկրից. և այսպես էր նա վարվում այն հարստությունների հետ, որոնք նա հարկման միջոցով ձեռք էր բերում իր ժողովրդից:

14 Եվ եղավ այնպես, որ նա իր սիրտը դրել էր իր հարստությունների վրա, և նա անցկացնում էր իր ժամանակը զեխ ապրելակերպով՝ իր կանանց ու իր հարճերի հետ. և այսպես էին իրենց ժամանակն անցկացնում նաև նրա քահանաները՝ պոռնիկների հետ:

15 Եվ եղավ այնպես, որ նա տնկեց շուրջբոլորը խաղողի այգիներ երկրում. և նա կառուցեց հնձան և առատությամբ գինի էր սարքում. և այդ պատճառով նա դարձավ ագինեմոլ, և իր ժողովուրդը՝ նույնպես:

16 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները սկսեցին գալ իր ժողովրդի վրա՝ փոքր խմբերի վրա, և սպանել նրանց՝ իրենց դաշտերում, մինչ նրանք խնամում էին իրենց հոտերը:

17 Եվ թագավոր Նոյը երկրի շուրջբոլորը պահակախմբեր ուղարկեց՝ նրանց հեռու պահելու համար. բայց նա չէր ուղարկում բավականաչափ թվով, և Լամանացիները գալիս էին նրանց վրա, և սպանում էին նրանց, և երկրից դուրս էին քշում նրանց հոտերից շատերը. այսպիսով, Լամանացիները սկսեցին կոտորել նրանց և գործի դնել իրենց ատելությունը նրանց վրա:

18 Եվ եղավ այնպես, որ թագավոր Նոյն ուղարկեց իր զորքերը նրանց դեմ, և նրանք ետ մղվեցին, կամ նրանք ետ մղեցին նրանց մի որոշ ժամանակով. հետևաբար, նրանք վերադարձան՝ հրճվելով իրենց ավարով:

19 Եվ այժմ, այս մեծ հաղթանակի պատճառով նրանք բարձրամտացան իրենց սրտերի հպարտությունից. նրանք ապարծենում էին իրենց սեփական ուժով, ասելով, որ իրենց հիսունը կարող էր կանգնել հազարավոր Լամանացիների դեմ. և այսպես նրանք պարծենում էին, և հիանում էին արյամբ ու իրենց եղբայրների արյունը թափելով, և դա՝ իրենց թագավորի և քահանաների ամբարշտության պատճառով:

20 Եվ եղավ այնպես, որ նրանց մեջ կար մի մարդ, որի անունն աԱբինադի էր. և նա առաջ գնաց նրանց մեջ, և սկսեց մարգարեանալ՝ ասելով. Ահա, այսպես է ասում Տերը, և այսպես է նա պատվիրել ինձ՝ ասելով. Գնա առաջ, և ասա այս ժողովրդին, այսպես է ասում Տերը. Վա՜յ լինի այս ժողովրդին, քանզի ես տեսա նրանց պղծությունները և նրանց ամբարշտությունը. և նրանց պոռնկությունները. և եթե նրանք չապաշխարեն, ես կայցելեմ նրանց իմ բարկության մեջ:

21 Եվ եթե նրանք չապաշխարեն և չդառնան դեպի Տերը՝ իրենց Աստվածը, ահա, ես կհանձնեմ նրանց իրենց թշնամիների ձեռքը. այո, և նրանք աճորտության կբերվեն. և նրանք կչարչարվեն իրենց թշնամիների ձեռքով:

22 Եվ կլինի այնպես, որ նրանք կիմանան, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, և ես անախանձոտ Աստված եմ՝ իմ ժողովրդի անօրինությունները պատժող:

23 Եվ կլինի այնպես, որ եթե այս ժողովուրդը չապաշխարի և չդառնա դեպի Տերը՝ իրենց Աստվածը, նրանք կբերվեն ճորտության. և ոչ մեկը չպիտի ազատի նրանց, բացի Տիրոջից՝ Ամենազոր Աստծուց:

24 Այո, և կլինի այնպես, որ երբ նրանք աղաղակեն առ ինձ, ես կլինեմ ադանդաղ նրանց աղաղակները լսելիս. այո, և ես կհանդուրժեմ, որ նրանք զարկվեն իրենց թշնամիների կողմից:

25 Եվ մինչև նրանք չապաշխարեն քրձով ու մոխրով, և ուժգնորեն չաղաղակեն առ Տերը՝ իրենց Աստվածը, ես չեմ ալսելու նրանց աղոթքները, ոչ էլ ազատելու եմ նրանց իրենց չարչարանքներից. և այսպես է ասում Տերը, և այսպես է պատվիրել նա ինձ:

26 Եվ եղավ այնպես, որ երբ Աբինադին այս խոսքերն ասաց նրանց, նրանք զայրացան նրա վրա, և ջանացին խլել նրա կյանքը, բայց Տերը նրան ազատեց նրանց ձեռքից:

27 Եվ երբ թագավոր Նոյը լսեց այն խոսքերի մասին, որոնք Աբինադին ասել էր ժողովրդին, նա նույնպես զայրացավ ու ասաց. Ո՞վ է Աբինադին, որ ես ու իմ ժողովուրդը պիտի դատվենք նրա կողմից, կամ աո՞վ է Տերը, որ իմ ժողովրդի վրա այդպիսի մեծ չարչարանք պիտի բերի:

28 Ես հրամայում եմ ձեզ՝ բերել Աբինադիին այստեղ, որ ես սպանեմ նրան, քանզի նա ասել է այս բաները, որ իմ ժողովրդին բարկության դրդի մեկը մյուսի հանդեպ և հակառակություններ բարձրացնի իմ ժողովրդի մեջ. հետևաբար, ես կսպանեմ նրան:

29 Արդ ժողովրդի աչքերը ակուրացված էին. հետևաբար, նրանք բկարծրացրեցին իրենց սրտերն Աբինադիի խոսքերի դեմ. և նրանք, այդ ժամանակից ի վեր, ջանում էին բռնել նրան: Եվ թագավոր Նոյը կարծրացրեց իր սիրտը Տիրոջ խոսքի դեմ, և նա չապաշխարեց իր չար արարքներից: