Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 88


Բաժին 88

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1832թ. դեկտեմբերի 27-ին (History of the Church, 1.302–312): Մարգարեի կողմից այն բնութագրվել էր որպես «Դրախտի ծառից պոկված…. «ձիթենու տերև»՝ Տիրոջ խաղաղության ուղերձն ուղղված մեզ» (History of the Church, 1.316): Պատմական արձանագրություններից երևում է, որ այս հայտնությունը կազմող մասերը ստացվել էին 1832թ. դեկտեմբերի 27-ին ու 28-ին և 1833թ. հունվարի 3-ին:

1–5՝ Հավատարիմ Սրբերն ստանում են այն Մխիթարիչին, որը հավերժական կյանքի խոստումն է. 6–13՝ Բոլոր բաները ղեկավարվում ու կառավարվում են Քրիստոսի Լույսով. 14–16՝ Հարությունը գալիս է Փրկագնման միջոցով. 17–31՝ Հնազանդությունը՝ սելեստիալ, թերեստրիալ կամ թելեստիալ օրենքներին, մարդկանց նախապատրաստում է այդ առանձին արքայություններին ու փառքերին. 32–35՝ Նրանք, ովքեր կկամենան մնալ մեղքի մեջ, կեղտոտ էլ կմնան. 36–41՝ Բոլոր թագավորությունները կառավարվում են օրենքով. 42–45՝ Աստված օրենք է տվել բոլոր բաների համար. 46–50՝ Մարդը կըմբռնի նույնիսկ Աստծուն. 51–61՝ Իր ծառաներին արտ ուղարկող և հերթով նրանց այցելող մարդու առակը. 62–73՝ Մոտեցեք Տիրոջը, և դուք կտեսնեք նրա երեսը. 74–80՝ Սրբագործեք ձեզ և միմյանց ուսուցանեք արքայության վարդապետությունները. 81–85՝ Ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին. 86–94՝ Նշանները, տարերային աղետները և հրեշտակները, ճանապարհ են պատրաստում Տիրոջ գալստյան համար. 95–102՝ Հրեշտակային փողերը կանչում են մեռելներին՝ ըստ իրենց հերթի. 103–116՝ Հրեշտակային փողերը հռչակում են ավետարանի վերականգնումը, Բաբելոնի անկումն ու մեծ Աստծո պատերազմը. 117–126՝ Ուսում փնտրեք, Աստծո տուն (տաճար) հաստատեք և հագեք գթության կապը. 127–141՝ Կարգ է հաստատվում Մարգարեների Դպրոցի համար, ներառյալ ոտնլվայի արարողությունը:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը ձեզ, որ հավաքվել եք միասին՝ ստանալու նրա կամքը ձեր վերաբերյալ.

2 Ահա, սա հաճելի է ձեր Տիրոջը, և հրեշտակները ացնծում են ձեզ համար. ձեր աղոթքների բողորմությունները հասել են գՍաբաովթի Տիրոջ ականջին և գրվել են սրբագործվածների անունների դգրքում, այսինքն՝ նրանց, ովքեր սելեստիալ աշխարհինն են:

3 Ուստի, այժմ ես ուղարկում եմ ձեզ մեկ ուրիշ աՄխիթարիչ, այսինքն՝ ձեզ՝ իմ բարեկամներին, որ այն մնա ձեր սրտերում, այսինքն՝ խոստումի բՍուրբ Հոգին. մեկ ուրիշ Մխիթարիչ, որը նույնն է, ինչ ես խոստացա իմ աշակերտներին, ինչպես արձանագրված է Հովհաննեսի վկայության մեջ:

4 Այդ Մխիթարիչը խոստումն է, որը ես տալիս եմ ձեզ, որը ահավերժական կյանք է, այսինքն՝ սելեստիալ արքայության բփառքը.

5 Փառք, որը նույնն է, ինչ աԱնդրանիկի եկեղեցունը, այսինքն՝ Աստծունը, բոլորից սրբագույնինը, Հիսուս Քրիստոսի՝ իր Որդու միջոցով,–

6 աՆա, ով վեր ելավ բարձր, ինչպես և, վայր բիջավ բոլոր բաներից ցած, որով և գըմբռնեց բոլոր բաները, որ կարողանա ամենի մեջ և ամենուրեք լինել ճշմարտության դլույսը.

7 Ճշմարտություն, որը շողում է: Դա Քրիստոսի ալույսն է: Ինչպես և, նա արևի մեջ է, և արևի լույսն է, և նրա զորությունը, որի միջոցով այն բարարվել է:

8 Ինչպես և, նա լուսնի մեջ է, և լուսնի լույսն է, և զորությունը, որի միջոցով այն արարվել է:

9 Ինչպես և, աստղերի լույսը, և զորությունը, որի միջոցով դրանք արարվել են:

10 Եվ նաև երկրինը, և նրա զորությունը, այսինքն՝ այն երկրինը, որի վրա դուք ականգնած եք:

11 Եվ լույսը, որը շողում է, որը լույս է տալիս ձեզ, նրա միջոցով է, ով լուսավորում է ձեր աչքերը, որը նույն այն լույսն է, որը կենդանացնում է ձեր ահասկացողությունը.

12 աԼույս, որը դուրս է գալիս Աստծո ներկայությունից, որ բլցնի տարածության անսահմանությունը,–

13 Լույս, որը աբոլոր բաների մեջ է, որը բկյանք է տալիս բոլոր բաներին, որն այն գօրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները, այսինքն՝ զորությունն Աստծո, որը նստած է իր գահին, որը հավերժության ծոցում է, որը բոլոր բաների մեջ է:

14 Արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ափրկագնման միջոցով, որը կատարվել է ձեր համար, իրագործվում է մեռելներից հարությունը:

15 Եվ աոգին ու բմարմինը՝ մարդու գհոգին են:

16 Եվ մեռելներից ահարությունը հոգու փրկագնումն է:

17 Եվ հոգու փրկագնումը նրա միջոցով է, ով կենդանացնում է բոլոր բաները, ում ծոցում հրամանագրված է, որ աերկիրը պիտի ժառանգեն նրա բաղքատներն ու գհեզերը:

18 Հետևաբար, այն սրբագործված պիտի լինի ամեն անիրավությունից, որպեսզի պատրաստ լինի ասելեստիալ փառքի համար.

19 Քանզի ստեղծման իր չափը լցնելուց հետո, այն պիտի պսակվի ափառքով, նույնիսկ Հայր Աստծո ներկայությամբ.

20 Որ մարմինները, որոնք սելեստիալ արքայությանն են, կարողանան ատիրել այն՝ հավիտյանս հավիտենից. քանզի, այդ բմտադրությամբ էր այն արարվել ու ստեղծվել, և այդ նպատակով են նրանք գսրբագործվում:

21 Եվ նրանք, ովքեր չեն սրբագործվում օրենքի միջոցով, որը ես տվել եմ ձեզ, այսինքն՝ Քրիստոսի օրենքով, պետք է ժառանգեն մեկ այլ արքայություն, այսինքն՝ այն, որը թերեստրիալ արքայությունն է կամ այն, որը թելեստիալ արքայությունն է:

22 Քանզի նա, ով չի կարողանում մնալ սելեստիալ արքայության աօրենքում, չի կարողանա մնալ սելեստիալ փառքում:

23 Եվ նա, ով չի կարողանում մնալ թերեստրիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ աթերեստրիալ փառքում:

24 Եվ նա, ով չի կարողանում մնալ թելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ աթելեստիալ փառքում. հետևաբար, նա արժանի չէ փառքի արքայության: Հետևաբար, նա կմնա մի արքայությունում, որը փառքի արքայություն չէ:

25 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ աերկիրը մնում է սելեստիալ արքայության օրենքի մեջ, քանզի այն լցնում է իր ստեղծման չափը և չի օրինազանցում օրենքը,–

26 Ուստի, այն պիտի ասրբագործվի. այո՛, չնայած որ այն բկմեռնի, այն վերստին պիտի կենդանանա, և պիտի մնա այն զորության մեջ, որով այն կենդանացվել է, և գարդարները դկժառանգեն այն:

27 Քանզի, չնայած որ նրանք մահանում են, նրանք ևս վերստին ակբարձրանան, որպես բհոգևոր մարմին:

28 Նրանք, ովքեր սելեստիալ ոգիներ են, կստանան նույն մարմինը, որը բնական մարմին էր. այսինքն՝ դուք կստանաք ձեր մարմինները, և ձեր ափառքը կլինի այն փառքը, որով բկենդանացվում են ձեր մարմինները:

29 Դուք, որ կենդանացվում եք ասելեստիալ բփառքի մի մասով, այնուհետև կստանաք նույնից, նույնիսկ լրիվությունը:

30 Եվ նրանք, ովքեր կենդանացվում են աթերեստրիալ փառքի մի մասով, այնուհետև կստանան նույնից, նույնիսկ լրիվությունը:

31 Եվ նաև նրանք, ովքեր կենդանցվում են աթելեստիալ փառքի մի մասով, այնուհետև կստանան նույնից, նույնիսկ լրիվությունը:

32 Եվ նրանք, ովքեր կմնան, նույնպես ակկենդանացվեն. այնուամենայնիվ, նրանք կրկին կվերադառնան իրենց տեղը, վայելելու այն, ինչ նրանք բկամենում են ստանալ, որովհետև նրանք չկամեցան վայելել այն, ինչ կարող էին ստանալ:

33 Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը: Ահա, նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով:

34 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա, ով ղեկավարվում է օրենքով, նաև պահպանվում է օրենքով և կատարելագործվում ու ասրբագործվում է նույնով:

35 Նա, ով ախախտում է օրենքը, և չի մնում օրենքի մեջ, այլ փնտրում է ինքն իր օրենքը դառնալ, և կամենում է մնալ մեղքի մեջ, և ամբողջովին մեղքի մեջ է մնում, չի կարող սրբագործվել օրենքով, ոչ բողորմությամբ, ոչ գարդարադատությամբ, ոչ էլ դատաստանով: Հետևաբար, նրանք դկեղտոտ էլ պետք է մնան:

36 Բոլոր թագավորություններին տրված է օրենք.

37 Եվ կան բազմաթիվ աթագավորություններ. քանզի չկա տարածություն, որտեղ չլինի թագավորություն. և չկա թագավորություն, որտեղ չլինի տարածություն՝ լինի մեծ, թե փոքր թագավորություն:

38 Եվ ամեն մի թագավորության տրված է աօրենք. և ամեն մի օրենքում կան նաև որոշակի սահմաններ և պայմաններ:

39 Բոլոր էակները, ովքեր չեն մնում այդ ապայմաններում, չեն բարդարացվում:

40 Քանզի աբանականությունը հարում է բանականությանը. բիմաստությունը ստանում է իմաստություն. գճշմարտությունը փարվում է ճշմարտությանը. դառաքինությունը սիրում է առաքինությանը. ելույսը հարում է լույսին. ողորմությունը զգութ ունի ողորմության վրա և պահանջում է յուրայիններին. արդարադատությունը շարունակում է իր ընթացքը և պահանջում է յուրայիններին. դատաստանը քայլում է նրա առջևից, ով նստած է գահին և կառավարում ու իրականացնում է բոլոր բաները:

41 Նա աըմբռնում է բոլոր բաները, և բոլոր բաները նրա առջև են, և բոլոր բաները նրա շրջապատում են. և նա բոլոր բաներից վեր է, և բոլոր բաների մեջ, և բոլոր բաների միջով, և բոլոր բաների շուրջը. և բոլոր բաները նրանով են և նրանից, այսինքն՝ Աստծուց, հավիտյանս հավիտենից:

42 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա բոլոր բաներին տվել է օրենք, որով նրանք շարժվում են՝ իրենց աժամանակի ու իրենց ժամանակաշրջանի մեջ.

43 Եվ նրանց ընթացքը սահմանված է, նույնիսկ երկինքների ու երկրի ընթացքը, որոնք ընդգրկում են երկիրն ու բոլոր մոլորակները:

44 Եվ նրանք միմյանց ալույս են տալիս իրենց ժամանակի ու իրենց ժամանակաշրջանի մեջ. իրենց րոպեների, իրենց ժամերի, իրենց օրերի, իրենց շաբաթների, իրենց ամիսների, իրենց տարիների ընթացքում,– այդ բոլորը բմեկ տարի է Աստծո համար, բայց ոչ մարդու համար:

45 Երկիրը պտտվում է իր թևերով, և աարևը տալիս է իր լույսն օրվա մեջ, և լուսինը տալիս է իր լույսը գիշերով, և աստղերը նույնպես տալիս են իրենց լույսը, մինչ նրանք գլորվում են իրենց թևերով՝ իրենց փառքով, Աստծո բզորության մեջ:

46 Ինչի՞ նմանեցնեմ ես այդ թագավորությունները, որ կարողանաք հասկանալ:

47 Ահա, այդ բոլորը թագավորություններ են, և որևէ մեկը, ով տեսել է դրանցից անգամ ամենափոքրը, ատեսել է Աստծուն իր վեհափառությամբ ու զորությամբ շարժվելիս:

48 Ես ձեզ ասում եմ՝ նա տեսել է նրան. այնուամենայնիվ, նա, ով եկավ այուրայինների մեջ, չընդունվեց նրանց կողմից:

49 աԼույսը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն. այնուամենայնիվ, օրը կգա, երբ դուք բկըմբռնեք նույնիսկ Աստծուն՝ կենդանացված լինելով նրանով և նրա կողմից:

50 Այն ժամանակ դուք կիմանաք, որ տեսել եք ինձ, որ ես եմ, և որ ես եմ ճշմարիտ լույսը, որը ձեր մեջ է, և որ դուք ինձանում եք. այլապես դուք չէիք կարողանա բարգավաճել:

51 Ահա, ես կնմանեցնեմ այդ թագավորություններն արտ ունեցող մի մարդու, որն արտ ուղարկեց իր ծառաներին՝ արտը փորելու:

52 Եվ նա առաջինին ասաց. Գնա և աշխատիր արտում, և առաջին ժամին ես կգամ քեզ մոտ, և դու կտեսնես իմ դեմքի ուրախությունը:

53 Եվ նա երկրորդին ասաց. Դու նույնպես արտ գնա, և երկրորդ ժամին ես քեզ կայցելեմ՝ ուրախությունը դեմքիս:

54 Եվ նաև երրորդին՝ ասելով. Ես քեզ կայցելեմ.

55 Եվ չորրորդին, և այդպես, մինչև տասներկուերորդը:

56 Եվ արտի տերը գնաց առաջինի մոտ, առաջին ժամին, և նրա հետ մնաց ողջ այդ ժամը, և նա ուրախացավ իր տիրոջ դեմքի լույսով:

57 Եվ հետո նա հեռացավ առաջինից, որ կարողանա այցելել երկրորդին նույնպես, և երրորդին, և չորրորդին, և այդպես մինչև տասներկուերորդը:

58 Եվ այդպես, նրանք բոլորն ստացան իրենց տիրոջ դեմքի լույսից, ամեն մարդ իր ժամին, և իր ժամանակին, և իր եղանակին,–

59 Սկսած առաջինից, և այդպես մինչև ավերջինը, և վերջինից մինչև առաջինը, և առաջինից մինչև վերջինը.

60 Ամեն մարդ իր հերթին, մինչև որ իր ժամը լրացավ, ճիշտ ինչպես իր տերն էր պատվիրել իրեն, որպեսզի իր տերը փառավորվի իրենով, իսկ նա՝ իր տիրոջով, որ նրանք բոլորը կարողանան փառավորվել:

61 Հետևաբար, ես այս առակին կնմանեցնեմ բոլոր այն թագավորությունները, և նրանց աբնակիչներին,– ամեն թագավորություն իր ժամին, և իր ժամանակին, և իր եղանակին, ճիշտ այն հրամանագրի համաձայն, որն Աստված արձակել է:

62 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ աբարեկամնե՛ր. Ես թողնում եմ ձեզ այս ասածները՝ բխորհելու ձեր սրտում, այս պատվիրանի հետ միասին, որը ես տալիս եմ ձեզ, որ դուք պետք է գկանչեք ինձ, քանի դեռ ես մոտ եմ,–

63 աՄոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. բփնտրեք ինձ ջանասիրաբար, և գկգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի:

64 Ինչ որ ախնդրեք Հորը՝ իմ անունով, կտրվի ձեզ, այն, ինչը բնպատակահարմար է ձեզ համար.

65 Իսկ եթե դուք խնդրում եք որևէ բան, որը անպատակահարմար չէ ձեզ համար, այն պիտի դառնա ձեր բդատապարտությունը:

66 Ահա, այն ինչ դուք լսում եք, մեկի աձայնն է, ով կանչում է անապատում,– անապատում, որովհետև դուք չեք կարողանում տեսնել նրան,– իմ ձայնը, որովհետև իմ ձայնը բՀոգի է. իմ Հոգին ճշմարտություն է. գճշմարտությունը հարատևում է և չունի վերջ. և եթե այն կա ձեր մեջ, այն կաճի:

67 Եվ եթե ձեր աչքն ուղղված լինի ամիայն իմ բփառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, և ձեր մեջ չի լինի խավար. և այն մարմինը, որը լցված է լույսով, գըմբռնում է բոլոր բաները:

68 Հետևաբար, ասրբագործեք ձեզ, որ ձեր բմիտքն ուղղված լինի միայն առ Աստված, և օրերը կգան, որ դուք գկտեսնեք նրան. քանզի նա ձեզ համար բաց կանի իր երեսի քողը, և դա կլինի իր ժամանակին, և իր ձևով, և ըստ իր կամքի:

69 Հիշեք այն մեծ և վերջին խոստումը, որը ես ձեզ տվեցի. հեռու վանեք ձեզանից ձեր ապարապ մտքերն ու չափից շատ բծիծաղը:

70 Մնացե՛ք, մնացե՛ք այս վայրում, և կանչեք մի հանդիսավոր ժողով, այսինքն՝ նրանցից, ովքեր այս վերջին թագավորության առաջին մշակներն են:

71 Եվ թող, ում որ նրանք ազգուշացրել են իրենց ճամփորդության ժամանակ, կանչեն առ Տերը և մի փոքր ժամանակ խորհրդածեն իրենց սրտերում այն զգուշացումների մասին, որոնք ստացել են:

72 Ահա, տե՛ս, ես հոգ կտանեմ ձեր հոտերի համար, և երեցներ կբարձրացնեմ և կուղարկեմ նրանց մոտ:

73 Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին:

74 Եվ ձեզ, որ առաջին ամշակներն եք այս վերջին թագավորության մեջ, ես տալիս եմ պատվիրան, որ դուք հավաքվեք միասին, և կազմակերպեք ձեզ, և պատրաստեք ձեզ, և բսրբագործեք ձեզ. այո, մաքրագործեք ձեր սրտերը, և գմաքրեք ձեր ձեռքերն ու ոտքերն իմ առաջ, որ ես կարողանամ ձեզ դմաքուր դարձնել.

75 Որպեսզի ես կարողանամ վկայել ձեր աՀորը, և ձեր Աստծուն, և իմ Աստծուն, որ դուք մաքուր եք այս ամբարիշտ սերնդի արյունից. որ ես կարողանամ իրականացնել այս խոստումը, երբ որ կամենամ, այս մեծ և վերջին խոստումը, որը ես տվեցի ձեզ:

76 Նաև, ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ այս ժամանակից ի վեր դուք պետք է շարունակեք աաղոթքով ու բծոմով:

77 Եվ ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ դուք միմյանց պետք է աուսուցանեք արքայության բվարդապետությունը:

78 Ուսուցանեք ջանասիրաբար, և իմ աշնորհը կուղեկցի ձեզ, որպեսզի դուք ավելի կատարյալ ձևով բհրահանգվեք ավետարանի տեսության, սկզբունքի, վարդապետության և օրենքի մեջ, բոլոր բաներում, որոնք վերաբերում են Աստծո արքայությանը, որոնք նպատակահարմար է, որ դուք հասկանաք.

79 Բաների մասին, որ աերկնքում են, և երկրի վրա, և երկրի տակ. բաներ, որոնք եղել են, որոնք կան, որոնք շուտով պիտի լինեն. բաներ, որոնք տանն են, բաներ, որոնք դրսում են. բպատերազմներն ու հուզումներն ազգերի, և դատաստանները, որոնք երկրի վրա են. և նաև գիտելիք՝ երկրների ու թագավորությունների մասին,–

80 Որպեսզի դուք կարողանաք պատրաստ լինել բոլոր բաներում, երբ որ ես կրկին ուղարկեմ ձեզ՝ մեծարելու կոչումը, որին կանչել եմ ձեզ, և առաքելությունը, որով լիազորել եմ ձեզ:

81 Ահա, ես ուղարկել էի ձեզ՝ ավկայելու և զգուշացնելու մարդկանց, և ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է բզգուշացնի իր մերձավորին:

82 Հետևաբար, նրանք թողնվել են առանց արդարացման, և նրանց մեղքերն իրենց իսկ գլխին են:

83 Նա, ով ականուխ բփնտրում է ինձ, կգտնի ինձ, և Տերը չի թողնի նրան:

84 Հետևաբար, մնացեք, և աշխատեք ջանասիրաբար, որ կարողանաք կատարելագործվել ձեր ծառայության մեջ՝ առաջ գնալու ահեթանոսների մեջ, վերջին անգամ, բոլոր նրանք, ում որ Տիրոջ բերանը կանվանի, բկապելու օրենքն ու կնքելու վկայությունը, և սրբերին նախապատրաստելու դատաստանի ժամվա համար, որը պիտի գա.

85 Որպեսզի նրանց հոգիները կարողանան խույս տալ Աստծո ցասումից, սոսկալի աավերումից, որը սպասվում է ամբարիշտներին, և՛ այս աշխարհում, և՛ գալիք աշխարհում: Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող նրանք, ովքեր առաջին երեցները չեն, շարունակեն այգում, մինչև որ Տիրոջ բերանով բկկանչվեն, քանի որ նրանց ժամանակը դեռ չի եկել. նրանց հանդերձները գմաքուր չեն այս սերնդի արյունից:

86 Մնացեք այն աազատության մեջ, որով դուք բազատ եք դարձվել. մի գխառնվեք դմեղքի մեջ, այլ թող ձեր ձեռքերը եմաքուր լինեն, մինչև որ Տերը գա:

87 Քանզի շատ օրեր չեն անցնի և աերկիրը բկդողա ու կերերա այս ու այն կողմ, ինչպես մի հարբած մարդ. և գարևը կծածկի իր երեսը և կհրաժարվի լույս տալ. և լուսինը կլողա դարյան մեջ. և եաստղերը խիստ կբարկանան և իրենց ցած կնետեն, ինչպես թուզը, որն ընկնում է թզենուց:

88 Եվ ձեր վկայությունից հետո, ցասում և զայրույթ է գալիս մարդկանց վրա:

89 Քանզի ձեր վկայությունից հետո, գալիս է վկայությունը աերկրաշարժերով, որի հետևանքով երկիրը կհառաչի իր ներսում, և մարդիկ կընկնեն գետնին և չեն կարողանա կանգնել:

90 Եվ գալիս է նաև վկայությունը որոտների աձայնով, և կայծակների ձայնով, և փոթորիկների ձայնով, և իրենց սահմաններից դուրս եկող ծովի ալիքների ձայնով:

91 Եվ բոլոր բաները կլինեն ախառնաշփոթության մեջ. և, անկասկած, մարդկանց սրտերը կնվաղեն. քանզի երկյուղը կպատի բոլոր մարդկանց:

92 Եվ ահրեշտակներ պիտի թռչեն երկնքի մեջ, աղաղակելով բարձր ձայնով, հնչեցնելով Աստծո փողը՝ ասելով. Պատրաստվե՛ք, պատրաստվե՛ք, ով երկրի՛ բնակիչներ. քանզի մեր Աստծո դատաստանը եկել է: Ահա, տեսե՛ք, բՓեսան գալիս է. դուրս եկեք նրան դիմավորելու:

93 Եվ անմիջապես մի ամեծ նշան կհայտնվի երկնքում, և բոլոր մարդիկ միասին կտեսնեն այն:

94 Եվ մեկ ուրիշ հրեշտակ պիտի հնչեցնի իր փողը՝ ասելով. Այն ամեծ բեկեղեցին՝ պղծությունների գմայրը, որը ստիպել է բոլոր ազգերին խմել իր դպոռնկության ցասման գինուց, որը հալածում է Աստծո սրբերին, որը թափեց նրանց արյունը,– նա, ով նստած է շատ ջրերի վրա և ծովի կղզիների վրա,– ահա, նա եորոմներն է երկրի. նա կապված է խրձերով. նրա կապերն ամրացված են՝ ոչ ոք չի կարող արձակել դրանք. հետևաբար, նա պատրաստ է զայրվելու: Եվ նա պիտի հնչեցնի իր փողը՝ երկար և բարձր, և բոլոր ազգերը պիտի լսեն այն:

95 Եվ ալռություն կլինի երկնքում, կես ժամ շարունակ. և, անմիջապես, դրանից հետո, երկնքի վարագույրը կբացվի, ինչպես բմագաղաթն է փաթաթվելուց հետո բացվում, և Տերը կբացի իր գերեսի քողը.

96 Եվ սրբերը, որոնք երկրի վրա են, որոնք ապրում են, կկենդանացվեն և ակհափշտակվեն վեր, որ դիմավորեն նրան:

97 Եվ նրանք, ովքեր ննջել են իրենց գերեզմաններում, առաջ ակգան, քանզի նրանց գերեզմանները կբացվեն. և նրանք նույնպես կհափշտակվեն վեր, որ դիմավորեն նրան երկնքի սյուների մեջ,–

98 Նրանք Քրիստոսինն են՝ աառաջին պտուղները, նրանք, ովքեր առաջինը պիտի իջնեն նրա հետ, և նրանք, ովքեր երկրի վրա են և իրենց գերեզմաններում, ովքեր առաջինն են հափշտակվում վեր, որ դիմավորեն նրան. և այդ բոլորը՝ Աստծո հրեշտակի փող հնչեցնելու ձայնով:

99 Եվ դրանից հետո, մեկ ուրիշ հրեշտակ կհնչեցնի, որը երկրորդ փողն է. և ապա գալիս է փրկագնումը նրանց, ովքեր Քրիստոսինն են՝ նրա գալստի ժամանակ. որոնք ստացան իրենց բաժինն այն աբանտում, որը պատրաստված է նրանց համար, որպեսզի նրանք ստանան ավետարանը, և բդատվեն մարմնի մեջ գտնվող մարդկանց պես:

100 Եվ բացի այդ, մեկ ուրիշ փող պիտի հնչի, որը երրորդ փողն է. և այն ժամանակ գալիս են մարդկանց ահոգիները, որոնք պետք է դատվեն, և գտնվեն բդատապարտության տակ.

101 Եվ դրանք մնացած ամեռելներն են. և նրանք կրկին չեն ապրի, մինչև որ բհազար տարին չլրանա, ոչ էլ կրկին՝ մինչև երկրի վերջը:

102 Եվ մեկ ուրիշ փող պիտի հնչի, որը չորրորդ փողն է՝ ասելով. Նրանց մեջ, ովքեր պիտի մնան մինչև այդ մեծ և վերջին օրը, այսինքն՝ վերջը, կգտնվեն այնպիսիք, որոնք դեռևս ակեղտոտ են:

103 Եվ մեկ ուրիշ փող պիտի հնչի, որը հինգերորդ փողն է, որը հինգերորդ հրեշտակն է, որը հանձնում է ահավիտենական ավետարանը,– երկինքների մեջ թռչելով՝ դեպի բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները.

104 Եվ սա պիտի լինի նրա փողի հնչումը, ասելով բոլոր մարդկանց, որոնք և՛ երկնքում, և՛ երկրի վրա, և՛ երկրի տակ են,– քանզի աամեն ականջ պիտի լսի դա, և ամեն ծունկ պիտի բծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի, մինչ նրանք լսում են փողի հնչումը, որն ասում է. գՎախեցեք Աստծուց, և փառք տվեք նրան, ով նստած է գահին, հավիտյանս հավիտենից. քանզի նրա դատաստանի ժամը եկել է:

105 Եվ բացի այդ, մեկ ուրիշ հրեշտակ պիտի հնչեցնի իր փողը, որը վեցերորդ հրեշտակն է՝ ասելով. աԸնկե՜լ է նա, ով բոլոր ազգերին ստիպում էր խմել իր պոռնկության ցասման գինուց. ընկե՜լ է նա, ընկե՜լ է:

106 Եվ բացի այդ, մեկ ուրիշ հրեշտակ պիտի հնչեցնի իր փողը, որը յոթերորդ հրեշտակն է՝ ասելով. Վերջացա՜վ. վերջացա՜վ: Աստծո աԳառը բհաղթել է և միայնակ գկոխ տվել գինու հնձանը, այսինքն՝ Ամենազոր Աստծո ցասման կատաղության գինու հնձանը:

107 Եվ այն ժամանակ պիտի հրեշտակները պսակվեն նրա զորության փառքով, և ասրբերը պիտի լցվեն նրա բփառքով, և ստանան իրենց գժառանգությունը և դհավասարեցվեն նրան:

108 Եվ ապա, առաջին հրեշտակը կրկին կհնչեցնի իր փողը բոլոր ապրողների ականջներում, և ահայտնի կդարձնի բառաջին հազարամյակի մարդկանց գաղտնի արարքները և Աստծո հզոր գործերը:

109 Եվ ապա, երկրորդ հրեշտակը կհնչեցնի իր փողը և հայտնի կդարձնի մարդկանց գաղտնի արարքները, և նրանց սրտի խորհուրդներն ու մտադրությունները, և Աստծո հզոր գործերը երկրորդ հազարամյակում,–

110 Եվ այդպես շարունակ, մինչև որ յոթերորդ հրեշտակը կհնչեցնի իր փողը. և նա կկանգնի ցամաքի վրա և ծովի վրա, և կերդվի նրա անունով, ով նստած է գահի վրա, որ այլևս աժամանակ չի լինի. և բՍատանան պիտի կապվի, այն հին օձը, որը դև է կոչվում, և չպիտի արձակվի գհազար տարվա ընթացքում:

111 Եվ հետո, նա պիտի աարձակվի մի փոքր ժամանակով, որ կարողանա հավաքել իր զորքերը:

112 Եվ աՄիքայելը, յոթերորդ հրեշտակը, այսինքն՝ հրեշտակապետը, ի մի կհավաքի իր զորքերը, այսինքն՝ երկնքի զորքերը:

113 Եվ դևը պիտի հավաքի իր զորքերը. այսինքն՝ դժոխքի զորքերը, և առաջ պիտի գա՝ Միքայելի ու նրա զորքերի դեմ պատերազմելու:

114 Եվ հետո գալիս է մեծ Աստծո ապատերազմը. և դևն ու նրա զորքերը դուրս պիտի գցվեն իրենց իսկ տեղը, այնպես որ նրանք այլևս որևէ ձևով զորություն չեն ունենա սրբերի վրա:

115 Որովհետև Միքայելը պիտի պատերազմի նրանց պատերազմները, և պիտի հաղթի նրան, ով ափնտրում է գահը նրա, որ նստած է գահին, այսինքն՝ Գառի:

116 Դա է փառքն Աստծո և ասրբագործվածների. և նրանք այլևս բմահ չեն տեսնի:

117 Հետևաբար, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ աբարեկամնե՛ր. Կանչեք ձեր հանդիսավոր ժողովը, ինչպես ձեզ պատվիրեցի:

118 Եվ քանի որ բոլորը չէ, որ հավատք ունեն, ջանասիրաբար փնտրեք և աիմաստության խոսքեր բուսուցանեք միմյանց. այո՛, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գգրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով:

119 Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. և հաստատեք մի ատուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն.

120 Որ ձեր մուտքը լինի Տիրոջ անունով. որ ձեր ելքը լինի Տիրոջ անունով. որ ձեր բոլոր ողջույնները լինեն Տիրոջ անունով՝ դեպի Բարձրյալը պարզած ձեռքերով:

121 Հետևաբար, ավերջ տվեք բոլոր ձեր դատարկախոսություններին, ամեն բծիծաղին, բոլոր գհեշտասեր ցանկություններին, ձեր բոլոր դհպարտությանը և թեթևամտությանը, և ձեր բոլոր ամբարիշտ արարքներին:

122 Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ ունենա հավասար արտոնություն:

123 Տեսեք, որ դուք ասիրեք միմյանց, դադարեք բագահ լինել. սովորեք բաժին հանել մեկդ մյուսին, ինչպես պահանջում է ավետարանը:

124 Դադարեք ածույլ լինել. դադարեք անմաքուր լինել. դադարեք սխալներ բգտնել միմյանց մեջ. դադարեք քնել ավելի շատ, քան անհրաժեշտ է. վաղ մտեք ձեր անկողինը, որպեսզի չհոգնեք. վաղ վեր կացեք, որ ձեր մարմինն ու միտքն առույգ լինեն:

125 Եվ ամեն բանից վեր, ձեր վրա հագեք ագթության կապը, ինչպես մի թիկնոց, որը կատարելության և բխաղաղության կապն է:

126 Միշտ աաղոթեք, որպեսզի չնվաղեք, մինչև որ ես բգամ: Ահա, տեսե՛ք, ես շուտով գալիս եմ, և ինձ մոտ կառնեմ ձեզ: Ամեն:

127 Եվ բացի այդ, այն տան կարգի վերաբերյալ, որը պատրաստվել է մարգարեների ադպրոցի նախագահության համար, հաստատված՝ նրանց հրահանգների համար, բոլոր բաներում, որոնք նպատակահարմար են նրանց, այսինքն՝ եկեղեցու բոլոր բպաշտոնյաների համար, կամ, այլ խոսքով, նրանց, ովքեր ծառայության են կանչվել եկեղեցում, սկսած քահանայապետերից, նույնիսկ մինչև սարկավագները,–

128 Եվ սա պիտի լինի այդ տան կարգը դպրոցի նախագահության համար. նա, ով նշանակված կլինի նախագահ, կամ ուսուցիչ, պետք է գտնվի իր տեղում, այն տանը, որը պատրաստված կլինի նրա համար:

129 Հետևաբար, նա առաջինը պիտի լինի Աստծո տան մեջ, այնտեղ, որտեղ տան ժողովքը կկարողանա ուշադիր և պարզորեն լսել նրա խոսքերը, բայց ոչ բարձր ձայնով:

130 Եվ երբ նա գալիս է Աստծո տուն, քանզի նա պետք է առաջինը լինի տան մեջ,– ահա, դա գեղեցիկ է, որ նա կարողանա օրինակ լինել,–

131 Թող նա ծնկաչոք աղոթքով ամատուցի իրեն առ Աստված, ի նշան կամ ի հիշատակումն հավիտենական ուխտի:

132 Եվ երբ որևէ մեկը ներս մտնի իրենից հետո, թող ուսուցիչը կանգնի, և, ձեռքերը դեպի երկինք պարզած, այո, այսինքն՝ ուղիղ, ողջունի իր եղբորը կամ եղբայրներին՝ հետևյալ խոսքերով.

133 Եղբա՞յր ես, կամ, եղբայրնե՞ր եք: Ես ողջունում եմ քեզ՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ի նշան կամ ի հիշատակումն հավիտենական ուխտի, ուխտ, որով ես ընդունում եմ քեզ աընկերակցության՝ հաստատուն, անսասան և անփոփոխ վճռականությամբ, լինելու քո բարեկամն ու բեղբայրը՝ Աստծո շնորհով, սիրո կապով, քայլելու անարատ՝ Աստծո բոլոր պատվիրաններով, գոհաբանությամբ, հավիտյանս հավիտենից: Ամեն:

134 Եվ նա, ով անարժան գտնվի այս ողջույնին, տեղ չի ունենա ձեր մեջ. քանզի դուք չպիտի թույլ տաք, որ իմ տունը ապղծվի նրա կողմից:

135 Եվ նա, ով ներս է մտնում և հավատարիմ է իմ առաջ, և եղբայր է, կամ եթե եղբայրներ են, նրանք պետք է ողջունեն նախագահին կամ ուսուցչին՝ ձեռքերը դեպի երկինք պարզած, այս նույն աղոթքով և ուխտով, կամ ասելով՝ Ամեն, ի նշան համաձայնության:

136 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ սա օրինակ է ձեզ համար՝ Աստծո տանը, մարգարեների դպրոցում միմյանց ողջունելու համար:

137 Եվ դուք կանչված եք դա անելու աղոթքով և գոհաբանությամբ, ինչպես որ Հոգին ձեզ խոսել կտա՝ ձեր բոլոր գործերում, Տիրոջ տանը, մարգարեների դպրոցում, որպեսզի այն դառնա սրբարան, Սուրբ Հոգու խորան՝ ձեր աշինության համար:

138 Եվ դուք չպետք է ընդունեք որևէ մեկին ձեր մեջ՝ այս դպրոց, եթե նա մաքուր չէ այս սերնդի աարյունից.

139 Եվ նա պիտի ընդունվի աոտնլվայի արարողությամբ, քանզի այս նպատակի համար էր ոտնլվայի արարողությունը հաստատվել:

140 Եվ բացի այդ, ոտնլվայի արարողությունը պետք է սպասավորվի նախագահի կամ եկեղեցու նախագահող երեցի կողմից:

141 Այն պետք է սկսվի աղոթքով. և հացից ու ջրից աճաշակելուց հետո, նա պետք է գոտևորվի՝ համաձայն այն բօրինակի, որը տրված է իմ մասին Հովհաննեսի վկայության տասներեքերորդ գլխում: Ամեն: