Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 6


Բաժին 6

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. ապրիլին (History of the Church, 1.32–35): 1829թ. ապրիլի 7-ին Օլիվեր Քաուդերին սկսեց Մորմոնի Գրքի թարգմանության իր աշխատանքները՝ որպես դպիր: Նա արդեն աստվածային հայտնություն էր ստացել Մարգարեի վկայության ճշմարտացիության վերաբերյալ՝ այն թիթեղների մասին, որոնց վրա փորագրված էր Մորմոնի Գրքի հիշատակարանը: Մարգարեն Ուրիմի ու Թումիմի միջոցով հարցրեց Տիրոջը և ստացավ հետևյալ պատասխանը:

1–6՝ Տիրոջ արտում աշխատողները փրկություն են ստանում. 7–13՝ Չկա ավելի մեծ պարգև, քան փրկության պարգևը. 14–27՝ Ճշմարտության մասին վկայությունը գալիս է Հոգու զորությամբ. 28–37՝ Նայեք Քրիստոսին և շարունակ բարիք գործեք:

1 Մեծ և ազարմանալի մի գործ է առաջ գալիս մարդկանց զավակների համար:

2 Ահա, ես եմ Աստված. ուշք դարձրեք իմ ախոսքին, որը կենդանի է և զորեղ, երկսայր սրից բհատու՝ հոդերը և ծուծը բաժանող. ուստի, ուշք դարձրեք իմ խոսքերին:

3 Ահա, աարտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. ուստի, ով որ փափագում է հնձել, թող գցի իր մանգաղն իր զորությամբ ու հնձի, քանի դեռ օրը ցերեկ է, որ կարողանա իր հոգու համար հավիտենական փրկություն գանձել Աստծո արքայությունում:

4 Այո՛, ով որ ագցի իր մանգաղն ու հնձի, նա կանչված է Աստծուց:

5 Ուստի, եթե ախնդրեք ինձանից, դուք կստանաք. եթե թակեք, կբացվի ձեզ:

6 Արդ, որովհետև դուք հարցրեցիք, ահա ես ասում եմ ձեզ. Պահեք իմ պատվիրանները և ափնտրեք առաջ տանել և հաստատել բՍիոնի գործը.

7 Մի ափնտրեք բհարստություն, այլ գիմաստություն, և ահա, Աստծո դխորհուրդները կբացվեն ձեզ համար, և այն ժամանակ դուք կհարստանաք: Ահա, նա, ով ունի եհավերժական կյանք, հարուստ է:

8 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ քեզ համար կլինի ճիշտ այնպես, ինչպես դու ցանկանում ես ինձանից. և եթե ցանկանաս, դու կլինես այն միջոցը, որով շատ բարիք կգործվի այս սերնդի մեջ:

9 Ոչինչ մի ասա այս սերնդին, բացի աապաշխարությունից. պահիր իմ պատվիրանները և օգնիր առաջ տանել իմ գործը, իմ պատվիրանների համաձայն, և դու պիտի օրհնվես:

10 Ահա դու ունես պարգև, և օրհնված ես դու քո պարգևի շնորհիվ: Հիշիր, այն ասրբազան է և գալիս է վերևից.

11 Եվ եթե ահարցնես, դու կիմանաս բխորհուրդներ, որոնք մեծ են և զարմանալի. ուստի, դու պետք է գործածես քո գպարգևը, որ կարողանաս հասկանալ խորհուրդները, որ կարողանաս շատերին բերել ճշմարտության իմացությանը, այո՛, դհամոզես նրանց՝ իրենց սխալ ուղիների վերաբերյալ:

12 Հայտնի մի դարձրու քո պարգևը ոչ ոքի, բացի նրանցից, ովքեր քո հավատքից են: Մի կատակիր ասրբազան բաների հետ:

13 Եթե բարիք գործես, այո՛, և ահավատարիմ բմնաս մինչև գվերջ, դու կփրկվես Աստծո արքայությունում, ինչն Աստծո պարգևներից մեծագույնն է. քանզի չկա ավելի մեծ պարգև, քան դփրկության պարգևը:

14 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Օրհնված ես դու այն բանի համար, որ արել ես. քանզի դու ահարցրել ես ինձ, և ահա, այնքան հաճախ, որքան հարցրել ես ինձ, դու հրահանգներ ես ստացել իմ Հոգուց: Եթե դա այդպես չլիներ, դու չէիր լինի այն տեղում, որտեղ հիմա գտնվում ես:

15 Ահա, դու գիտես, որ հարցրել ես ինձ, և ես լուսավորել եմ քո ամիտքը. և այժմ ես ասում եմ քեզ այս բաները, որ կարողանաս իմանալ, որ դու լուսավորվել ես ճշմարտության Հոգով.

16 Այո, ես ասում եմ քեզ, որ կարողանաս իմանալ, որ չկա ուրիշ ոչ մեկը, բացի Աստծուց, որ աիմանա քո մտքերը և մտադրությունները քո բսրտի:

17 Ես քեզ ասում եմ այս բաները՝ որպես վկայություն քեզ համար, որ այն խոսքերը կամ աշխատությունները, որոնք դու գրում ես, աճշմարիտ են:

18 Ուստի աջանասեր եղիր. բկանգնիր իմ ծառա Ջոզեֆի կողքին, հավատարմորեն, ինչպիսի դժվար իրավիճակներում էլ որ նա լինի՝ հանուն խոսքի:

19 Խրատիր նրան իր սխալներում, և նաև, ընդունիր նրա խրատը: Եղիր համբերատար. եղիր լրջմիտ. եղիր ժուժկալ. ունեցիր համբերություն, հավատք, հույս և գթություն:

20 Ահա, դու Օլիվերն ես, և ես խոսեցի քեզ հետ քո ցանկությունների պատճառով. ուստի ագանձիր այս խոսքերը քո սրտում: Հավատարիմ և ջանասեր եղիր Աստծո պատվիրանները պահելիս, և ես կօղակեմ քեզ իմ սիրո բազուկներով:

21 Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո աՈրդին: Ես նա եմ, որ եկա բյուրայինների մեջ, և յուրայիններն ինձ չընդունեցին: Ես եմ գլույսը, որը շողում է դխավարում, և խավարը չի ըմբռնում այն:

22 Ճշմարիտ, ճշմարիտ, ասում եմ քեզ. Եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, որպեսզի աիմանայիր այս բաների ճշմարտության մասին:

23 աԽաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ բվկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց:

24 Եվ արդ, ահա, դու ստացել ես վկայություն. քանզի, եթե ես ասել եմ քեզ բաներ, որոնք ոչ ոք չգիտի, դու վկայություն չե՞ս ստացել:

25 Եվ, ահա, եթե դու ցանկանում ես ինձանից, ես շնորհում եմ քեզ պարգև՝ աթարգմանել, ճիշտ ինչպես իմ ծառա Ջոզեֆը:

26 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ կան ահիշատակարաններ, որոնք շատ բաներ են պարունակում իմ ավետարանից, որոնք ետ էին պահվել մարդկանց բամբարշտության պատճառով.

27 Եվ այժմ ես պատվիրում եմ քեզ, որ եթե դու ունես բարի ցանկություններ,– երկնքում քեզ համար գանձեր հավաքելու ցանկություն,– այդ դեպքում, քո պարգևով, դու կօգնես ի լույս բերել իմ սուրբ ագրքերի այն մասերը, որոնք թաքցվել են անօրինության պատճառով:

28 Եվ արդ, ահա, ես տալիս եմ քեզ, և նաև իմ ծառա Ջոզեֆին, բանալիներն այս պարգևի, որն ի լույս կբերի այս ծառայությունը. և երկու կամ երեք ավկաների բերանով ամեն խոսք կհաստատվի:

29 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ, եթե նրանք մերժեն իմ խոսքերը, և իմ ավետարանի ու ծառայության այս մասը, օրհնված եք դուք, քանզի նրանք ձեզ չեն կարող անել ավելին, քան ինձ:

30 Եվ, նույնիսկ, եթե նրանք ձեզ հետ ավարվեն ճիշտ այնպես, ինչպես ինձ հետ, օրհնված եք դուք, քանզի դուք պիտի բբնակվեք ինձ հետ, գփառքի մեջ:

31 Բայց, եթե նրանք աչմերժեն իմ խոսքերը, որոնք կհաստատվեն բվկայությամբ, որը պետք է տրվի, օրհնված են նրանք, և այն ժամանակ դուք կուրախանաք ձեր աշխատանքի պտուղներով:

32 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչպես ես ասացի իմ աշակերտներին, որ որտեղ երկուսը կամ երեքն իմ անունով աժողովված լինեն, մի բանի կապակցությամբ, ահա, այնտեղ ես նրանց բմեջ կլինեմ,– ճիշտ այդպես էլ, ես ձեր մեջ եմ:

33 աՄի վախեցեք բարիք գործել, իմ որդիներ, քանզի ինչ որ բսերմանեք, այն էլ կհնձեք. հետևաբար, եթե դուք բարիք սերմանեք, բարիք էլ կհնձեք, որպես վարձք:

34 Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ ավեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել:

35 Ահա, ես ձեզ չեմ դատապարտում. գնացեք ձեր ճամփով և այլևս մի ամեղանչեք. լրջմտորեն կատարեք այն գործը, որը պատվիրել եմ ձեզ:

36 աՆայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:

37 աՏեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բբևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք գկժառանգեք երկնքի դարքայությունը: Ամեն: