2015
Հարց-ու-պատասխան Երեց և Քույր Բեդնարների հետ
Մայիս 2015


Հարց-ու-պատասխան Երեց և Քույր Բեդնարների հետ

Ամբողջ աշխարհի երիտասարդները հրավիրվում են մասնակցելու կենդանի, ինտերակտիվ, դեմ առ դեմ հարց-ու-պատասխանի նիստի՝ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի և նրա կնոջ՝ Սյուզանի հետ:

Երիտասարդությունը կարող է միանալ ինտերակտիվ զրույցին 2015թ. մայիսի 12-ին, ժամը 18:00-ին, դիտելով կենդանի հաղորդումը LDS.org կայքում, LDS Youth ֆեյսբուքյան էջը, Երիտասարդության Միջոցառումներ կայքը (lds.org/youth/activities), կամ the Mormon Channel’s YouTube էջը: Հեռարձակումը կենդանի թարգմանությամբ կթարգմանվի նաև իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, կորեերեն, ճապոներեն, և չինարեն:

Երիտասարդները հրավիրվում են հարցեր տալ Երիտասարդության Միջոցառումներ կայքում՝ միջոցառումից առաջ և դրա ընթացքում, նրանք կարող են նաև հետևել զրույցին #LDSface2face-ով:

«Մենք քաջալերում ենք երիտասարդությանը, այս միջոցառմանը պատրաստվելիս փնտրել Հոգու առաջնորդությունը, երբ խորհում են, թե ինչ հարցեր պետք է տան», - ասել է Երեց Բեդնարը: «Երբ Հոգին ունենք մեզ հետ, մենք բոլորս կարող ենք միասին սովորել»: