18 մայիսի, 2023թ․

Սեմինարիայի կրեդիտների պահանջները կամրապնդեն ուսանողների դարձը դեպի Հիսուս Քրիստոսը

Երիտասարդ տղան կիսվում է սուրբգրային ուսմունքներով

 


«Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է ամրացնի մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, քանի որ Նա է [ուսանողների] մարտահրավերների և հարցերի պատասխանը» (Chad H Webb, “Messengers of the Good News”


Սեմինարիայի կրեդիտների պահանջները թարմացվել են, որպեսզի ավելի լավ համապատասխանեն մեր նպատակին՝ ամրացնելու ուսանողների դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը: Քանի որ ուսանողներն ունեն ավետարանի ըմբռնման, հանձնառության, ունակությունների և ընտանիքի աջակցության տարբեր մակարդակներ, թարմացված պահանջները նախատեսված են աջակցելու նրանց ներկայիս պայմաններին:

Ըստ սեմինարիայի նոր պահանջների՝ ուսանողները կկարդան սուրբ գրությունների ընտրված հատվածներ, կմասնակցեն խմբային ուսման գնահատումներին, ինչպես նաև կշարունակեն հետևողականորեն հաճախել սեմինարիա ինչպես նշված է ստորև:

Բացի այդ, ուսուցիչները խրախուսում են ուսանողներին սահմանել սուրբ գրությունների ուսումնասիրության անձնական նպատակներ: Անձնական նպատակները կարող են ներառել՝ Եկ, հետևիր ինձ նյութից հանձնարարված գլուխների և հատվածների ընթերցումը Մորմոնի Գրքից։ Այս նպատակների անձնական բնույթից ելնելով ուսանողները դրանք չեն ներկայացնի ուսուցչին (և WISE-ում նրանց չեն հետևի): Ուսանողները կարող են հետևել իրենց նպատակներին mySeminary-ում՝ իրենց հարմարության համար։


«Դրա համար ուսուցիչներից ավելի շատ անձնական և անհատական ուշադրություն կպահանջվի: Դա բեռ կլինի, բայց այնպիսի մի բեռ, որն ուսուցիչները ուրախությամբ կկրեն, որովհետև նրանց անձնական ծառայությունը նույնքան կարևոր է, որքան դասարանային ուսուցումը: Բոլորից լավ ձեր ուսուցիչները կարող են դա անել։ Նրանք հրաշալի են» (President Henry B. Eyring quoted by Chad H Webb, “Messengers of the Good News”


 

Ե՞րբ են կիրառվելու փոփոխությունները։

Ուսուցիչներ, խնդրում ենք խորհրդակցել ձեր ղեկավարի կամ համակարգողի հետ՝ այս փոփոխությունների ժամանակի վերաբերյալ:

  • Հյուսիսային կիսագունդ․ 2023թ․ նոր ուսումնական տարում՝ օգտագործել նոր համակարգի գործառությունը:
  • Հարավային կիսագունդ․ 2023թ․ նոր ուսումնական տարում՝ օգտագործել հին համակարգի գործառությունը կամ 2023թ․ կեսերից՝ օգտագործել նոր համակարգի գործառությունը:

 

սուրբ գրությունների պատկերակ

Ընթերցանության պահանջները

Սեմինարիայի սուրբգրային հատվածներ նոր նյութն ընդգրկում է մոտավորապես 60 էջ՝ սուրբ գրությունների հատվածներ ամբողջ դասընթացի համար (30 էջ՝ սովորական կիսամյակի համար): Այս էջերը մանրակրկիտ կազմվել են՝ հաշվի առնելով դրանց վարդապետական և իմաստային խորությունը։ Բացի այդ, սուրբ գրությունների հատվածները պետք է չափանիշ լինեն՝ բաց թողնված ընթերցանության պահանջների լրացման աշխատանքի համար։

ՀԻՆ ՊԱՀԱՆՋ. Կարդացեք սուրբ գրությունները կիսամյակի օրացուցային օրերի առնվազն 75%-ի ընթացքում:
ՆՈՐ․ Խրախուսեք անձնական նպատակները։ Ընտրված որոշ ընթերցանությունները պարտադիր են։

Ինչպես գրանցել ընթերցանությունը WISE-ում։

  • Ուսանողները, ովքեր կատարում են տվյալ ժամանակահատվածի համար պահանջվող ընտրված հատվածները, «Նշել բոլոր ընթերցումները» դաշտը նշում են որպես կատարված։
  • Այն ուսանողները, ովքեր չեն կատարում տվյալ ժամանակահատվածի համար պահանջվող ընթերցումը, ցույց են տալիս ընթերցանություն՝ 75%-ից ցածր:
  • Հիշեք, որ ուսանողների նպատակները WISE-ում գրանցված չեն։

 

Ուսման գնահատումներ

2023 թվականի հունվար ամսվա Սեմինարիայի և Ինստիտուտի հեռարձակման ժամանակ, եղբայր Վեբը հայտարարեց, որ «ուսման գնահատումը անհատական գնահատումից կտեղափոխվի խմբային ստուգման տիրույթ»։ Արդյունքում, 2024 թ․ համար ուսուցիչները պետք է անեն հետևյալը.

[Դասարանի գնահատմանը ներկա ուսանողների համար]
Օգտագործեք Վարդապետության սերտում․ Գնահատման ստուգում 1-ը առաջին կիսամյակի համար (և Ստուգում 2-ը՝ երկրորդ կիսամյակի համար)։

  • Այս գնահատումները փոխգործակցային մոտեցում են ապահովում:
  • Կրեդիտ է տրվում գնահատմանը ներկա գտնվող բոլոր ուսանողներին:

[Դասարանի գնահատմանը բացակա ուսանողների համար]
Օգտագործեք Վարդապետության սերտում․ Գնահատում 1-ը առաջին կիսամյակի (և Գնահատում 2-ը՝ երկրորդ կիսամյակի համար)։

  • Բացթողումների լրացման գնահատումը կարող է իրականացվել ինչպես ինքնուրույն, այնպես այլ մարդկանց կամ իրենց ուսուցչի հետ:
  • Կրեդիտը տրվում է այն ժամանակ, երբ գնահատումը վերադարձվում է ուսուցչին։

100% միավոր գրանցեք WISE-ում նրանց համար, ովքեր մասնակցում են խմբային ուսումնասիրության գնահատմանը և նրանց համար, ովքեր վերադարձնում են բացթողումների լրացման աշխատանքի գնահատումը։

Սուրբ գրությունների յուրաքանչյուր դասընթացի համար պահանջվում է երկու գնահատման ստուգում (մեկական՝ յուրաքանչյուր կիսամյակի համար): Այս ստուգումները գուցե կարիք լինի հարմարեցնել այն անձանց համար, ովքեր այլ ժամանակացույց ունեն (օրինակ՝ եռամսյակային), որպեսզի անդրադառնան ուսումնասիրված վարդապետության սերտման հատվածներին: Եթե հարցեր ունեք՝ թե ինչպես հարմարեցնել, խնդրում ենք գրել CES-Manuals@ChurchofJesusChrist.org էլ․ հասցեին։

ՀԻՆ ՊԱՀԱՆՋ․ Ավարտեք դասընթացն ուսման գնահատումով առնվազն 75% միավորով:
ՆՈՐ․ Մասնակցեք Վարդապետության սերտման ուսման գնահատման համատեղ փորձին:

Առցանց և տնային ուսումնասիրության հանձնարարություններ

Առցանց և տնային ուսումնասիրության հանձնարարությունները պետք է կատարվեն և ներկայացվեն հետևյալ կերպ.

  • Առցանց ուսանողներ․ Կատարեք գնահատումը և ներկայացրեք այն Canvas-ի միջոցով:
  • Տնային ուսումնասիրության ուսանողներ․ Կատարեք գնահատումը և ներկայացրեք այն, ինչպես կուղղորդի տնային ուսումնասիրության ուսուցիչը։

Ստեղծել հարմարություններ հաշմանդամ ուսանողների համար

Գիտելիքների գնահատման ժամանակ հարմարությունների ստեղծումը նպատակ ունի հնարավորություն տալ հատուկ կարիքներ, հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող ուսանողներին մասնակցել գնահատմանը այլ ուսանողների հետ հավասար հիմունքներով: Ուսուցիչները պետք է ստեղծեն հարմարություններ, որոնք կհամապատասխանեն իրենց ուսոնողների հատուկ կարիքներին, հաշմանդամությանը կամ առողջական խնդիրներին: Սովորեք ավելին։

Ուսանողներ՝ ովքեր բացթողումների լրացման գնահատումներ են ցանկանում 2020, 2021 և 2022 թվականների համար

Նախորդ տարիների համար բացթողումների լրացման գնահատումներ ցանկացող ուսանողների համար ուսուցիչները կարող են կիսվել ստորև տրված Ուսումնական ուղեցույցով և Ուսման գնահատման նյութերով: Բացթողումների լրացման գնահատումը կարող է իրականացվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ մարդկանց հետ: Կրեդիտը տրվում է այն ժամանակ, երբ գնահատումը վերադարձվում է ուսուցչին և ուսուցիչը գրանցում է այն որպես 100%։

Նշում․ Կլորակներով գնահատման (bubble) թերթիկները չպետք է օգտագործվեն։ ExcelSoft-ն այլևս հասանելի չէ թերթիկները մշակելու համար: 

Հին Կտակարան (2022)

Մորմոնի Գիրք (2020)

Վարդապետություն և Ուխտեր (2021)

 

Հաճախելիություն

Հաճախելիության պահանջը չի փոխվել։ Կրեդիտ տվեք առնվազն 75% մասնակցություն ունեցող ուսանողներին: Սեմինարիա հաճախելն օրհնում է ուսանողներին՝ լինել Հիսուս Քրիստոսի աշակերտները ողջ կյանքի ընթացքում։


«Սեմինարիան և ինստիտուտը կօգնեն ձեզ վերաձևավորել ձեր տունը, որպեսզի այն դառնա հավատքի սրբավայր, մի տեղ, որտեղ ուսուցանում են և սովորում Հիսուս Քրիստոսի ավետարանը, ապրում ըստ դրա և սիրում այն։․․․ Ավարտելով սեմինարիան և ինստիտուտը՝ դուք կզարգացնեք ձեր հետևյալ ունակությունը. գերազանցության հասնել ամենակարևոր բաներում, որոնք երբևէ կանեք ձեր կյանքում։ Եվ դուք իսկապես կցնծա՛ք»: (Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Սեմինարիային և Ինստիտուտին մասնակցելու անձնական հրավեր»


Նշում. Ազատ դասաժամի (released-time) սեմինարիայում անհարգելի բացակայությունները պետք է լրացվեն՝ նախքան կրեդիտի տրամադրումը:

 

Առնչվող նյութեր


Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակը