Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 34


Բաժին 34

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Օրսոն Պրատին, Ֆայեթում, Նյու Յորք, 1830թ. նոյեմբերի 4-ին (History of the Church, 1.127–128): Եղբայր Պրատն այդ ժամանակ տասնինը տարեկան էր: Նա դարձի էր եկել և մկրտվել, երբ վեց շաբաթ առաջ առաջին անգամ լսել էր վերականգնված ավետարանի քարոզումն իր ավագ եղբոր՝ Փարլի Պ. Պրատի կողմից: Այս հայտնությունը ստացվել էր Պիտեր Ուիթմեր ավագի տանը:

1–4՝ Քավության միջոցով հավատարիմները դառնում են Աստծո որդիներ. 5–9՝ Ավետարանի քարոզումը ճանապարհ է պատրաստում Երկրորդ Գալստի համար. 10–12՝ Մարգարեությունը գալիս է Սուրբ Հոգու զորությամբ:

1 Իմ որդի՛ աՕրսոն, ականջ դիր և լսիր ու տես, թե ինչ պիտի ասեմ քեզ, ես՝ Տեր Աստվածս, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը՝ քո Քավիչը.

2 աԼույսը և կյանքն աշխարհի, լույս, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն.

3 Նա, ով այնպես ասիրեց աշխարհը, որ բտվեց գիր կյանքը, որ բոլոր նրանք, ովքեր կհավատան, դառնան Աստծո դորդիներ: Ուստի դու իմ որդին ես.

4 Եվ աօրհնված ես դու, որովհետև հավատացիր.

5 Եվ օրհնված ես դու ավելի շատ, որովհետև ես ականչել եմ քեզ՝ քարոզելու իմ ավետարանը,–

6 Քո ձայնը բարձրացնելու, ինչպես փողի հնչումով՝ երկար ու բարձր, և ապաշխարություն աաղաղակելու ծռված ու խոտորյալ մի սերնդի՝ պատրաստելով Տիրոջ ճանապարհն իր երկրորդ բգալստի համար:

7 Քանզի ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ աժամանակը շուտով մոտ է, երբ ես կգամ բամպի մեջ՝ զորությամբ ու մեծ փառքով:

8 Եվ ամեծ օր կլինի իմ գալստյան ժամանակը, քանզի բոլոր ազգերը պիտի բդողան:

9 Բայց նախքան այդ մեծ օրվա գալը, արեգակը պիտի խավարեցվի, և լուսինը դարձվի արյուն, և աստղերը պիտի հրաժարվեն շողալ, և մի քանիսը վայր պիտի ընկնեն, և մեծ ավերածություններ են սպասվում ամբարիշտներին:

10 Ուստի, բարձրացրու ձայնդ և մի ախնայիր, քանզի Տեր Աստվածն է խոսել. ուստի մարգարեացիր, և այն պիտի տրվի Սուրբ Հոգու բզորությամբ:

11 Եվ եթե դու հավատարիմ ես, ահա՛, ես քեզ հետ եմ, մինչև իմ գալը,–

12 Եվ ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, ես շուտով գալիս եմ: Ես քո Տերն ու քո Քավիչն եմ: Ճիշտ այդպես: Ամեն: