Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 58


Բաժին 58

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Սիոնում, Ջեկսոն գավառ, Միսսուրի, 1831թ. օգոստոսի 1-ին (History of the Church, 1.190–195): Մարգարեի և նրա խմբի Միսսուրիի Ջեկսոն գավառ վերադառնալու առաջին Հանգստության օրը կրոնական ծառայություն անցկացվեց, և մկրտությամբ երկու անդամներ ընդունվեցին: Քոլսվիլի Սրբերից ոմանք, Թոմսոն ճյուղից, և այլոք ժամանեցին այդ շաբաթվա ընթացքում (տե՛ս 54-րդ բաժինը): Շատերը խիստ փափագում էին իմանալ Տիրոջ կամքն իրենց վերաբերյալ՝ հավաքման այդ նոր վայրում:

1–5՝ Նրանք, ովքեր համբերում են նեղության մեջ, կպսակվեն փառքով. 6–12՝ Սրբերը պետք է նախապատրաստվեն Գառի հարսանիքին և Տիրոջ ընթրիքին. 13–18՝ Եպիսկոպոսները՝ Իսրայելի դատավորներն են. 19–23՝ Սրբերը պետք է հնազանդվեն երկրի օրենքներին. 24–29՝ Մարդիկ պետք է իրենց կամքի ազատությունը գործածեն բարիք գործելու համար. 30–33՝ Տերը պատվիրում է և չեղյալ է համարում. 34–43՝ Ապաշխարելու համար մարդիկ պետք է խոստովանեն և թողնեն իրենց մեղքերը. 44–58՝ Սրբերը պետք է գնեն իրենց ժառանգությունը և հավաքվեն Միսսուրիում. 59–65՝ Ավետարանը պիտի քարոզվի ամեն արարածի:

1 Լսեք, ով իմ եկեղեցո՛ւ երեցներ, և ականջ դրեք իմ խոսքին, և սովորեք ինձանից, թե որն է իմ կամքը ձեր վերաբերյալ և նաև աայս հողի վերաբերյալ, ուր ուղարկել եմ ձեզ:

2 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ օրհնված է նա, ով ապահում է իմ պատվիրանները՝ կյանքում լինի, թե բմահվան մեջ. և ով որ գհավատարիմ է դնեղության մեջ, նրա վարձքն ավելի մեծ է երկնքի արքայությունում:

3 Ներկայումս, դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր աԱստծո ծրագիրը, այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու, և բփառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո:

4 Քանզի շատ անեղությունից հետո գալիս են բօրհնությունները: Ուստի գալիս է օրը, երբ դուք պիտի գպսակվեք մեծ դփառքով. դեռևս ժամը չէ, բայց մոտ է՝ առ ձեռն:

5 Հիշեք սա, որն ասում եմ ձեզ նախապես, որ կարողանաք այն սրտի մեջ ադնել, և ընդունել այն, ինչը պիտի հետևի:

6 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս նպատակով եմ ձեզ ուղարկել,– որ կարողանաք լինել հնազանդ, և որ ձեր սրտերը ապատրաստ լինեն բվկայություն բերելու այն բաների մասին, որոնք պիտի գան.

7 Եվ նաև, որ դուք պատիվ ունենաք հիմքը դնելու և վկայելու այն հողի մասին, որի վրա Աստծո աՍիոնը պիտի կանգնի.

8 Եվ նաև, որ պարարտ բաներով մի խնջույք պատրաստվի աաղքատների համար. այո, մի խնջույք՝ պարարտ բաներով, բհին և մաքրված գինով, որպեսզի երկիրն իմանա, որ մարգարեների բերանները չեն խափանվելու.

9 Այո, Տիրոջ տան մի ընթրիք, լավ պատրաստված, որին բոլոր ազգերը պիտի հրավիրվեն:

10 Առաջինը՝ հարուստները և ուսյալները, իմաստուններն ու ազնվականները.

11 Իսկ դրանից հետո գալիս է իմ զորության օրը. այն ժամանակ, աղքատները, կաղերը, և կույրերը, և խուլերը պիտի ներս մտնեն Գառի ահարսանիքը, և ճաշակեն Տիրոջ բընթրիքից, որ պատրաստվել է գալիք մեծ օրվա համար:

12 Ահա, ես՝ Տերս եմ ասել դա:

13 Եվ որպեսզի ավկայությունը դուրս գա Սիոնից, այո՛, Աստծո ժառանգության քաղաքի բերանից,–

14 Այո, դրա համար եմ ես ձեզ ուղարկել այստեղ, և ընտրել իմ ծառա աԷդվարդ Պատրիջին, և նշանակել նրան նրա առաքելությունն այս հողի վրա:

15 Բայց եթե նա չապաշխարի իր մեղքերից, որոնք են թերահավատությունն ու սրտի կուրությունը, թող նա զգուշանա՝ չլինի թե աընկնի:

16 Ահա, նրա առաքելությունը տրված է նրան, և այն չի տրվելու կրկին:

17 Եվ ով որ կանգնած է այս առաքելության մեջ, նշանակված է՝ լինելու ադատավոր Իսրայելում, ճիշտ ինչպես հին օրերում, բաժանելու Աստծո ժառանգության հողերն իր բզավակներին.

18 Եվ դատելու իր ժողովրդին արդարի վկայությամբ, և իր խորհրդականների օժանդակությամբ, համաձայն արքայության օրենքների, որոնք տրվել են Աստծո ամարգարեների կողմից:

19 Քանզի ճշմարիտ ասում եմ քեզ, որ իմ օրենքը պիտի պահպանվի այս երկրի վրա:

20 Թող ոչ ոք չմտածի, թե ինքը կառավարիչ է. այլ թող Աստված կառավարի նրան, ով դատում է, ըստ իր կամքի խորհրդի, կամ, այլ խոսքով, նրան, ով խորհուրդ է տալիս կամ նստում է դատավորական աթոռին:

21 Թող ոչ ոք չխախտի երկրի աօրենքները, քանզի նա, ով պահում է Աստծո օրենքները, պետք չէ որ խախտի երկրի օրենքները:

22 Ուստի, ենթարկվեք իշխանություններին, որոնք կան, մինչև որ թագավորի անա, ում իրավունքն է թագավորել, և բոլոր թշնամիներին հպատակեցնի իր ոտքերի տակ:

23 Ահա, աօրենքները, որոնք դուք ստացաք իմ ձեռքից, եկեղեցու օրենքներն են, և այդ լույսի ներքո պիտի դուք պահեք դրանք: Ահա, այստեղ է իմաստությունը:

24 Եվ այժմ, ինչպես ես ասեցի իմ ծառա Էդվարդ Պատրիջի մասին, այս հողն է նրա բնակության հողը, և նրանց, ում նա նշանակել է իրեն խորհրդականներ լինելու. և նաև նրա բնակության հողը, ում ես նշանակել եմ պահպանելու իմ աշտեմարանը.

25 Ուստի, թող նրանք բերեն իրենց ընտանիքներն այս հողը, ինչպես որ կխորհրդակցեն միմյանց և ինձ հետ:

26 Քանզի ահա, լավ չէ, որ ես պատվիրեմ բոլոր բաներում. քանզի ով հարկադրվում է բոլոր բաների մեջ, նա ածույլ է և իմաստուն ծառա չէ. ուստի նա վարձք չի ստանում:

27 Ճշմարիտ ասում եմ. Մարդիկ պետք է աջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ, և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն.

28 Քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք ագործակալն են իրենց կամքի: Եվ որքան որ մարդիկ բարիք գործեն, նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց վարձքը:

29 Բայց ով ոչինչ չի անում, մինչև նրան չեն պատվիրում, և ընդունում է պատվիրանը կասկածամիտ սրտով, և պահում է այն ծուլությամբ, նա անզովված է:

30 Ո՞վ եմ ես, որ աարարեցի մարդուն, ասում է Տերը, որ անմեղ համարեմ նրան, որ չի հնազանդվում իմ պատվիրաններին:

31 Ո՞վ եմ ես, ասում է Տերը, որ ախոստացել եմ և չեմ կատարել:

32 Ես պատվիրում եմ, և մարդիկ չեն հնազանդվում. ես աչեղյալ եմ համարում, և նրանք չեն ստանում օրհնությունը:

33 Ապա նրանք ասում են իրենց սրտում. Սա Տիրոջ աշխատանքը չէ, քանզի նրա խոստումները չեն կատարվում: Սակայն, վա՜յ այդպիսիներին, քանզի նրանց վարձքը թաքնված է աներքևում, և վերևից չէ:

34 Իսկ այժմ, ես ձեզ լրացուցիչ ուղղություններ եմ տալիս այս երկրի վերաբերյալ:

35 Դա իմ իմաստությամբ է, որ իմ ծառա Մարտին Հարրիսը պետք է օրինակ լինի եկեղեցու համար՝ ադնելով իր գումարը եկեղեցու եպիսկոպոսի առաջ:

36 Եվ նաև, սա օրենք է ամեն մարդու համար, որ գալիս է այս երկիր՝ ժառանգություն ստանալու համար. և նա պետք է իր դրամի հետ վարվի, ինչպես օրենքն է թելադրում:

37 Եվ նաև իմաստություն է այն, որ հողեր գնվեն Ինդիփենդենսում, շտեմարանի տեղի համար և նաև ատպագրատան համար:

38 Եվ լրացուցիչ ուղղություններ, իմ ծառա Մարտին Հարրիսի վերաբերյալ, նրան կտրվեն Հոգու կողմից, որ նա կարողանա ստանալ իր ժառանգությունը, ինչպես բարի է համարում.

39 Եվ թող նա ապաշխարի իր մեղքերից, քանզի նա փնտրում է ագովքն աշխարհի:

40 Եվ նաև, թող իմ ծառա աՎիլյամ Վ. Ֆելփսը կանգնի այն պաշտոնում, որին նրան նշանակել եմ, և ստանա իր ժառանգությունն այս հողում.

41 Եվ բացի այդ, նա կարիք ունի ապաշխարելու, քանզի ես՝ Տերս, չեմ հավանում նրան, քանզի նա գերազանցություն է փնտրում և բավականաչափ հեզ չէ իմ առաջ:

42 Ահա, ով որ աապաշխարել է իր մեղքերից, նա բներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ գհիշում դրանք:

43 Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա ակխոստովանի և բկթողնի դրանք:

44 Եվ արդ, ճշմարիտ, ես ասում եմ իմ եկեղեցու մնացած երեցների վերաբերյալ. ժամանակը դեռ չի եկել, և դեռ շատ տարիներ կան նրանց համար, որ ստանան իրենց ժառանգությունն այս հողում, բացառությամբ, եթե նրանք ցանկանան դա հավատքի աղոթքով, միայն եթե դա նրանց նշանակվի Տիրոջ կողմից:

45 Քանզի, ահա, նրանք պիտի ամղեն մարդկանց՝ հավաքվել աշխարհի ծայրերից:

46 Ուստի, ժողովվեք միասին, և նրանք, ովքեր նշանակված չեն մնալու այս հողում, թող քարոզեն ավետարանը մերձակա շրջաններում. իսկ դրանից հետո, թող վերադառնան իրենց տները:

47 Թող ճանապարհին նրանք քարոզեն և վկայություն աբերեն ճշմարտության մասին, բոլոր վայրերում, և ապաշխարելու կոչ անեն հարուստներին, բարձր և ցածր խավերին, և աղքատներին:

48 Եվ թող նրանք աեկեղեցիներ հիմնեն, որքան որ երկրի բնակիչները կապաշխարեն:

49 Եվ թող մի գործակալ նշանակվի եկեղեցու ձայնով, Օհայոյի եկեղեցու համար, որ գումար վերցնի՝ աՍիոնում հողեր գնելու համար:

50 Եվ ես իմ ծառա Սիդնի Ռիգդոնին տալիս եմ պատվիրան, որ նա պիտի ագրի Սիոնի հողի նկարագրությունը, և մի հաղորդագրություն՝ Աստծո կամքի մասին, ինչպես նրան հայտնի կդարձվի Հոգու կողմից.

51 Եվ մի նամակ ու վկայագիր, որ ներկայացվի բոլոր եկեղեցիներին՝ գումար հայթայթելու համար, որպեսզի դրվի եպիսկոպոսի ձեռքում, իր կամ գործակալի ձեռքում, ինչպես ճիշտ կհամարի, կամ, ինչպես ինքը կհրահանգի, հողեր գնելու՝ Աստծո զավակների ժառանգության համար:

52 Քանզի, ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ. Տերը կամենում է, որ աշակերտներն ու մարդկանց զավակները բացեն իրենց սրտերը, այսինքն՝ երկրի այս ողջ շրջանը գնելու համար, այնքան շուտ, որքան ժամանակը կների:

53 Ահա, այստեղ է իմաստությունը: Թող նրանք անեն այդ, այլապես նրանք չեն ստանա ոչ մի աժառանգություն, բացի միայն արյուն թափելով:

54 Եվ բացի այդ, որքան որ հող է ձեռք բերվում, թող տարբեր տեսակի աշխատավորներ ուղարկվեն այդ հողը՝ աշխատելու Աստծո սրբերի համար:

55 Թող բոլոր այս բաներն արվեն կարգով, և թող, ժամանակ առ ժամանակ, եպիսկոպոսի կամ եկեղեցու գործակալի կողմից հայտնի դարձվեն հողի արտոնությունները:

56 Եվ թող հավաքման գործը չլինի հապճեպ, ոչ էլ փախուստով. այլ թող դա կատարվի, ինչպես խորհուրդ կտրվի եկեղեցու երեցների կողմից, համաժողովներում, այն գիտելիքի համաձայն, որը նրանք ժամանակ առ ժամանակ կստանան:

57 Եվ թող իմ ծառա Սիդնի Ռիգդոնը նվիրաբերի ու նվիրագործի այս հողը և ատաճարի հողակտորը՝ Տիրոջ համար:

58 Եվ թող համաժողովի մի հավաք կանչվի. և դրանից հետո թող իմ ծառաներ Սիդնի Ռիգդոնը և Ջոզեֆ Սմիթ կրտսերը վերադառնան, և նաև Օլիվեր Քաուդերին նրանց հետ, ավարտելու համար գործի մնացած մասը, որը ես նրանց նշանակել եմ իրենց իսկ հողում, իսկ մնացածը, ինչպես ակկառավարվի համաժողովների կողմից:

59 Եվ թող ոչ մի մարդ չվերադառնա այս հողից, մինչև նա ճանապարհին վկայություն աչբերի այն բանի մասին, ինչ գիտի և ինչին ամենայն համոզվածությամբ հավատում է:

60 Թող այն, ինչ դրվել է Զիբա Պիտերսոնի վրա, վերցվի նրանից. և թող նա կանգնի որպես անդամ՝ եկեղեցում, և աշխատի իր սեփական ձեռքերով, եղբայրների հետ, մինչև որ նա բավականաչափ ախրատվի բոլոր իր մեղքերի համար. քանզի նա չի խոստովանում դրանք, և նա մտածում է թաքցնել դրանք:

61 Թող այս եկեղեցու մնացած երեցները, որոնք գալիս են այս հողը, որոնցից ոմանք մեծապես օրհնվել են, նույնիսկ չափից շատ, նույնպես համաժողով անցկացնեն այս հողի վրա:

62 Եվ թող իմ ծառա Էդվարդ Պատրիջը ղեկավարի համաժողովը, որը պիտի անցկացվի նրանց կողմից:

63 Եվ թող նրանք նույնպես վերադառնան, ճանապարհին քարոզելով ավետարանը, վկայություն բերելով այն բաների մասին, որոնք բացահայտվել են իրենց համար:

64 Քանզի, ճշմարիտ, ձայնն առաջ պիտի գնա այստեղից դեպի ողջ աշխարհը, և դեպի երկրի ծայրամասերը,– ավետարանը պիտի աքարոզվի ամեն արարածի, բնշաններով, որոնք կհետևեն նրանց, ովքեր կհավատան:

65 Եվ ահա, Մարդու Որդին ագալիս է: Ամեն: