Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակը


«Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների նպատակը», Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների նպատակը (2022)

«Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների նպատակը», Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների նպատակը

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակը

Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքների անդամներին և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ:

Մեր նպատակին հասնելու համար.

Ապրել

Մենք ապրում ենք համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի և աշխատում ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը: Մեր պահվածքը և հարաբերությունները օրինակելի են տանը, դասարանում և համայնքում: Մենք շարունակ աշխատում ենք կատարելագործել մեր գործելակերպը, գիտելիքը, մոտեցումները և բնավորությունը: Մենք ուշադիր լսում ենք Աստծո կենդանի մարգարեներին և հետևում նրանց ոգեշնչված ուսմունքներին և առաջնորդությանը:

Ուսուցանել

Մենք յուրաքանչյուր ուսումնական փորձառություն կենտրոնացնում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա օրինակի, հատկանիշների և փրկագնող զորության վրա: Մենք օգնում ենք ուսանողներին սովորել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, ինչպես գրված է սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Մենք օգնում ենք ուսանողներին ինքնուրույն կատարել սովորելու իրենց դերը: Մենք ձգտում ենք հրավիրել Սուրբ Հոգուն՝ կատարելու Իր դերը յուրաքանչյուր ուսումնական փորձառության մեջ:

Ղեկավարել

Մենք ձևավորում ենք մեր ղեկավարներին Հիսուս Քրիստոսի օրինակով: Մենք հրավիրում և քաջալերում ենք բոլոր երիտասարդներին և երիտասարդ չափահասներին մասնակցել սեմինարիային և ինստիտուտին: Մենք ձգտում ենք զորացնել նրանց, ում ղեկավարում ենք, արդյունավետորեն ղեկավարել աշխատանքը և կառուցել միասնություն ուրիշների հետ: Մեր ջանքերն օգնում և աջակցում են անհատներին, ընտանիքներին և քահանայության ղեկավարներին: