Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 25


Բաժին 25

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1830թ. հուլիսին (History of the Church, 1.103–104): (Տե՛ս 24-րդ բաժնի նախադրությունը): Այս հայտնությունը ցույց է տալիս Տիրոջ կամքը Էմմա Սմիթի՝ Մարգարեի կնոջ վերաբերյալ:

1–6՝ Էմմա Սմիթը, ընտրյալ տիկինը, կանչված է՝ օգնելու և մխիթարելու իր ամուսնուն. 7–11՝ Նա կանչված է նաև գրելու, սուրբ գրքերը մեկնաբանելու և օրհներգեր ընտրելու. 12–14՝ Արդարների երգն աղոթք է Տիրոջ համար. 15–16՝ Այս հայտնության հնազանդության սկզբունքները կիրառելի են բոլորի համար:

1 Ականջ դիր Տիրոջ՝ քո Աստծո ձայնին, մինչ ես խոսում եմ քեզ հետ, Էմմա Սմիթ, իմ դո՛ւստր. քանզի ճշմարիտ ասում եմ քեզ, որ բոլոր նրանք, ովքեր աընդունում են իմ ավետարանը, որդիներ և դուստրեր են իմ բարքայությունում:

2 Մի հայտնություն եմ տալիս քեզ իմ կամքի վերաբերյալ. և եթե դու հավատարիմ լինես ու իմ առաջ աքայլես բառաքինության շավիղներում, ես կպահպանեմ քո կյանքը, և դու գժառանգություն կստանաս Սիոնում:

3 Ահա, քո ամեղքերը ներված են քեզ, և դու մի ընտրյալ տիկին ես, որին ես բկանչել եմ:

4 Մի տրտնջա այն բաների պատճառով, որոնք դու չես տեսել, քանզի դրանք պահվում են քեզանից և աշխարհից, որն իմ իմաստությամբ է, գալիք ժամանակի համար:

5 Եվ քո կոչման պաշտոնը կլինի ամխիթարել իմ ծառային՝ Ջոզեֆ Սմիթ կրտսերին՝ քո ամուսնուն իր չարչարանքերի մեջ, սփոփիչ խոսքերով, հեզության ոգով:

6 Եվ դու պետք է գնաս նրա հետ, նրա գնալու ժամանակ, և դպիր լինես նրա համար, քանի դեռ չկա մեկ ուրիշը, որ դպիր լինի նրա համար, որ ես կարողանամ ուղարկել իմ ծառա Օլիվեր Քաուդերիին, ուր որ կամենամ:

7 Եվ նրա ձեռքի տակ դու ակկարգվես՝ բացատրելու սուրբ գրքերը և հորդորելու եկեղեցին՝ համաձայն նրա, ինչ կտրվի քեզ իմ Հոգու կողմից:

8 Քանզի նա կդնի իր աձեռքերը քեզ վրա, և դու կստանաս Սուրբ Հոգին, և քո ժամանակը պիտի նվիրվի գրելուն և շատ սովորելուն:

9 Եվ դու չպետք է վախենաս, քանզի ամուսինդ քեզ կաջակցի եկեղեցում. քանզի նրանց համար է նրա ակոչումը, որպեսզի բոլոր բաները, ինչ որ ես կամենում եմ, բհայտնի դառնան նրանց՝ համաձայն նրանց հավատքի:

10 Եվ ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու մի կողմ պետք է դնես այս աաշխարհի բբաները, և ավելի լավ բաների գձգտես:

11 Եվ քեզ պետք է տրվի նաև պատրաստել սրբազան աօրհներգերի մի հավաքածու, ինչպես որ պետք է տրվի քեզ, որը հաճելի է ինձ, իմ եկեղեցում ունենալու համար:

12 Քանզի իմ հոգին հրճվում է ասրտաբուխ բերգով. այո՛, արդարների երգն աղոթք է ինձ համար, և այն կպատասխանվի օրհնությամբ նրանց գլխին:

13 Ուստի, բարձրացրու սիրտդ և ցնծա, և հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես:

14 Շարունակիր ահեզության ոգով և զգուշացիր բհպարտությունից: Թող քո հոգին հրճվի քո ամուսնով և այն փառքով, որը պիտի գա նրա վրա:

15 Պահիր իմ պատվիրանները շարունակ, և աարդարության բպսակը կստանաս դու: Եվ եթե դա չանես, որտեղ որ ես եմ, դու գչես կարող գալ:

16 Եվ ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ սա իմ աձայնն է բոլորին: Ամեն: