Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 64


Բաժին 64

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Եկեղեցու երեցներին, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. սեպտեմբերի 11-ին (History of the Church, 1.211–214): Մարգարեն պատրաստվում էր տեղափոխվել Հայրամ, Օհայո, վերսկսելու Աստվածաշնչի թարգմանության իր աշխատանքը, որը մի կողմ էր դրվել, մինչ նա Միսսուրիում էր: Մի խումբ եղբայրներ, որոնց պատվիրվել էր ճամփորդել դեպի Սիոն (Միսսուրի), լրջորեն զբաղված էին հոկտեմբերին մեկնելու պատրաստություն տեսնելով: Հայտնությունն ստացվեց այս զբաղված ժամանակ:

1–11՝ Սրբերին պատվիրվում է ներել միմյանց, չլինի թե նրանց մեջ մնա ավելի մեծ մեղք. 12–22՝ Չապաշխարողները պետք է բերվեն Եկեղեցու առաջ. 23–25՝ Նա, ով տասանորդ է տալիս, չի այրվի Տիրոջ գալստի ժամանակ. 26–32՝ Սրբերին զգուշացվում է խուսափել պարտքից. 33–36՝ Ապստամբները կարտաքսվեն Սիոնից. 37–40՝ Եկեղեցին կդատի ազգերին. 41–43՝ Սիոնը պիտի ծաղկի.

1 Ահա, այսպես է ասում ձեզ Տերը՝ ձեր Աստվածը. Ով իմ եկեղեցո՛ւ երեցներ, ականջ դրեք և լսեք, և ընդունեք իմ կամքը ձեր վերաբերյալ:

2 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես կամենում եմ, որ դուք ահաղթեք աշխարհին. ուստի ես բգութ կունենամ ձեր վրա:

3 Ձեր մեջ կան ոմանք, ովքեր մեղանչել են. բայց ճշմարիտ ասում եմ, այս անգամ միայն, իմ ափառքի համար, և հոգիների փրկության համար, ես բներել եմ ձեզ՝ ձեր մեղքերը:

4 Ես ողորմած կլինեմ ձեր հանդեպ, քանզի ձեզ եմ տվել արքայությունը:

5 Եվ արքայության խորհուրդների աբանալիները չեն վերցվի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերից, իմ սահմանած ձևով, քանի դեռ նա ապրում է, որքան որ նա կհնազանդվի իմ բարարողություններին:

6 Կան ոմանք, ովքեր մեղադրանք են փնտրել նրա դեմ, առանց պատճառի.

7 Այնուամենայնիվ, նա մեղանչել է. բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես՝ Տերս, աներում եմ մեղքերը նրանց, ովքեր բխոստովանում են իրենց մեղքերն իմ առաջ և ներում են խնդրում, ովքեր չեն մեղանչել ի գմահ:

8 Իմ աշակերտները, հին օրերում, ամեղադրանք էին փնտրում մեկմեկու դեմ և միմյանց չէին ներում իրենց սրտերում. և այս չարիքի համար նրանք չարչարվեցին և դառնորեն բխրատվեցին:

9 Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է աներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի բներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում:

10 Ես՝ Տերս, ակներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է բներել բոլոր մարդկանց:

11 Եվ դուք պետք է ասեք ձեր սրտերում. Թող Աստված ադատի իմ և քո միջև, և հատուցի քեզ՝ քո բգործերի համեմատ:

12 Եվ նրան, ով չի ապաշխարում իր մեղքերից, և չի խոստովանում դրանք, դուք պետք է բերեք աեկեղեցու առաջ և վարվեք նրա հետ, ինչպես սուրբ գրքերն են ասում ձեզ՝ թե՛ պատվիրանով և թե՛ հայտնությամբ:

13 Եվ դուք դա պետք է անեք, որպեսզի Աստված փառավորվի,– ոչ թե, որովհետև դուք չեք ներում, չունենալով գութ, այլ որ դուք կարողանաք արդարացվել օրենքի աչքում, որպեսզի դուք չմեղանչեք նրա դեմ, ով ձեր օրենսդիրն է,–

14 Ճշմարիտ ասում եմ, որ այդ պատճառով դուք պետք է անեք դրանք:

15 Ահա, ես՝ Տերս, բարկացած էի նրա վրա, ով իմ ծառան էր՝ Էզրա Բութը, և նաև իմ ծառա Իսահակ Մորլին, քանզի նրանք չպահեցին ոչ օրենքը, ոչ էլ պատվիրանը.

16 Նրանք չարիք փնտրեցին իրենց սրտերում, և ես՝ Տերս, ետ պահեցի իմ Հոգին: Նրանք որպես չարիք ադատապարտեցին այն, ինչի մեջ չկար չարիք. այնուամենայնիվ, ես ներել եմ իմ ծառա Իսահակ Մորլիին:

17 Եվ նաև իմ ծառա աԷդվարդ Պատրիջը, ահա, նա մեղանչել է, և բՍատանան փնտրում է կործանել նրա հոգին. բայց երբ այդ ամենը հայտնի դարձվի նրանց, և նրանք ապաշխարեն այդ չարիքից, նրանք կներվեն:

18 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ, որ ինձ նպատակահարմար է, որ իմ ծառա Սիդնի Գիլբերտը մի քանի շաբաթ անց վերադառնա իր գործին և իր գործակալությանը՝ Սիոնի հողում.

19 Եվ որ այն, ինչ նա տեսել և լսել է, հայտնի դարձվի իմ աշակերտներին, որպեսզի նրանք չկորչեն: Եվ այս նպատակով եմ ես խոսել այդ բաները:

20 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Որպեսզի իմ ծառա Իսահակ Մորլին աչգայթակղվի նրանից վեր, ինչ կարող է տանել, և սխալ խորհուրդ տա, ի վնաս ձեզ, ես պատվիրան տվեցի, որ նրա ագարակը վաճառվի:

21 Ես չեմ կամենում, որ իմ ծառա Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը վաճառի իր ագարակը, քանզի ես՝ Տերս, կամենում եմ մի ամրոց պահպանել Կիրթլենդի հողում, հինգ տարվա ընթացքում, որի ժամանակ ես չեմ տապալի ամբարիշտներին, որ այդպիսով, կարողանամ փրկել մի քանիսի:

22 Եվ այդ օրվանից հետո, ես՝ Տերս, ամեղավոր չեմ համարի որևէ մեկի, ով բաց սրտով կգնա Սիոնի հողը. քանզի ես՝ Տերս, պահանջում եմ մարդկանց զավակների բսրտերը:

23 Ահա, ներկան կոչվում է աայսօր, մինչև Մարդու Որդու բգալուստը, և ճշմարիտ որ, սա գզոհաբերության օր է, և իմ ժողովրդի տասանորդը տալու օր. քանզի նա, ով դտասանորդ է տալիս, չի եայրվի նրա գալստի ժամանակ:

24 Քանզի այսօրվանից հետո գալիս է աայրումը,– սա՝ խոսելով Տիրոջ ձևով,– քանզի ճշմարիտ ես ասում եմ, որ վաղը, բոլոր բհպարտները և բոլոր նրանք, ովքեր ամբարշտորեն են գործում, հարդի պես կլինեն. և ես կայրեմ նրանց, քանզի ես Զորաց Տերն եմ. և ես չեմ խնայի ոչ ոքի, ով մնում է գԲաբելոնում:

25 Ուստի, եթե դուք հավատում եք ինձ, դուք կաշխատեք, քանի դեռ կոչվում է այսօր:

26 Եվ լավ չէ, որ իմ ծառաները՝ աՆյուել Ք. Ուիթնին և Սիդնի Գիլբերտը վաճառեն իրենց բվաճառատունն ու իրենց ունեցվածքն այստեղ. քանզի դա իմաստություն չէ, մինչև որ մնացածը եկեղեցու, որը մնացել է այս վայրում, չգնա Սիոնի հողը:

27 Ահա, իմ օրենքներում ասված է, կամ արգելված է ապարտքի տակ ընկնել թշնամիներից.

28 Բայց ահա, երբևէ չի ասվել, որ Տերը չպետք է վերցնի, երբ կամենում է, և վճարի, ինչպես իրեն բարի է թվում:

29 Ուստի, քանի որ դուք գործակալներ եք, դուք Տիրոջ հանձնարարության տակ եք. և ինչ էլ որ դուք անեք Տիրոջ կամքի համաձայն, Տիրոջ գործն է:

30 Եվ նա ձեզ նշանակել է, որ իր սրբերին ապահովեք այս վերջին օրերին, որ նրանք կարողանան աժառանգություն ստանալ Սիոնի հողում:

31 Եվ ահա, ես՝ Տերս, հայտարարում եմ ձեզ, և իմ ախոսքերը հաստատուն են ու բանխափան, այնպես որ նրանք ստանալու են այն:

32 Սակայն բոլոր բաները պետք է լինեն իրենց ժամանակին:

33 Ուստի, մի՛ աձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ բփոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է:

34 Ահա, Տերը ապահանջում է բսիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու գհնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին:

35 Իսկ աապստամբները պիտի բկտրվեն Սիոնի հողից, և պիտի դուրս քշվեն, և չպիտի ժառանգեն հողը:

36 Քանզի, ճշմարիտ ասում եմ, որ ապստամբները աԵփրեմի արյունից չեն, ուստի նրանք պիտի արմատախիլ արվեն:

37 Ահա, ես՝ Տերս, այս վերջին օրերին իմ եկեղեցին դարձրել եմ, ինչպես բլրին կամ բարձր տեղ նստած մի դատավոր, ազգերին դատելու համար:

38 Քանզի կլինի այնպես, որ Սիոնի բնակիչները ակդատեն Սիոնին վերաբերող բոլոր բաները:

39 Եվ ստախոսներն ու կեղծավորները կբացահայտվեն նրանց կողմից, և նրանք, ովքեր աառաքյալներ ու մարգարեներ չեն, պիտի իմացվեն:

40 Եվ անգամ աեպիսկոպոսը, որը բդատավոր է, և նրա խորհրդականները, եթե նրանք հավատարիմ չեն իրենց գտնտեսության մեջ, պիտի դատապարտվեն, և դուրիշները պիտի դրվեն նրանց տեղում:

41 Քանզի, ահա, ես ասում եմ ձեզ, որ աՍիոնը պիտի ծաղկի, և Տիրոջ բփառքը պիտի լինի նրա վրա.

42 Եվ նա մի ադրոշ պիտի լինի մարդկանց համար, և երկնքի տակի բոլոր ազգերից պիտի գան դեպի նա:

43 Եվ կգա օրը, երբ երկրի ազգերը ակդողան նրա պատճառով և կվախենան նրա ահեղներից: Տերն է ասել դա: Ամեն: