2015
Երեց Քիմ Բ. Քլարկ
Մայիս 2015


Երեց Քիմ Բ. Քլարկ

Յոթանասունի Առաջին Քվորում

Ողջ կյանքի տևողությամբ կրթությունը՝ որպես ուսանող և որպես ուսուցիչ, օգուտ կբերի Երեց Քիմ Բրյուս Քլարկին իր նոր նշանակման մեջ՝ Յոթանասունի Առաջին Քվորումում: Հաստատվելով 2015թ. ապրիլի 4-ին, Երեց Քլարկը կսկսի իր ծառայությունը ընդամենը շաբաթներ անց, երբ կավարտի իր աշխատանքը՝ որպես Այդահոյի Բրիգամ Յանգ Համալսարանի նախագահ:

«Հինգ տարեկանից ես դպրոցում եմ եղել», - ասել է նոր կանչված Յոթանասունականը: «Ես սիրում եմ սովորել և ուսուցանել»:

Նա ծնվել է 1949թ. մարտի 20-ին Յուտայի Սոլթ Լեյք Սիթիում, Մերլին և Հելեն Մար Քլարկերի ընտանիքում, լինելով երեք երեխաներից ավագը: Իր մանկությունը նա անցկացրել է Սոլթ Լեյք Սիթիում, մինչև 11 տարեկան հասակը, երբ նրա հայրը աշխատանք է ձեռք բերել Սպոկանում, Վաշինգտոն:

Չնայած որ նա ծրագրել էր հաճախել Բրիգամ Յանգի Համալսարանը Պրովոյում, Յուտա, որպես ավագ դպրոցի կրտսեր աշակերտ, նա զգացել է, որ պետք է ուսումնասիրել այլ տարբերակներ, և որոշել է դիմել Հարվարդի Համալսարան Մասաչուսեթսում՝ մի վայր, որն, ի վերջո, դառել է նրա տունը՝ ավելի քան երեք տասնամյակների ընթացքում:

Հարվարդում առաջին տարին սովորելուց հետո Երեց Քլարկը ծառայել է Հարավային Գերմանիայի Միսիայում՝ 1968թ.-ից մինչև 1970թ.: Վերադարձից հետո նա հաճախել է ԲՅՀ, որտեղ շուտով հանդիպել է Սյու Լորեյն Հանթին՝ իր ծխում: Մի քանի ամիս հետո՝ 1971թ. հունիսի 14-ին նրանք ամուսնացել են: Նրանք յոթ երեխաների ծնողներ են:

Ամուսնությունից անմիջապես հետո զույգը տեղափոխվել է Բոստոն, Մասաչուսեթս, որտեղ Երեց Քլարկը կրկին ներգրավվել է Հարվարդում: Այնտեղ նա ստացել է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի կոչումները՝ բոլորը տնտեսագիտության ոլորտում: 1978թ. Երեց Քլարկը դարձել է Հարվարդի Բիզնես Դպրոցի անդամը, իսկ հետագայում, 1995թ.՝ այդ դպրոցի դեկանը: 2005թ. նա դարձել է Այդահոյի ԲՅՀ նախագահը, որտեղ նա ծառայել է գրեթե մեկ տասնամյակ:

Երեց Քլարկը ծառայել է որպես երեցների քվորումի նախագահ, ծխի գործադիր քարտուղար, եպիսկոպոսի խորհրդական, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի միսիայի նախագահի խորհրդական և Տարածքային Յոթանասունական: