Լիահոնա, Հոկտեմբեր 2011
Բարի գալուստ այս հատուկ համար
Քիչ թեմաներ կան, որոնց կարելի է նվիրել ամբողջ համարը, և Մորմոնի Գիրքը այդ թեմաներից մեկն է: Այս համարում անցյալի և ներկայի մարգարեները, ինչպես նաև ամբողջ աշխարհում անդամները, վկայում են սուրբ գրվածքների այս առանձնահատուկ գրքի մասին: Դրա ծագումը հրաշալի է: Դա Վերականգնման շոշափելի ապացույց է: Դա մեր կրոնի պորտաքարն է: Եվ այն գրվել է մեր օրերի համար, ուսուցանելով Քրիստոսի վարդապետությունը պարզ և հասարակ ձևով, և այպիսով կառուցելով մեր հավատքը և ամրացնելով մեր ընտանիքներին:
Թեև դուք չեք գտնի շատ բաժիններ, որոնք սովոր եք տեսնելու Լիահոնայում, Առաջին Նախագահության Ուղերձը (էջ 4) և Այցելող Ուսուցիչների Ուղերձը (էջ 46) այստեղ են: Այս ուղերձները և մնացած բոլոր հոդվածները Մորմոնի Գրքի մասին վկայություն են տալիս և ուսուցանում այդ գրքի ուսմունքներից:
Մենք ձեզ հրավիրում ենք աղոթքով ուսումնասիրել այս համարը, սրտում խորհել ուղերձների մասին և կիսվել դրանցով և Մորմոնի Գրքով մյուսների հետ: