Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 93


Բաժին 93

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. մայիսի 6-ին (History of the Church, 1.343–346):

1–5՝ Բոլոր հավատարիմները կտեսնեն Տիրոջը. 6–18՝ Հովհաննեսը վկայել է, որ Աստծո Որդին անցավ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը. 19–20՝ Հավատարիմ մարդիկ, անցնելով շնորհից շնորհ, նույնպես կստանան նրա լիությունը. 21–22՝ Նրանք, ովքեր ծնվել են Քրիստոսի միջոցով, Անդրանիկի Եկեղեցին են. 23–28՝ Քրիստոսն ստացավ ողջ ճշմարտության լրիվությունը, և մարդը, հնազանդության միջոցով, կարող է ստանալ նույնը. 29–32՝ Մարդն ի սկզբանե Աստծո հետ էր. 33–35՝ Տարրերը հավերժական են, և Հարության միջոցով մարդ կարող է ստանալ ուրախության լիությունը. 36–37՝ Աստծո փառքը բանականություն է. 38–40՝ Քրիստոսի փրկագնման շնորհիվ, երեխաներն անմեղ են Աստծո առաջ. 41–53՝ Ղեկավարող եղբայրներին պատվիրվում է կարգ հաստատել իրենց ընտանիքներում:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Կլինի այնպես, որ ամեն հոգի, որ աթողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և բկանչում է իմ անունը, և գհնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները, պիտի դտեսնի իմ եերեսը և իմանա, որ ես եմ.

2 Եվ որ ես եմ ճշմարիտ ալույսը, որը լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ.

3 Եվ որ ես Հոր ամեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ, և Հայրը և ես մեկ ենք,–

4 Հայրը, աորովհետև նա բտվեց ինձ իր լիությունից, և Որդին, որովհետև ես աշխարհում էի և գմարմինը դարձրի իմ խորանը, և բնակվեցի մարդկանց որդիների մեջ:

5 Ես աշխարհում էի և ստացա իմ Հորից, և նրա ագործերը պարզորոշ դրսևորվեցին:

6 Եվ աՀովհաննեսը տեսավ և վկայեց իմ բփառքի լիության մասին, և գՀովհաննեսի արձանագրության լրիվությունն ապագայում պիտի հայտնվի:

7 Եվ նա վկայեց՝ ասելով. Ես տեսա նրա փառքը, որ նա կար ի ասկզբանե՝ նախքան աշխարհի լինելը.

8 Հետևաբար, ի սկզբանե էր աԲանը, քանզի նա էր Բանը, այսինքն՝ փրկության բանբերը,–

9 աԼույսը և բՔավիչն աշխարհի. ճշմարտության Հոգին, որը եկավ աշխարհ, որովհետև աշխարհը նրանով էր արարվել, և նրանում էր մարդկանց կյանքը և մարդկանց լույսը:

10 Աշխարհներն աարարվել էին նրանով. մարդիկ արարվել էին նրանով. բոլոր բաներն արարվել էին նրանով, և նրա միջոցով, և նրանից:

11 Եվ ես՝ Հովհաննեսս, վկայում եմ, որ տեսա նրա փառքը, ինչպես փառքը Հոր Միածնի, շնորհով և ճշմարտությամբ լի, այսինքն՝ ճշմարտության Հոգին, որը եկավ ու բնակվեց մարմնում և բնակվեց մեր մեջ:

12 Եվ ես՝ Հովհաննեսս, տեսա, որ նա ալիությունը չստացավ սկզբում, այլ ստացավ բշնորհ՝ շնորհի տեղ.

13 Եվ նա լիությունը չստացավ սկզբում, այլ շարունակեց՝ աշնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը.

14 Եվ այդպես, նա կոչվեց Աստծո աՈրդի, որովհետև չստացավ լիությունը սկզբում:

15 Եվ ես՝ աՀովհաննեսս, վկայում եմ, և ահա, երկինքները բացվեցին, և բՍուրբ Հոգին իջավ նրա վրա գաղավնու տեսքով և նստեց նրա վրա, և մի ձայն եկավ երկնքից՝ ասելով. Սա է իմ դսիրելի Որդին:

16 Եվ ես՝ Հովհաննեսս, վկայում եմ, որ նա ստացավ Հոր փառքի լիությունը.

17 Եվ նա ստացավ աողջ բզորությունը և՛ երկնքում, և՛ երկրի վրա, և գՀոր փառքը նրա հետ էր, քանզի նա բնակվում էր նրանում:

18 Եվ կլինի այնպես, որ եթե դուք հավատարիմ եք, դուք կստանաք Հովհաննեսի արձանագրության լրիվությունը:

19 Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի աերկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, որ կարողանաք գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին ստանաք նրա լիությունը:

20 Քանզի եթե դուք պահեք իմ ապատվիրանները, դուք կստանաք նրա բլիությունը, և գկփառավորվեք ինձանով, ինչպես որ ես եմ փառավորվել Հորով. հետևաբար, ես ասում եմ ձեզ, որ դուք կստանաք դշնորհ՝ շնորհի տեղ:

21 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես ասկզբում Հոր մոտ էի, և բԱնդրանիկն եմ.

22 Եվ բոլոր նրանք, ովքեր ծնվել են իմ միջոցով, իմ ափառքի բճաշակողներն են և Անդրանիկի եկեղեցին:

23 Դուք նույնպես սկզբում Հոր ամոտ էիք. այն էիք, որ Հոգի է, այսինքն՝ ճշմարտության Հոգին.

24 Եվ աճշմարտությունը բգիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն.

25 Եվ ինչ որ սրանից աավել կամ պակաս է, այն ամբարիշտ մեկի ոգին է, որն ի սկզբանե բստախոս էր:

26 աՃշմարտության Հոգին Աստծուց է: Ես եմ ճշմարտության Հոգին, և Հովհաննեսը վկայեց իմ մասին՝ ասելով. Նա ստացավ ճշմարտության լրիվությունը, այո, այսինքն՝ ողջ ճշմարտության.

27 Եվ ոչ մի մարդ չի ստանում ալրիվությունը, մինչև չի պահում նրա պատվիրանները:

28 Նա, ով ապահում է նրա պատվիրանները, ստանում է ճշմարտություն և բլույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և գիմանա բոլոր բաները:

29 Մարդը նույնպես ասկզբում Աստծո մոտ էր: բԲանականությունը, կամ ճշմարտության լույսը, չի ստեղծվել կամ արարվել, ոչ էլ իրականում կարող է:

30 Ամեն ճշմարտություն անկախ է այն ոլորտում, որտեղ Աստված դրել է, որ այն աինքնուրույն գործի, ինչպես նաև ամեն բանականություն. այլապես չկա գոյություն:

31 Ահա, դրանում է մարդու ակամքի ազատությունը, և դրանում է մարդու դատապարտությունը. որովհետև այն, ինչ ի սկզբանե եղել է, բպարզորոշ հայտնի է դարձված նրանց, և նրանք չեն ընդունում լույսը:

32 Եվ ամեն մարդ, որի ոգին չի ընդունում ալույսը, դատապարտության տակ է:

33 Քանզի մարդը աոգի է: բՏարրերը հավերժական են, և ոգին ու տարրը, անբաժանելիորեն միացած, ստանում են ուրախության լիությունը.

34 Եվ երբ աբաժանված են, մարդը չի կարող ստանալ բուրախության լիությունը:

35 աՏարրերն Աստծո խորանն են. այո, մարդն Աստծո խորանն է, այսինքն՝ բտաճարները. և ամեն տաճար, որը պղծված է, Աստված կկործանի այն տաճարը:

36 Աստծո ափառքը բբանականություն է, կամ, այլ խոսքով, գլույս և ճշմարտություն:

37 Լույսը և ճշմարտությունը լքում են այն աչարագործին:

38 Ամեն մարդու ոգի սկզբում աանմեղ էր. և Աստծո կողմից մարդուն բանկումից գփրկագնելու շնորհիվ, մարդիկ կրկին, իրենց մանկության մեջ, դանմեղ դարձան Աստծո առաջ:

39 Եվ այն չարագործը գալիս և ավերցնում է լույսն ու ճշմարտությունը մարդկանց զավակներից, անհնազանդության միջոցով, և նրանց հայրերի բավանդությունների պատճառով:

40 Բայց ես պատվիրել եմ ձեզ՝ մեծացնել ձեր աերեխաներին լույսի և ճշմարտության մեջ:

41 Բայց ճշմարիտ ասում եմ քեզ, իմ ծառա՛ Ֆրեդերիկ Գ. Վիլյամս, դու շարունակում ես այս դատապարտության տակ.

42 Դու քո երեխաներին լույս և ճշմարտություն չես աուսուցանում՝ պատվիրանների համաձայն. և այն չարագործը դեռևս զորություն ունի քո վրա, և դա է քո չարչարանքի պատճառը:

43 Եվ այժմ ես տալիս եմ քեզ մի պատվիրան,– եթե դու կամենում ես ազատվել, ապա ակարգի բեր քո սեփական տունը, որովհետև քո տանը շատ բաներ կան, որոնք ճիշտ չեն:

44 Ճշմարիտ, ես ասում եմ իմ ծառա Սիդնի Ռիգդոնին, որ որոշ բաներում նա չի պահել իմ պատվիրաններն իր երեխաների վերաբերյալ. ուստի, նախ կարգի բեր քո տունը:

45 Ճշմարիտ, ես ասում եմ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, կամ այլ խոսքով, ես ձեզ կկոչեմ աբարեկամներ, քանզի դուք իմ բարեկամներն եք, և դուք ժառանգություն պիտի ունենաք ինձ հետ,–

46 Ես ձեզ կոչել եմ ածառաներ հանուն աշխարհի, և դուք նրանց ծառաներն եք հանուն ինձ,–

47 Եվ արդ, ճշմարիտ ես ասում եմ Ջոզեֆ Սմիթ կրտսերին,– Դու չես պահել պատվիրանները և անպայման պետք է ակշտամբվես՝ Տիրոջ առաջ կանգնելով.

48 Քո աընտանիքն անպայման պետք է ապաշխարի և հրաժարվի որոշ բաներից, և ավելի լրջորեն ուշք դարձնի քո ասածներին, թե չէ կհանվի իր տեղից:

49 Այն ինչ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին. միշտ աաղոթիր, չլինի թե այն չարագործը զորություն ունենա քո վրա, և հանի քեզ քո տեղից:

50 Իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին՝ իմ եկեղեցու եպիսկոպոսը ևս կարիք ունի խրատվելու և կարգի բերելու իր ընտանիքը, և հետևելու, որ նրանք ավելի ջանասեր լինեն և մտահոգվեն տան համար, և միշտ աղոթեն, թե չէ նրանք կհանվեն իրենց ատեղից:

51 Արդ, ես ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Թող իմ ծառա Սիդնի Ռիգդոնը ճանապարհ ընկնի և արագացնի, և նաև հռչակի Տիրոջ աընդունելի տարին և փրկության ավետարանը, ինչպես որ կխոսեցնեմ նրան. և ձեր հավատքի միաբան աղոթքով ես կաջակցեմ նրան:

52 Եվ թող իմ ծառաներ Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը նույնպես արագացնեն, և նրանց կտրվի ըստ հավատքի աղոթքի. և որքան որ պահեք իմ ասածները, դուք չեք կործանվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում:

53 Եվ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դա իմ կամքով է, որ դուք արագացնեք աթարգմանել իմ սուրբ գրքերը և բգիտելիք գստանաք պատմության մասին և երկրների մասին և թագավորությունների մասին, Աստծո և մարդկանց օրենքների մասին, և այդ բոլորը՝ Սիոնի փրկության համար: Ամեն: