Մոսիա 

Գլուխ 1

Բենիամին թագավորը սովորեցնում է իր որդիներին իրենց հայրերի լեզուն և մարգարեությունները – Նրանց կրոնը և քաղաքակրթությունը պահպանվել է հիշատակարանների շնորհիվ՝ պահված զանազան թիթեղների վրա – Մոսիան ընտրվում է որպես թագավոր, և նրան է տրվում հիշատակարանների պահպանությունը և մյուս բաները: Մոտ 130–124թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 2

Բենիամին թագավորը դիմում է իր ժողովրդին – Նա շարադրում է իր թագավորման անաչառությունը, ազնվությունն ու հոգևորությունը – Նա խորհուրդ է տալիս նրանց՝ ծառայել իրենց Երկնային Թագավորին – Նրանք, ովքեր ապստամբում են Աստծո դեմ, կտանեն տվայտանք՝ նման անմար կրակի: Մոտ 124թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 3

Բենիամին թագավորը շարունակում է իր խոսքը – Ամենակարող Տերը կծառայի մարդկանց մեջ կավե տաղավարում – Արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, մինչ նա կքավի աշխարհի մեղքերը – Նրանն է միակ անունը, որով փրկություն է գալիս – Մարդիկ կարող են հանել իրենց միջից բնական մարդուն և դառնալ Սրբեր՝ Քավության միջոցով – Ամբարիշտների տանջանքը կլինի կրակի և ծծմբի լճի պես: Մոտ 124թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 4

Բենիամին թագավորը շարունակում է իր խոսքը – Փրկությունը գալիս է Քավության շնորհիվ – Հավատացե՛ք Աստծուն, որպեսզի փրկվեք – Պահե՛ք ձեր մեղքերի մի թողություն հավատարմության միջոցով – Բաժի՛ն հանեք ձեր ստացվացքից աղքատներին – Արե՛ք բոլոր բաներն իմաստությամբ ու կարգով: Մոտ 124թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 5

Սրբերը դառնում են Քրիստոսի որդիներն ու դուստրերը՝ հավատքի միջոցով – Այդ դեպքում նրանք կոչվում են Քրիստոսի անունով – Բենիամին թագավորը հորդորում է նրանց լինել հաստատուն և անխախտ բարի գործերում: Մոտ 124թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 6

Բենիամին թագավորն արձանագրում է մարդկանց անունները և նրանց ուսուցանելու համար նշանակում քահանաներ – Մոսիան թագավորում է՝ որպես արդար թագավոր: Մոտ 124–121թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 7

Ամմոնը գտնում է Լեքի-Նեփիի երկիրը, որտեղ Լիմքին է թագավոր – Լիմքիի ժողովուրդը ճորտության մեջ է Լամանացիներից – Լիմքին շարադրում է իրենց պատմությունը – Մի մարգարե (Աբինադին) վկայել էր, որ Քրիստոսն Աստվածն է և Հայրը բոլոր բաների – Նրանք, ովքեր ցանում են կեղտոտություն, հնձում են մրրիկ, և նրանք, ովքեր իրենց վստահությունը դնում են Տիրոջ վրա, կազատվեն: Մոտ 121թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 8

Ամմոնն ուսուցանում է Լիմքիի ժողովրդին – Նա իմանում է քսանչորս Հարեդական թիթեղների մասին – Հնադարյան հիշատակարանները կարող են թարգմանվել տեսանողների կողմից – Ոչ մի պարգև ավելի մեծ չէ, քան տեսանող լինելը: Մոտ 121թ. Ք.ծ.ա.:

ԶԵՆԻՖԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – Նրա ժողովրդի մի պատմություն, այն ժամանակից ի վեր, երբ նրանք թողեցին Զարահեմլայի երկիրը, մինչև այն ժամանակը, երբ նրանք ազատվեցին Լամանացիների ձեռքից:

Ընդգրկելով 9–22 գլուխները ներառյալ:

Գլուխ 9

Զենիֆը Զարահեմլայից առաջնորդում է մի խմբի՝ տիրելու Լեքի-Նեփիի երկիրը – Լամանացիների թագավորը թույլ է տալիս նրանց՝ ժառանգելու երկիրը – Լամանացիների և Զենիֆի ժողովրդի միջև պատերազմ է: Մոտ 200–187թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 10

Թագավոր Լամանը մահանում է – Նրա ժողովուրդը վայրի ու կատաղի է և հավատում է կեղծ ավանդությունների – Զենիֆը և նրա ժողովուրդը հաղթանակ են տանում նրանց դեմ: Մոտ 187–160թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 11

Թագավոր Նոյը կառավարում է ամբարշտությամբ – Նա հաճույք է ստանում զեխ ապրելակերպից՝ իր կանանց և հարճերի հետ – Աբինադին մարգարեանում է, որ ժողովուրդը կտարվի ճորտության – Թագավոր Նոյը փնտրում է նրա կյանքը: Մոտ 160–150թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 12

Աբինադին բանտարկվում է ժողովրդի կործանման և թագավոր Նոյի մահվան մասին մարգարեանալու համար – Կեղծ քահանաները վկայակոչում են սուրբ գրքերը և ձևացնում, որ պահում են Մովսեսի օրենքը – Աբինադին սկսում է նրանց սովորեցնել Տասը Պատվիրանները: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 13

Աբինադին պաշտպանված է աստվածային զորությամբ – Նա սովորեցնում է Տասը Պատվիրանները – Փրկությունը չի գալիս միայն Մովսեսի օրենքի միջոցով – Աստված ինքը քավություն կանի և կփրկագնի իր ժողովրդին: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 14

Եսայիան խոսում է Մեսիայի պես – Նշվում են Մեսիայի նվաստացումները և տառապանքները – Նա իր հոգին պատարագ է մատուցում՝ մեղքի համար և օրինազանցների համար բարեխոսություն անում – Համեմատեք Եսայիա ԾԳ: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 15

Ինչպես է Քրիստոսը և՛ Հայրը, և՛ Որդին – Նա բարեխոսություն կանի և կկրի իր ժողովրդի օրինազանցությունները – Նրանք և բոլոր սուրբ մարգարեները նրա սերունդն են – Նա է իրագործում Հարությունը – Փոքր երեխաներն ունեն հավերժական կյանք: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 16

Աստված փրկագնում է մարդկանց իրենց կորած և ընկած վիճակից – Նրանք, ովքեր մարմնական են, մնում են այնպես, կարծես ոչ մի փրկագնում չէր եղել – Քրիստոսն իրագործում է մի հարություն՝ դեպի անվերջ կյանք կամ դեպի անվերջ նզովք: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 17

Ալման հավատում և գրում է Աբինադիի խոսքերը – Աբինադին կրակով մահվան է ենթարկվում – Նա հիվանդություն և կրակով մահ է մարգարեանում իրեն սպանողներին: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 18

Ալման քարոզում է գաղտնի – Նա բացատրում է մկրտության ուխտը և մկրտում է Մորմոնի ջրերում – Նա կազմակերպում է Քրիստոսի Եկեղեցին և ձեռնադրում քահանաներ – Նրանք պահում են իրենց և սովորեցնում են ժողովրդին – Ալման և իր ժողովուրդը Թագավոր Նոյից փախչում են դեպի անապատ: Մոտ 147–145թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 19

Գեդեոնը ջանում է սպանել Թագավոր Նոյին – Լամանացիները ներխուժում են երկիր – Թագավոր Նոյը կրակով մահվան է ենթարկվում – Լիմքին կառավարում է՝ որպես հարկատու միապետ: Մոտ 145–121թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 20

Մի քանի Լամանացի աղջիկներ առևանգվում են Նոյի քահանաների կողմից – Լամանացիները պատերազմ են մղում Լիմքիի ու նրա ժողովրդի դեմ – Լամանական զորքերը ետ են մղվում և խաղաղեցվում: Մոտ 145–123թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 21

Լիմքիի ժողովուրդը զարկվում է և պարտվում Լամանացիներին – Լիմքիի ժողովուրդը հանդիպում է Ամմոնին և դարձի գալիս – Նրանք Ամմոնին պատմում են քսանչորս Հարեդական թիթեղների մասին: Մոտ 122–121թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 22

Ծրագրեր են կազմվում ժողովրդի համար՝ փախչելու Լամանական ճորտությունից – Լամանացիներին հարբեցնում են – Ժողովուրդը փախչում է, վերադառնում է Զարահեմլա և հպատակ դառնում թագավոր Մոսիային: Մոտ 121–120թթ. Ք.ծ.ա.:

Պատմությունը Ալմայի և Տիրոջ ժողովրդի, ովքեր թագավոր Նոյի ժողովրդի կողմից քշվել էին անապատ:

Ընդգրկելով 23 և 24 գլուխները:

Գլուխ 23

Ալման հրաժարվում է թագավոր լինել – Նա ծառայում է որպես քահանայապետ – Տերը պատժում է իր ժողովրդին, և Լամանացիները նվաճում են Էլամի երկիրը – Ամուղոնը՝ Թագավոր Նոյի ամբարիշտ քահանաների առաջնորդը, կառավարում է՝ լինելով Լամանացի միապետի հպատակը: Մոտ 145–121թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 24

Ամուղոնը հալածում է Ալմային ու նրա ժողովրդին – Նրանք պետք է մահվան ենթարկվեն, եթե աղոթեն – Նրանց բեռները Տերը դարձնում է թեթև թվացող – Նա ազատում է նրանց ճորտությունից, և նրանք վերադառնում են Զարահեմլա: Մոտ 145–120թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 25

Մուղեքի հետնորդները Զարահեմլայում դառնում են Նեփիացիներ – Նրանք իմանում են Ալմայի ու Զենիֆի մասին – Ալման մկրտում է Լիմքիին և ողջ նրա ժողովրդին – Մոսիան լիազորում է Ալմային՝ կազմակերպել Աստծո Եկեղեցին: Մոտ 120թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 26

Եկեղեցու շատ անդամներ անհավատների պատճառով ընկնում են մեղքի մեջ – Ալմային խոստացվում է հավերժական կյանք – Նրանք, ովքեր ապաշխարում են ու մկրտվում, ձեռք են բերում ներում – Եկեղեցու մեղք գործած անդամները, ովքեր ապաշխարում են և խոստովանում Ալմային ու Տիրոջը, կներվեն. այլապես, նրանք չեն համարվի Եկեղեցու ժողովրդի թվում: Մոտ 120–100թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 27

Մոսիան արգելում է հալածանքը և հավասարություն հայտարարում – Ալմա կրտսերը և Մոսիայի չորս որդիները ջանում են կործանել Եկեղեցին – Մի հրեշտակ է հայտնվում և հրամայում նրանց դադարեցնել իրենց չար ուղին – Ալման պապանձվում է – Ողջ մարդկությունը պետք է վերստին ծնվի, որպեսզի փրկություն ձեռք բերի – Ալման և Մոսիայի որդիները հայտարարում են ավետիք: Մոտ 100–92թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 28

Մոսիայի որդիները գնում են՝ քարոզելու Լամանացիներին – Օգտագործելով տեսանողի երկու քարերը՝ Մոսիան թարգմանում է Հարեդական թիթեղները: Մոտ 92թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 29

Մոսիան առաջարկում է, որ թագավորի փոխարեն դատավորներ ընտրվեն – Անարդար թագավորները մեղքի մեջ են գցում իրենց ժողովրդին – Ալմա կրտսերը, ժողովրդի ձայնով, ընտրվում է գլխավոր դատավոր – Նա նաև քահանայապետն է Եկեղեցու վրա – Ալմա Ավագը և Մոսիան մահանում են: Մոտ 92–91թթ. Ք.ծ.ա.: