2015
Մորմոնի Գիրքը` 110 լեզուներով
Մայիս 2015


Մորմոնի Գիրքը՝ 110 լեզուներով

Վերջերս կոսրայերենով հրատարակվելուց հետո՝ Մորմոնի Գիրքն արդեն թարգմանվում է 110 լեզուներով: Կոսրայեն կղզի է Միկրոնեզիայի դաշնային նահանգներում:

Կոսրայերեն Մորմոնի Գրքի տպագիր օրինակները մատչելի կլինեն 2015թ. հուլիսին: Թվային տարբերակներն արդեն մարտ ամսին առկա են LDS.org կայքում, ինչպես նաև Ավետարանական Գրադարանում և Մորմոնի Գրքի շարժական հավելվածներում: Եկեղեցին այժմ թողարկում է սուրբ գրությունների թվային տարբերակները, միևնույն ժամանակ գրքերի տեքստն ուղարկվում է տպագրություն: Այսպիսով, նոր թարգմանված սուրբ գրություններն ավելի շուտ են հասանելի դառնում անդամներին:

Սուրբ գրությունների մի քանի նոր լեզուներով թարգմանություններ կհայտարարվեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Մորմոնի Գրքի երեք նոր թարգմանություններ, ինչպես նաև եռահատորի (Մորմոնի Գիրք, Վարդապետություն և Ուխտեր և Թանկագին Մարգարիտ՝ տպագրված մեկ հրատարակությամբ) հինգ լրացուցիչ թարգմանություններ կհրատարակվեն 2015թ. ընթացքում: Երբ թվային տարբերակները պատրաստ կլինեն, այդ լեզուներով խոսող անդամները կտեղեկացվեն: