Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 135


Բաժին 135

Ջոզեֆ Սմիթ Մարգարեի և նրա եղբայր Հայրում Սմիթ հայրապետի նահատակությունը Քարթեջում, Իլինոյս, 1844թ. հունիսի 27-ին (History of the Church, 6.629–631): Այս փաստաթուղթը գրվել է Տասներկուսի Խորհրդի անդամ Երեց Ջոն Թեյլորի կողմից, որը վկա է եղել այդ իրադարձություններին:

1–2՝ Ջոզեֆը և Հայրումը նահատակվել են Քարթեջի բանտում. 3՝ Ազդարարվում է Մարգարեի նշանավոր դիրքը. 4–7՝ Նրանց անմեղ արյունը վկայում է աշխատանքի ճշմարտացի ու աստվածային լինելու մասին:

1 Կնքելու համար այս գրքի և Մորմոնի Գրքի վկայությունը, մենք հայտարարում ենք աՋոզեֆ Սմիթ Մարգարեի և Հայրում Սմիթ հայրապետի բնահատակության մասին: Նրանք սպանվեցին գՔարթեջի բանտում, 1844թ. հունիսի 27-ին, ցերեկվա ժամը հինգի սահմաններում, զինված ամբոխի կողմից,– սև ներկված,– բաղկացած 150–200 հոգուց: դՀայրումը սպանվեց առաջինը և հանգիստ վայր ընկավ՝ բացականչելով. Ես մեռած եմ: Ջոզեֆը սպանվեց, պատուհանից դուրս ցատկելու փորձի ժամանակ՝ բացականչելով. Ո՜վ Տեր իմ Աստված: Արդեն մահացած՝ նրանց երկուսի վրա էլ դաժանաբար կրակեցին, և երկուսն էլ ստացան չորսական գնդակ:

2 աՋոն Թեյլորը և Վիլլարդ Ռիչարդսը, երկուսն էլ Տասներկուսից, միակ մարդիկ էին սենյակում այդ ժամանակ. առաջինը՝ ծանր վիրավորվել էր չորս գնդակից, բայց ներկայումս ապաքինվել է. վերջինս, Աստծո նախախնամությամբ, ազատվել էր, առանց նույնիսկ իր պատմուճանի վրա մի անցքի:

3 Ջոզեֆ Սմիթը՝ Տիրոջ աՄարգարեն և բՏեսանողը, ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա, բացի միայն Հիսուսից: Քսան տարիների կարճ ժամանակահատվածում նա առաջ բերեց Մորմոնի Գիրքը, որը նա թարգմանեց Աստծո պարգևով ու զորությամբ, և որը նրա միջոցով հրատարակվեց երկու աշխարհամասերում. հավիտենական ավետարանի գլրիվությունը պարունակող այդ գիրքը նա ուղարկեց դեպի աշխարհի չորս կողմերը. նա առաջ բերեց այն հայտնություններն ու պատվիրանները, որոնք կազմում են այս Վարդապետություն և Ուխտեր գիրքը և շատ այլ իմաստուն փաստաթղթեր ու հրահանգներ՝ մարդկանց զավակների օգտի համար. նա հավաքեց բազմահազար Վերջին Օրերի Սրբերի, հիմնադրեց մի մեծ դքաղաք և համբավ ու անուն թողեց, որը չի կարող կորչել: Նա ապրեց փառքով և մահացավ փառքով՝ Աստծո և իր ժողովրդի աչքի առաջ. և ինչպես հին ժամանակների Տիրոջ օծյալներից շատերը, նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական եարյամբ. և այդպես արեց նաև նրա եղբայրը՝ Հայրումը: Կյանքում նրանք անբաժան էին, մահվան մեջ էլ նրանք չառանձնացան:

4 Երբ Ջոզեֆը գնում էր Քարթեջ՝ հանձնվելու օրենքի թվացյալ պահանջներին, իր սպանությունից երկու-երեք օր առաջ նա ասաց. Ես գնում եմ ինչպես ագառը՝ մորթվելու. սակայն ես հանգիստ եմ, ինչպես ամառային առավոտը. իմ խիղճը մաքուր է Աստծո առաջ և բոլոր մարդկանց առաջ: Ես Կմեռնեմ Անմեղ, Եվ Այնուամենայնիվ, Իմ Մասին Կասվի,– Նա Սպանվեց Սառնարյուն Ձեվով: Այդ նույն առավոտյան, երբ Հայրումը պատրաստ էր գնալու,– կարելի՞ է ասել՝ մորթվելու. այո՛, քանզի դա այդպես էր,– նա կարդաց հետևյալ պարբերությունը Մորմոնի Գրքից, Եթերի գրքի տասներկուերորդ գլխի վերջում, և ծալեց էջն այդ մասում.

5 Եվ եղավ այնպես, որ ես աղոթեցի Տիրոջը, որ նա շնորհ տար հեթանոսներին, որ նրանք կարողանային գթություն ունենալ: Եվ եղավ այնպես, որ Տերն ասաց ինձ. Եթե նրանք գթություն չունենան, դա քեզ համար նշանակություն չունի, դու եղել ես հավատարիմ. ուստի, քո հանդերձները ամաքուր կդարձվեն: Եվ քանի որ դու տեսար քո թուլությունը, դու ուժեղ կդարձվես, մինչև իսկ նստելու այն տեղում, որը ես պատրաստել եմ իմ Հոր ապարանքներում: Եվ այժմ ես…. մնաք բարով եմ հղում հեթանոսներին, այո, և նաև իմ եղբայրներին, որոնց ես սիրում եմ, մինչև մենք կհանդիպենք Քրիստոսի բատյանի առաջ, որտեղ բոլոր մարդիկ կիմանան, որ իմ հանդերձներն արատավորված չեն ձեր արյունով: գԿտակարարները մահացել են, և նրանց կտակն ուժի մեջ է:

6 Հայրում Սմիթը 1844թ. փետրվարին դարձել էր քառասունչորս տարեկան, իսկ Ջոզեֆ Սմիթի երեսունութը լրացել էր 1843թ. դեկտեմբերին. և, այսուհետև, նրանց անունները կդասվեն կրոնի նահատակների թվում. և ամեն ազգի կարդացողի կհուշվի, որ Մորմոնի Գրքի և եկեղեցու այս՝ Վարդապետություն և Ուխտեր գրքի համար վճարվել է տասնիններորդ դարի լավագույն արյունը, որպեսզի դրանք առաջ բերվեն՝ այս քանդված աշխարհի փրկության համար. և որ, եթե կրակը կարող է խանձել ականաչ ծառը, Աստծո փառքի համար, որքան հեշտությամբ այն կայրի չոր ծառերը՝ այգին ապականությունից մաքրելու համար: Նրանք ապրեցին փառքի համար. նրանք մահացան փառքի համար. և փառքն է նրանց հավերժական վարձքը: Դարեդար նրանց անունները պիտի անցնեն սերունդներին, որպես գոհարներ սրբագործվածների համար:

7 Նրանք մեղավոր չէին որևէ հանցանքում, ինչպես նախկինում շատ անգամ արդարացվել էին, և բանտարկվել էին դավաճան ու ամբարիշտ մարդկանց դավադրությամբ. և նրանց անմեղ արյունը, Քարթեջի բանտի հատակին, «մորմոնականությանը» կցված մեծ կնիք է, որը չի կարող մերժվել որևէ դատարանի կողմից երկրի վրա. և նրանց անմեղ արյունը, Իլինոյս նահանգի զինանշանի վահանակի վրա, նահանգապետի խոստման պես կոտրված նահանգի հավատքով, վկայություն է հավիտենական ավետարանի մասին, որն ամբողջ աշխարհը չի կարող կասկածի ենթարկել. և նրանց անմեղ արյունը, Միացյալ Նահանգների ազատության դրոշի և նրա մեծ կանոնադրության վրա, Հիսուս Քրիստոսի կրոնի համար մի դեսպան է, որը կդիպչի ազնիվ մարդկանց սրտերին բոլոր ազգերի մեջ. և նրանց անմեղ արյունը, Հովհաննեսի տեսած ազոհասեղանի մոտի բոլոր մյուս նահատակների անմեղ արյան հետ, կաղաղակի առ Զորաց Տերը, մինչև որ նա վրեժ առնի այդ արյան համար երկրի վրա: Ամեն: