Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 10


Բաժին 10

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1828թ. ամռանը (History of the Church, 1.20–23): Այստեղ Տերը Ջոզեֆին տեղեկացնում է Մորմոնի Գրքում՝ Լեքիի գրքի թարգմանության 116 ձեռագիր էջերում, ամբարիշտ մարդկանց կողմից կատարված փոփոխությունների մասին: Այդ ձեռագիր էջերը կորել էին Մարտին Հարրիսի մոտից, որին ժամանակավորապես վստահվել էին թերթերը: (Տե՛ս բաժին 3-ի նախադրությունը): Մի չարակամ ծրագիր կար՝ սպասել գողացված էջերում պարփակված նյութի հնարավոր վերաթարգմանությանը և, ապա, փոփոխություններ կատարելու միջոցով, ցույց տալով ստեղծված անհամաձայնությունները, վարկաբեկել թարգմանչին: Որ այդ ամբարիշտ նպատակը չարի կողմից էր ներշնչած, և Տիրոջը հայտնի էր եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ հնադարյան Նեփիացի պատմագիր Մորմոնը համառոտագրում էր հավաքված թիթեղները, ցույց է տրված Մորմոնի Գրքում (տե՛ս Մորմոնի Խոսքերը 1.3–7):

1–26՝ Սատանան ամբարիշտ մարդկանց դրդում է հակառակվել Տիրոջ գործին. 27–33՝ Նա ջանում է կործանել մարդկանց հոգիները. 34–52՝ Ավետարանը պետք է հասնի Լամանացիներին և բոլոր ազգերին՝ Մորմոնի Գրքի միջոցով. 53–63՝ Տերն իր Եկեղեցին և իր ավետարանը կհաստատի մարդկանց մեջ. 64–70՝ Նա ապաշխարողներին կհավաքի իր Եկեղեցում և կփրկի հնազանդներին:

1 Արդ, ահա, ես ասում եմ քեզ, որ, քանի որ այն գրությունները, որոնք քեզ զորություն էր տրվել թարգմանել աՈւրիմի ու Թումիմի միջոցով, դու հանձնեցիր բամբարիշտ մարդու ձեռքը, դու կորցրել ես դրանք:

2 Եվ, միևնույն ժամանակ, դու նաև կորցրել ես քո պարգևը, և քո ամիտքը մթագնել է:

3 Այնուամենայիվ, այժմ այն դարձյալ ավերականգնվել է. ուստի տես, որ դու հավատարիմ լինես և շարունակես, մինչև թարգմանության մնացած աշխատանքի ավարտելը, ինչպես դու սկսել էիր:

4 Մի վազիր ավելի աարագ, ոչ էլ տքնիր ավելի շատ, քան քո բուժերն են ու այն միջոցները, որոնք տրվել են քեզ, որ կարողանաս թարգմանել. սակայն, եղիր գջանասեր մինչև վերջ:

5 Միշտ աաղոթիր, որ կարողանաս հաղթող դուրս գալ. այո՛, որ կարողանաս հաղթել Սատանային, և որ կարողանաս խույս տալ Սատանայի ծառաների ձեռքից, որոնք նեցուկ են նրա գործին:

6 Ահա, նրանք փնտրել են ակործանել քեզ. այո՛, նույնիսկ այն բմարդը, որին դու վստահել ես, փնտրել է կործանել քեզ:

7 Եվ դրա համար ես ասացի, որ նա ամբարիշտ մարդ է, քանզի նա փնտրել է վերցնել այն բաները, որոնք վստահվել էին քեզ. և նա նաև փնտրել է կործանել քո պարգևը:

8 Եվ քանի որ դու գրությունները հանձնեցիր նրա ձեռքը, ահա, ամբարիշտ մարդիկ վերցրել են դրանք քեզանից:

9 Հետևաբար, դու հանձնել ես դրանք ամբարշտությանը, այո, այն, ինչը սրբազան էր:

10 Եվ, ահա, աՍատանան դրել է նրանց սրտում՝ փոփոխել խոսքերը, որոնք դու թելադրել ես, որ գրվեն, կամ, որոնք դու թարգմանել ես, որոնք դուրս են մնացել քո ձեռքից:

11 Եվ ահա, ես ասում եմ քեզ, որ քանի որ նրանք փոփոխել են խոսքերը, դրանք հակառակ են կարդացվում նրան, ինչը դու թարգմանեցիր և թելադրեցիր, որ գրվի.

12 Եվ, այսպես, դևը փնտրել է մի խորամանկ ծրագիր ձեռնարկել, որ կարողանա կործանել այս աշխատանքը.

13 Քանզի նրանց սրտերում նա դրել է, որ անեն այդ, որպեսզի, ստելով, նրանք կարողանան ասել, որ աբռնել են քեզ այն խոսքերում, որոնք դու ձևացրել ես, թե թարգմանել ես:

14 Ճշմարիտ ասում եմ քեզ՝ ես թույլ չեմ տա, որ այս բանում Սատանան իրագործի իր չարամիտ ծրագիրը:

15 Քանզի ահա, նա դրել է նրանց սրտում՝ ստիպել քեզ, որ փորձես Տիրոջը՝ քո Աստծուն՝ խնդրելով մեկ անգամ ևս թարգմանել այն:

16 Եվ հետո, ահա, նրանք իրենց սրտերում ասում են ու մտածում. Մենք կտեսնենք, թե արդյոք Աստված նրան տվե՞լ է թարգմանելու զորություն. եթե այդպես է, նա նորից՝ կրկին զորություն կտա նրան.

17 Եվ, եթե Աստված կրկին զորություն տա նրան, կամ, եթե նա կրկին թարգմանի այն, կամ, այլ խոսքով, եթե նա կրկին վերականգնի միևնույն խոսքերը, ահա, նույնը մենք ունենք մեզ մոտ, և մենք փոփոխել ենք դրանք.

18 Ուստի դրանք չեն համընկնի, և մենք կասենք, որ նա ստել է իր խոսքերում, և որ նա չունի ոչ մի պարգև, և որ նա չունի ոչ մի զորություն.

19 Ուստի մենք կկործանենք նրան, և նաև այդ աշխատանքը. և մենք դա կանենք, որպեսզի վերջում չամաչենք, և որ մենք կարողանանք փառք ստանալ աշխարհից:

20 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ Սատանան մեծ ազդեցություն ունի նրանց սրտերի վրա. նա ադրդում է նրանց բանօրինության՝ այն բանի դեմ, ինչը բարի է.

21 Եվ նրանց սրտերն աապականված և լցված են բամբարշտությամբ ու պղծություններով. և նրանք գխավարն ավելի շատ են դսիրում, քան լույսը, որովհետև նրանց եգործերը չար են. ուստի նրանք չեն կամենում խնդրել ինձ:

22 աՍատանան նրանց դրդում է, որ կարողանա նրանց հոգիները բտանել կործանման:

23 Եվ այսպես, նա մի խորամանկ ծրագիր է ձեռնարկել, մտածելով՝ կործանել Աստծո գործը. սակայն ես պահանջելու եմ դա նրանց ձեռքից և, դատաստանի օրը, այն նրանց համար կվերածվի ամոթի ու ադատապարտության:

24 Այո՛, նա դրդում է նրանց սրտերը՝ բարկանալու այս աշխատանքի դեմ:

25 Այո՛, նա ասում է նրանց. Խաբեք և դարան մտեք՝ բռնելու համար, որ կարողանաք կործանել. ահա, դա վնաս չէ: Եվ այդպես նա շողոքորթում է նրանց և ասում, որ աստելը մեղք չէ, եթե կարողանաք բռնել մարդուն իր ստի մեջ, որ կարողանաք նրան կործանել:

26 Եվ այսպես, նա շողոքորթում է նրանց և աառաջնորդում, մինչև որ քաշում է նրանց հոգիները ցած՝ դեպի բդժոխք. և այդպես, նա ստիպում է նրանց բռնվել իրենց իսկ գթակարդով:

27 Եվ այդպես, նա գնում է վեր ու վար, ադեսուդեն, երկրի վրա, փնտրելով բկործանել մարդկանց հոգիները:

28 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Վա՜յ լինի նրան, ով ստում է, որ ախաբի, որովհետև կարծում է, թե դիմացինն է ստում, որ խաբի, քանզի այդպիսիներն ազատված չեն Աստծո բարդարադատությունից:

29 Արդ, ահա, նրանք փոփոխել են այս խոսքերը, որովհետև Սատանան ասել է նրանց. Նա խաբել է ձեզ,– և այսպես, նա շողոքորթում է նրանց անօրինություն գործել՝ ստիպել քեզ, որ ափորձես Տիրոջը՝ քո Աստծուն:

30 Ահա, ես ասում եմ քեզ, որ դու կրկին չպետք է թարգմանես այն խոսքերը, որոնք դուրս են մնացել քո ձեռքից.

31 Քանզի, ահա, նրանք չպիտի իրագործեն իրենց չարամիտ ծրագիրը՝ ստելով այդ խոսքերի դեմ: Քանզի, ահա, եթե դու վերականգնես միևնույն խոսքերը, նրանք կասեն, որ դու ստել ես, և որ դու ձևացրել ես, թե թարգմանում ես, սակայն ինքդ քեզ հակասել ես:

32 Եվ, ահա, նրանք կհրատարակեն այդ, և Սատանան կկարծրացնի մարդկանց սրտերը, որ նրանց բարկության դրդի քո դեմ, որ նրանք չհավատան իմ խոսքերին:

33 Այսպիսով, աՍատանան մտածում է հաղթել քո վկայությունն այս սերնդի մեջ, որ այս սերնդում գործն առաջ չգնա:

34 Սակայն ահա, այստեղ է իմաստությունը, և որովհետև ես քեզ ցույց եմ տալիս աիմաստությունը և քեզ պատվիրաններ եմ տալիս այս բաների վերաբերյալ, թե ինչ պիտի դու անես, ցույց մի տուր այն աշխարհին, քանի դեռ չես ավարտել թարգմանության աշխատանքը:

35 Մի զարմացիր, որ քեզ ասացի. Այստեղ է իմաստությունը, այն ցույց մի տուր աշխարհին,– քանզի ես ասացի՝ այն ցույց մի տուր աշխարհին, որպեսզի դու պահպանվես:

36 Ահա, ես քեզ չեմ ասում, որ դու այն չպետք է ցույց տաս արդարին.

37 Բայց, քանի որ միշտ չէ, որ դու կարող ես դատել աարդարին, կամ, քանի որ միշտ չէ, որ դու կարող ես ամբարիշտին տարբերել արդարից, ուստի ասում եմ քեզ. բԼուռ մնա, մինչև որ ես հարմար կգտնեմ այս նյութի վերաբերյալ բոլոր բաներն աշխարհին հայտնի դարձնել:

38 Եվ այժմ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ այն աբաների պատմությունը, որոնք դու գրել էիր, որոնք դուրս էին մնացել քո ձեռքից, փորագրված է Նեփիի բթիթեղների վրա:

39 Այո՛, և դու հիշում ես, որ այդ գրություններում ասվում էր, որ Նեփիի թիթեղների վրա այս բաների վերաբերյալ ավելի մանրամասն մի պատմություն է տրված:

40 Եվ արդ, քանի որ Նեփիի թիթեղների վրա փորագրված պատմությունն ավելի մանրամասն է այն բաների վերաբերյալ, որոնք, իմ իմաստությամբ, ես կկամենայի հասցնել մարդկանց իմացությանը, այս պատմության մեջ,

41 Ուստի, դու պետք է թարգմանես այն փորագրությունները, որոնք Նեփիի աթիթեղների վրա են, նույնիսկ մինչև հասնես թագավոր Բենիամինի թագավորմանը, կամ մինչև դու հասնես նրան, ինչը թարգմանել էիր, որը դու պահպանել ես.

42 Եվ ահա, դու պիտի հրատարակես այն, որպես Նեփիի հիշատակարանը. և այդպիսով, ես պիտի ձախողեմ նրանց, ովքեր փոփոխել են իմ խոսքերը:

43 Ես չեմ հանդուրժի, որ նրանք կործանեն իմ գործը. այո՛, ես ցույց կտամ նրանց, որ իմ իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը:

44 Ահա, նրանք ունեն Նեփիի պատմության միայն մի մասը կամ համառոտագրումը:

45 Ահա, Նեփիի թիթեղների վրա շատ բաներ կան փորագրված, որոնք ավելի մեծ հայացք են գցում իմ ավետարանի վրա. ուստի իմ իմաստությամբ է, որ դու պիտի թարգմանես Նեփիի փորագրությունների այս առաջին մասն ու առաջ ուղարկես այս աշխատանքի հետ:

46 Եվ ահա, այս աաշխատանքի մնացած մասը պարունակում է իմ բավետարանի այն բոլոր մասերը, որոնք իմ սուրբ մարգարեները, այո՛, և նաև իմ աշակերտները, իրենց աղոթքներում գփափագեցին, որ ի հայտ բերվի այս ժողովրդի համար:

47 Եվ ես նրանց ասացի, որ այն ակշնորհվի նրանց՝ իրենց աղոթքներում ունեցած բհավատքի համաձայն.

48 Այո՛, և սա էր նրանց հավատքը,– որ իմ ավետարանը, որը ես տվել էի նրանց, որ նրանք կարողանային քարոզել իրենց օրերում, հասներ իրենց եղբայրներին՝ աԼամանացիներին, և նաև բոլորին, ովքեր դարձել էին Լամանացիներ՝ իրենց երկպառակությունների պատճառով:

49 Արդ, սա բոլորը չէ,– նրանց հավատքն իրենց աղոթքներում այն էր, որ այս ավետարանը հայտնի դարձվի, նաև, եթե հնարավոր լիներ, որ ուրիշ ազգեր տիրեին այս հողին.

50 Եվ այդպիսով, իրենց աղոթքներում, նրանք օրհնություններ թողեցին այս հողի վրա, որ, ով որ հավատա այս ավետարանին, այս հողի վրա, կարողանա հավերժական կյանք ունենալ.

51 Այո՛, որ այն ազատ լինի բոլորի համար, ինչպիսի ազգ, ցեղ, լեզու կամ ժողովուրդ էլ որ նա լինի:

52 Եվ արդ, ահա, իրենց աղոթքներում ունեցած հավատքի համաձայն, ես իմ ավետարանի այս մասը կբերեմ իմ ժողովրդի իմացությանը: Ահա, ես դա չեմ բերում՝ կործանելու այն, ինչը նրանք ստացել են, այլ՝ կառուցելու:

53 Եվ դրա համար եմ ես ասել. Եթե այս սերունդը չկարծրացնի իր սիրտը, ես կհիմնեմ իմ եկեղեցին նրանց մեջ:

54 Արդ, ես դա չեմ ասում իմ եկեղեցին կործանելու համար, այլ ասում եմ՝ իմ եկեղեցին կառուցելու համար.

55 Ուստի, ով որ պատկանում է իմ եկեղեցուն, ավախենալու կարիք չունի, քանզի այդպիսինը պիտի բժառանգի երկնքի գարքայությունը:

56 Բայց, այդ նրանք են, որ չեն ավախենում ինձանից, ոչ էլ պահում են իմ պատվիրանները, սակայն, իրենց համար բեկեղեցիներ են հիմնում՝ գշահ ստանալու համար, այո՛, և բոլոր նրանք, ովքեր գործում են ամբարշտորեն և կառուցում են դևի թագավորությունը,– այո՛, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ այդ նրանց է, որ ես պիտի վրդովեմ, և այնպես անեմ, որ դողան ու ցնցվեն մինչև հոգու խորքը:

57 Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո աՈրդին: Ես եկա յուրայինների մեջ, և յուրայիններն ինձ չընդունեցին:

58 Ես եմ ալույսը, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն:

59 Ես նա եմ, որ իմ աշակերտներին ասացի. աՈւրիշ բոչխարներ էլ ես ունեմ, որոնք այս փարախից չեն,– և շատերը կային, որ ինձ գչհասկացան.

60 Եվ ես ցույց կտամ այս ժողովրդին, որ ես ունեի ուրիշ ոչխարներ, և, որ նրանք Հակոբի ատան մի ճյուղն էին.

61 Եվ ի լույս կբերեմ նրանց զարմանալի գործերը, որոնք նրանք արեցին իմ անունով.

62 Այո՛, և նաև, ի լույս կբերեմ իմ ավետարանը, որը տրվել էր նրանց, և, ահա, նրանք չեն ուրանա այն, ինչ դու ստացել ես, այլ կկառուցեն այն, և ի լույս կբերեմ իմ ավարդապետության ճշմարիտ կետերը, այո՛, և միակ վարդապետությունը, որն իմ մեջ է:

63 Եվ սա ես անում եմ, որ կարողանամ հաստատել իմ ավետարանը, որ չլինեն այդքան շատ հակառակություններ. այո՛, աՍատանան մարդկանց սրտերը բհակառակության է դրդում իմ վարդապետության կետերի վերաբերյալ. և այդ բաներում նրանք սխալվում են, քանզի նրանք գաղավաղում են սուրբ գրքերը և չեն հասկանում դրանք:

64 Ուստի, ես կբացեմ նրանց այս մեծ խորհուրդը.

65 Քանզի, ահա, ես ահավաքելու եմ նրանց, ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, եթե նրանք չկարծրացնեն իրենց սրտերը.

66 Այո՛, եթե կամենան, նրանք կարող են գալ և ազատ ճաշակել կյանքի աջրերից:

67 Ահա, սա իմ վարդապետությունն է,– ով ապաշխարում և ագալիս է ինձ մոտ, նա իմ բեկեղեցին է:

68 Ով որ ահայտարարում է ավել կամ պակաս, քան սա, նա ինձանից չէ, այլ բդեմ է ինձ. ուստի նա իմ եկեղեցուց չէ:

69 Եվ արդ, ահա, ով որ իմ եկեղեցուց է, և իմ եկեղեցում համբերում է մինչև վերջ, նրան ես կհաստատեմ իմ ավեմի վրա, և դժոխքի բդռները չպիտի հաղթեն նրանց:

70 Եվ արդ, հիշիր խոսքերը նրա, ով կյանքն է ու ալույսն աշխարհի՝ քո Քավիչը՝ քո բՏերն ու Աստվածը: Ամեն: