2015
Երեց Հյուգո Մոնթոյա
Մայիս 2015


Երեց Հյուգո Մոնթոյա

Յոթանասունի Առաջին Քվորում

Երեց Հյուգո Մոնթոյան զգալիորեն ծանրաբեռնված էր, երբ կանչվեց Յոթանասունի Առաջին Քվորում: Նա մխիթարություն գտավ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի մեղմ խոսքերում, որոնք ասվեցին նոր բարձրագույն իշխանավորների ուսուցման հավաքին. «Դուք այստեղ եք, քանի որ սիրում եք Փրկչին»: Երեց Մոնթոյան իրեն վեհացած զգաց, իմանալով, որ նոր կոչման շնորհիվ նա հայտնվել է Տիրոջ այգում:

«Ես սիրում եմ Փրկչին և ես կգնամ, ուր որ ինձ ասվի», - ասել է նա: «Ես կանեմ, ինչ որ ինձ ասվի»: Երեց Մոնթոյան հաստատվել է Եկեղեցու 185-րդ ամենամյա Գերագույն Համաժողովի շաբաթ երեկոյան նիստի ժամանակ:

Երեց Մոնթոյան նաև ուժ է գտել իր ընտանիքի հավատքի ժառանգության մեջ: Նրա մեծ պապը՝ Ռաֆայել Մոնրոն, Մեքսիկայում Եկեղեցու պատմության կարկառուն ներկայացուցիչներից էր: 1915թ. եղբայր Մոնրոն և անդամ-ընկերներից մեկը՝ Վիսենտե Մորալեսը ձերբակալվել էին մի խումբ հեղափոխականների հետ Մեքսիկայի հեղափոխության ժամանակ: Երկուսին էլ ասվել էր, որ ազատ կարձակվեն, եթե, ի թիվս այլ պահանջների, նրանք հրաժարվեն իրենց կրոնից:

Երկուսն էլ հրաժարվել էին և գնդակահարվել՝ ջոկատայինների կողմից:

Երեց Մոնթոյան ասել է, որ իր մեծ պապի օրինակը մի զորավոր ազդեցություն է թողել նրա կյանքում: «Ես հասկացա, որ վախի զգացմունքները կարելի է հաղթահարել հավատքի զգացմունքներով և վկայությամբ, երբ դուք գիտեք, որ անում եք ճիշտ բաներ»:

Երեց Մոնթոյան ծնվել է 1960թ. ապրիլի 2-ին Ֆրեզնոյում, Կալիֆորնիա, Աբել Մոնթոյայի և Մակլովիա Մոնրոյի ընտանիքում: Նա իր կյանքի մեծ մասն ապրել է Մեքսիկայում:

Նա ամուսնացել է Մարիա դել Կարմեն Բալվաստրոյի հետ Հերմոսիլլոյում, նրանք կնքվել են Մեսա Արիզոնա Տաճարում 1983թ. ապրիլի 6-ին: Նրանք ունեն հինգ երեխա:

Որպես լիաժամկետ միսիոներ Մեքսիկայի Հյուսիսային Միսիայում 1979–1981թթ. ծառայելուց հետո, նա ծառայել է որպես ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, ցցի նախագահ, տարածքային աուդիտոր և Տարածքային Յոթանասունական:

1986 թ. նա ավարտել է Սոնորայի պետական համալսարանը, գյուղատնտեսական ինժեների աստիճանով և աշխատել է մի շարք ղեկավար պաշտոններում Xerox ընկերությունում, ինչպես նաև որպես ինստիտուտի ուսուցիչ՝ Եկեղեցում: