Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 117


Բաժին 117

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆար Վեստում, Միսսուրի, 1838թ. հուլիսի 8-ին, Վիլյամ Մարքսի, Նյուել Ք. Ուիթնիի և Օլիվեր Գրենջերի անմիջական պարտականությունների վերաբերյալ (History of the Church, 3.45–46):

1–9՝ Տիրոջ ծառաները չպետք է տենչան նյութական բաներ, քանզի «ի՞նչ է սեփականությունը Տիրոջ համար». 10–16՝ Նրանք պետք է թողնեն փոքրոգի լինելը, և նրանց զոհաբերությունները սրբազան կլինեն Տիրոջ համար:

1 Ճշմարիտ այսպես է ասում Տերն իմ ծառա Վիլյամ Մարքսին, և նաև իմ ծառա Նյուել Ք. Ուիթնիին. Թող նրանք արագորեն կարգավորեն իրենց գործերը և ճամփա ընկնեն Կիրթլենդի հողից, նախքան ես՝ Տերս, կրկին ձյուն կուղարկեմ երկրի վրա:

2 Թող նրանք զարթնեն և վեր կենան, և դուրս գան ու չմնան, քանզի ես՝ Տերս եմ պատվիրում դա:

3 Հետևաբար, եթե նրանք մնան, լավ չի լինի նրանց համար:

4 Թող նրանք ապաշխարեն իրենց բոլոր մեղքերից, և իրենց բոլոր ընչաքաղց ցանկություններից իմ առաջ, ասում է Տերը. քանզի՝ ի՞նչ է ասեփականությունն ինձ համար, ասում է Տերը:

5 Թող Կիրթլենդի սեփականությունները տրվեն ապարտքերի դիմաց, ասում է Տերը: Թողեք թող գնա, ասում է Տերը, իսկ ինչ որ կմնա, թող մնա ձեր ձեռքում, ասում է Տերը:

6 Քանզի մի՞թե իմը չեն երկնքի թռչունները և նաև ծովի ձկներն ու սարերի գազանները: Մի՞թե ես չեմ արարել երկիրը: Մի՞թե իմ ձեռքում չեն երկրի ազգերի բոլոր բանակների աճակատագրերը:

7 Հետևաբար, մի՞թե ես այնպես չեմ անի, որ ալքված վայրերը բողբոջեն ու ծաղկեն և պտուղ տան առատորեն, ասում է Տերը:

8 Մի՞թե բավականաչափ տեղ չկա աԱդամ-օնդի-Ահմանի սարերում, և Օլահա բՇինեհայի դաշտերում, կամ այն գհողի վրա, որտեղ Ադամը բնակվեց, որ դուք տենչում եք այն, ինչը միայն մի կաթիլ է, և անտեսում եք ավելի ծանրակշիռ բաները:

9 Հետևաբար, եկեք այստեղ՝ իմ ժողովրդի հողը, այսինքն՝ Սիոն:

10 Թող իմ ծառա Վիլյամ Մարքսը քիչ բաների վրա ահավատարիմ լինի, և նա կառավարիչ կլինի շատ բաների վրա: Թող նա նախագահի Ֆար Վեստ քաղաքի իմ ժողովրդի մեջ, և թող նա օրհնվի իմ ժողովրդի օրհնություններով:

11 Թող իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին ամաչի անիկողայոսականների խմբից և բոլոր նրանց բգաղտնի պղծություններից, և բոլոր իր փոքրոգությունից իմ առաջ, ասում է Տերը, և գա Ադամ-օնդի-Ահմանի հողը, և գեպիսկոպոս լինի իմ ժողովրդի համար, ասում է Տերը, ոչ թե անունով, այլ գործերով, ասում է Տերը:

12 Եվ կրկին ես ասում եմ ձեզ. Ես հիշում եմ իմ ծառա աՕլիվեր Գրենջերին. ահա, ճշմարիտ ասում եմ նրան, որ նրա անունը պիտի պահվի սրբազան հիշողության մեջ՝ սերնդե-սերունդ, հավիտյանս հավիտենից, ասում է Տերը:

13 Հետևաբար, թող նա լրջորեն պայքարի իմ Եկեղեցու Առաջին Նախագահության փրկագնման համար, ասում է Տերը. և երբ նա ընկնի, նա կրկին կբարձրանա, քանզի նրա ազոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը, ասում է Տերը:

14 Հետևաբար, թող նա շտապ գա այստեղ՝ Սիոնի հող. և իր ժամանակին նա վաճառական կդարձվի իմ անվան համար, ասում է Տերը, ի օգուտ իմ ժողովրդի:

15 Հետևաբար, թող ոչ ոք չարհամարհի իմ ծառա Օլիվեր Գրենջերին, այլ թող իմ ժողովրդի օրհնությունները լինեն նրա վրա հավիտյանս հավիտենից:

16 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող Կիրթլենդի հողում գտնվող իմ բոլոր ծառաները հիշեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և նաև իմ տունը, որ պահեն ու պահպանեն այն սուրբ, և ինձ հարմար ժամանակ դուրս գցեն դրամափոխներին, ասում է Տերը: Ճիշտ այդպես: Ամեն: