Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 122


Բաժին 122

Տիրոջ խոսքը Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, մինչ նա բանտարկյալ էր Լիբերթիի բանտում, Միսսուրի, 1839թ. մարտին (History of the Church, 3.300–301):

1–4՝ Աշխարհի ծայրերը գիտելիք են փնտրելու Ջոզեֆ Սմիթի անվան մասին. 5–7՝ Բոլոր նրա վտանգներն ու չարքաշությունները փորձառություն կտան նրան և կլինեն նրա օգտի համար. 8–9՝ Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած:

1 Աշխարհի ծայրերը գիտելիք կփնտրեն քո աանվան մասին, և հիմարները կծաղրեն քեզ, և դժոխքը կմոլեգնի քո դեմ.

2 Մինչդեռ սրտով մաքուրները և իմաստունները և ազնվահոգիները և առաքինիները, շարունակ ախորհուրդ և իշխանություն և օրհնություններ պիտի փնտրեն քո ձեռքի տակ:

3 Եվ քո ժողովուրդը երբեք չի շրջվի քո դեմ դավաճանների վկայությամբ:

4 Եվ չնայած նրանց ազդեցությամբ կգցվես փորձանքի մեջ և ճաղերից ու պատերից ներս, դու պիտի հիշվես պատվով. և միայն մի փոքր աժամանակ, և քո արդարության շնորհիվ քո ձայնն ավելի ահարկու կլինի քո թշնամիների մեջ, քան կատաղի բառյուծինը. և քո Աստվածը կկանգնի քո կողքին հավիտյանս հավիտենից:

5 Եթե դու կանչվես անցնելու նեղության միջով. եթե դու վտանգի մեջ լինես կեղծ եղբայրների մեջ. եթե դու վտանգի մեջ լինես գողերի մեջ. եթե դու վտանգի մեջ լինես ցամաքում, թե ծովում.

6 Եթե դու մեղադրվես ամեն տեսակ կեղծ մեղադրանքներով. եթե քո թշնամիները հարձակվեն քո վրա. եթե նրանք կտրեն քեզ քո հոր և քո մոր և եղբայրներիդ ու քույրերիդ ընկերակցությունից. և եթե քո թշնամիները մերկացրած սրով կտրեն քեզ կնոջդ և զավակներիդ ծոցից, և ավագ որդիդ, չնայած վեց տարեկան հասակին, կառչի քո հանդերձներից և ասի. Հայրի՜կ իմ, հայրի՜կ, ինչո՞ւ դու չես կարող մնալ մեզ հետ: Օ՜, հայրի՛կ իմ, ի՞նչ են ուզում անել քեզ հետ այս մարդիկ. և եթե, այնուհետև, նա սրով բաժանվի քեզանից, և դու գցվես բանտ, և քո թշնամիները սողոսկեն քո շուրջը, ինչպես գառան արյուն տենչացող ագայլեր.

7 Եվ եթե քեզ գցեն հորը կամ մարդասպանների ձեռքը, և մահվան դատավճիռն անցնի վրայովդ. եթե քեզ գցեն աջրանդունդը. եթե բարձրացող ալիքը դավ նյութի քո դեմ. եթե կատաղի քամիները դառնան քո թշնամին. եթե երկինքները մթնեն, և բոլոր տարրերը համախմբվեն՝ ճանապարհը խոչընդոտելու. և այդ ամենից բացի, եթե բդժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդի՛ս, որ այս բոլոր բաները գփորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար:

8 Մարդու աՈրդին բիջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա:

9 Հետևաբար, շարունակիր ճանապարհդ, և քահանայությունը ակմնա քեզ հետ. քանզի նրանց բսահմանները հաստատված են՝ նրանք չեն կարող անցնել այն: Քո գօրերը հայտնի են, և քո տարիները չեն կրճատվի. հետևաբար, մի դվախեցիր նրանից, ինչ կարող է անել մարդը, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից: