Ուսումնական ծրագրի ուսուցում
Հիմնական դասընթացի ուսուցում


Նկար
Japan: Osaka Institute

Հիմնական դասընթացի ուսուցում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Ողջունում ենք Ինստիտուտի Հիմնական դասընթացների ուսուցմանը։ Շնորհակալություն, որ ընդունեցիք ձեր ուսանողներին օգնելու հնարավորությունը՝ խորացնելու նրանց դարձն առ Հիսուս Քրիստոս և Նրա վերականգնված ավետարանը:

ՈւՍՈւՑՈւՄԻՑ ԱՌԱՋ

Ուսուցումից առաջ դուք պիտի․

  • Վերանայեք Հիմնական դասընթացների ուսուցման «Արագ մեկնարկի ուղեցույցը»

  • Ուշադիր ուսումնասիրեք ուսուցչի նյութի նախաբանը։

  • Ձեր համակարգողի կամ ինստիտուտի տնօրենի հետ ժամանակ հատկացրեք և քննարկեք ձեր առաջադրանքը, ուսանողներին, դասընթացը և ցանկացած հարց, որը դուք ունեք։

  • Աղոթեք առաջնորդության համար, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին գալ Քրիստոսի մոտ և ավելի նմանվել Նրան:

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՈւՍՈւՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կան շատ սկզբունքներ և հմտություններ, որոնք կարևոր են արդյունավետ ուսուցման համար: Դուք կարող եք շարունակել ուսումնասիրել սկզբունքները և կիրառել սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներում ուսուցանվող հմտությունները: Այս ծառայողական ուսուցման նպատակների համար կսահմանվեն, կցուցադրվեն և կկիրառվեն Ինստիտուտի Հիմնական դասընթացների ուսուցմանը վերաբերող մի քանի կարևոր հմտություններ, որոնք կօգնեն ձեզ ծանոթանալ դասընթացին և ուսումնական ծրագրին: Այս հմտությունները կօգնեն ձեզ տալ ուսանողներին զարգացնող և դարձի բերող փորձառություն, մինչ փորձում եք օգնել նրանց նախապատրաստվել, մասնակցել, և գործել, որպեսզի օգնեք նրանց նմանվել Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Նկար
Act - Engage - Prepare Graphic
  • Նախապատրաստվել․ հրավերների միջոցով բարձրացնել ուսանողների նախապատրաստության մակարդակը:

  • Մասնակցել. Ներգրավել ուսանողներին՝ հիմնվելով նրանց նախապատրաստության վրա:

  • Գործել. կարևորել կիրառությունը։

Նկար
Man studying the scriptures.

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Ինչպե՞ս կբարձրացնեք ուսանողների նախապատրաստության մակարդակը, որպեսզի բարելավեք դասարանում ունեցած նրանց փորձառությունը։

Նկար
Prepare Graphic

Կարդացեք այս բաժինները և հետևեք հրահանգներին:

Նկար
Icon: Define

ՍԱՀՄԱՆԵԼ

Հիմնական դասընթացներում դասի նախապատրաստական նյութը պետք է ուսումնասիրվի ինչպես ձեր կողմից, այնպես էլ ձեր ուսանողների կողմից՝ դասի նախապատրաստման ժամանակ: Նախապատրաստական նյութը պարունակում է հրավերներ՝ հարցերի և վարժությունների միջոցով ուսանողների և ուսուցիչների նախապատրաստության մակարդակը բարձրացնելու համար, որը կօգնի խորացնել ուսումնառությունը դասարանում և դրանից դուրս: Այդ հրավերներից յուրաքանչյուրին ուղեկցում են պատկերակներ, որոնք կօգնեն ձեզ տեսնել, թե ինչպես և երբ են օգտագործվում այդ հրավերները, և ինչպես կարող եք դասարանում հիմնվել դրանց վրա։

Նկար
Icon: Model

ՆԱԽԱՏԻՊ

Ուսումնական ծրագրում կարող եք գտնել նախապատրաստվելու հրավերների մի քանի օրինակներ․

Նկար
A graphic symbol of a person with a thought bubble above him

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Օրինակ․ «Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ իմանալ, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է»։

Նկար
A person reading the scriptures icon.

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Օրինակ․ «Ալմա մարգարեն ժողովրդին ուսուցանեց Փրկչի Քավության մասին։ Կարդացեք Ալմա 7․11–13»։

Նկար
Writing on a piece of paper with a pen or pencil.

Գրի առեք ձեր մտքերը

Օրինակ․ «Ձեր օրագրում կամ հատկացված տարածքում գրեք մի քանի ճշմարտություն, որոնք առանձնացել են սուրբ գրություններից և այս բաժնի ուսմունքներից, ինչպես նաև այլ մտքեր ու հարցեր, որոնք դուք ունեք։ Դասարան եկեք նախապատրաստված՝ ձեր բացահայտած ճշմարտություններով և գաղափարներով կիսվելու համար»։

Նկար
Two text/quote boxes meant to depict communication or discussion.

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Օրինակ․ «Ընտանիքի անդամի կամ ընկերոջ օգնությամբ բացահայտեք այս հատվածներից ձեր գտած սկզբունքների մի քանի ընթացիկ կիրառություններ: Դասարան եկեք պատրաստ՝ ձեր սովորածով կիսվելու համար»։

Նկար
A symbol of a man walking - there is an arrow pointing away

Գործեք ըստ ձեր սովորածի

Օրինակ․ «Առաջիկա օրերին և շաբաթներին ի՞նչ եք անելու, որպեսզի ուրիշներին ծառայեք Հիսուս Քրիստոսի նման»։

Այժմ, երբ տեսաք, թե ինչպես է ուսումնական ծրագիրը հրավերների միջոցով բարձրացնում ուսանողների նախապատրաստության մակարդակը, վարժվեք՝ ուսումնական ծրագրում փնտրելով և օգտագործելով այդ հրավերները։

Նկար
Icon: Practice

ՎԱՐԺՎԵԼ

Կատարեք հետևյալ քայլերը, որպեսզի գործնականում փնտրեք և օգտագործեք այս հրավերները, որպեսզի բարձրացնեք ուսանողների նախապատրաստվածությունը։

  1. Դասարանի նախապատրաստական նյութի մեջ գտեք դասը այն դասընթացի համար, որը դուք ուսուցանում եք կամ կուսուցանեք և աչքի անցկացրեք նախապատրաստության ներկայացված հրավերները։

  2. Ընտրեք այդ հրավերներից որևէ մեկը։

  3. Մտածեք, թե այդ վարժությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա ուսանողի նախապատրաստության վրա։ Մտածեք այն մասին, թե ուսանողների փորձառության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նախապատրաստվելու այդ հրավերը՝ դասից առաջ և դասի ժամանակ: Մտածեք այն մասին, թե ինչպե՞ս կարող եք ուսանողներին հրավիրել պատրաստվել հաջորդ դասին՝ օգնելով ուսանողներին բացահայտել պատրաստվելու այդ հրավերները:

  4. Բացահայտեք պատրաստվելու մեկ այլ հրավեր և կրկնեք այս գործողությունը:

Պատրաստվելու նման հրավերների և դրանց օգտագործման արդյունավետության հետ ծանոթանալը, կօգնի ձեզ կենտրոնանալ ուսանողների վրա և բարձրացնել ավելի խորը ուսումնառության փորձառություն ունենալու նրանց պատրաստվածությունը:

Նկար
Icon: Incorporate

ԿԻՐԱՌԵԼ

Երբ ձգտեք հրավերների միջոցով բարձրացնել ուսանողների պատրաստությունը՝ հաշվի առեք հետևյալ հարցերը:

  • Ուսուցանելու ժամանակ ինչպե՞ս եք կիրառելու այն, ինչ սովորել եք այս վարժություններից։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի շարունակեք կիրառել այս հմտությունը և կարողանաք կատարելագործվել որպես ուսուցիչ:

Նկար
Icon: Discuss

ՔՆՆԱՐԿԵԼ

Գրեք, թե ինչ եք սովորել այդ փորձառությունից:

Նկար
A series of images taken at the Antofagasta Institute of Religion. Young adult men and women can be see taking part in class and interacting with the instructor and with each other.

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԳՐԱՎԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ` ՀԻՄՆՎԵԼՈՎ ՆՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ինչպե՞ս կներգրավեք ձեր ուսանողներին՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչ են նրանք ուսումնասիրել, սովորել և զգացել դասին նախապատրաստվելիս:

Նկար
Engage Graphic

Կարդացեք այս բաժինները և հետևեք հրահանգներին:

Նկար
Icon: Define

ՍԱՀՄԱՆԵԼ

Հիմնական դասընթացի ընթացքում ուսումնական ծրագիրը կօգնի ձեզ վստահել և հիմնվել ուսանողի նախապատրաստվածության վրա: Ուսուցչի նյութի մեջ կան բազմաթիվ մասնակցության հրավիրող առաջարկիներ, որոնք հրավիրում են ուսանողներին «վերանայել», «հիշել», «պատմել», «կիսվել իրենց նախապատրաստությունից» և այլն, որպեսզի հիշեցնեն և խրախուսեն ձեզ օգտագործելու ուսանողների հասկացողությունը և նախապատրաստությունը՝ դասարանային փորձառությունն ուղղորդելու համար:

Նկար
Icon: Model

ՆԱԽԱՏԻՊ

Ահա ուսումնական ծրագրում գտնվող մասնակցության հրավիրող առաջարկների մի քանի օրինակներ․

  • «Հրավիրեք ուսանողներին պատմել, թե դասի նախապատրաստությունից ինչ են հիշում այդ իրավիճակի մասին»:

  • «Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութում նրանց խնդրեցին նշել այն ճշմարտությունները, որոնք նշանակալից էին նրանց համար։ Ուսանողներին ժամանակ տվեք վերանայելու այդ բաժնում իրենց նշած սուրբ գրությունների հատվածներն ու մարգարեական ուսմունքները: Թող նրանք դասարանի հետ կիսվեն իրենց սովորածով»:

  • «Թույլ տվեք ուսանողներին մի քանի րոպե փոքր խմբերով քննարկել, թե ինչպես կօգտագործեն իրենց պատրաստության ընթացքում սովորած նյութը՝ օգնելու համար իրենց ընկերոջը»:

Այժմ, երբ տեսաք, թե ինչպես է ուսումնական ծրագիրն օգնում ձեզ օգտվել ուսանողի նախապատրաստությունից, վարժվեք՝ փնտրելով մասնակցության հրավիրող այդ առաջարկները ուսումնական ծրագրում։

Նկար
Icon: Practice

ՎԱՐԺՎԵԼ

Կատարեք հետևյալ քայլերը, որպեսզի վարժվեք՝ փնտրելով մասնակցության հրավիրող այդ առաջարկները ուսումնական ծրագրում՝ ուսանողների նախապատրաստության վրա հիմնվելու համար։

  1. Ուսուցչի նյութի մեջ գտեք դասը այն դասընթացի համար, որը դուք ուսուցանում եք կամ կուսուցանեք և կարդացեք մասնակցելու ներկայացված մոտեցումները։

  2. Ընտրեք այդ մոտեցումներից որևէ մեկը։

  3. Մտածեք, թե այդ վարժությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա դասարանում։ Մտածեք այն մասին, թե ուսանողների փորձառության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներգրավելու այդ մոտեցումը:

  4. Բացահայտեք ներգրավման մեկ այլ մոտեցում և կրկնեք այս գործողությունը:

Ներգրավման նման մոտեցումների և դրանց օգտագործման արդյունավետությանը ծանոթանալով, դուք կկարողանաք կենտրոնանալ ուսանողների վրա և ներգրավել նրանց ուսումնառության ավելի խորը փորձառության մեջ:

Նկար
Icon: Incorporate

ԿԻՐԱՌԵԼ

Երբ, հիմնվելով ուսանողների պատրաստության վրա, ձգտեք մեծացնել դասարանի անդամների մասնակցությունը՝ հաշվի առեք հետևյալ հարցերը.

  • Ուսուցանելու ժամանակ ինչպե՞ս եք կիրառելու այն, ինչ սովորել եք այս վարժություններից։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի շարունակեք կիրառել այս հմտությունը և կարողանաք կատարելագործվել որպես ուսուցիչ:

Նկար
Icon: Discuss

ՔՆՆԱՐԿԵԼ

Գրեք, թե ինչ եք սովորել այդ փորձառությունից:

Նկար
Young adults helping an elderly woman.

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ԿԱՐԵՎՈՐԵԼ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպե՞ս կկարևորեք կիրառությունը ձեր դասարանում: Ի՞նչ կանեք, որպեսզի խրախուսեք ձեր ուսանողներին գործել ըստ իրենց սովորածի:

Նկար
Act Graphic

Կարդացեք այս բաժինները և հետևեք հրահանգներին:

Նկար
Icon: Define

ՍԱՀՄԱՆԵԼ

Դասից առաջ ուսանողների և ուսուցիչների արդյունավետ նախապատրաստումը թույլ կտա ավելի շատ ժամանակ տրամադրել դասին՝ հնարավորություն տալով ուսանողներին հասկանալ, թե ինչպես ապրեն այն ճշմարտությունների համաձայն, որոնք բացահայտել են դասի ժամանակ: Ուսուցչի նյութը հիմնվում է ուսանողների նախապատրաստության վրա և օգնում է մեծացնել ուսանողների ուժն ու կարողությունը գործելու այնպես, որ օգնի նրանց ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Նկար
Icon: Model

ՆԱԽԱՏԻՊ

Ստորև կարող եք գտնել ծրագրային քննարկումների և հրավերների մի քանի օրինակներ, որոնք տրված են Հիմնական դասընթացի ուսումնական ծրագրում․

  • «Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը․ ինչպիսի՞ եղանակներով եք դուք և ձեր ընտանիքը մասնակցում ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին։ Ի՞նչ օրհնություններ եք ստացել դրա արդյունքում։ Կարող եք հրավիրել ուսանողներին մտածել այն մարդու մասին, ով կարող է լինել նրանց խորհրդատուն՝ օգնելով կատարել ընտանեկան պատմության աշխատանքը։ Եթե որոշ ուսանողներ արդեն փորձառու են ընտանեկան պատմություն կատարելու մեջ, հրավիրեք նրանց լինել դասարանի որևէ անդամի խորհրդատուն»։

  • «Ուսանողներին ժամանակ տվեք հետևյալ հարցի շուրջ խորհելու և իրենց մտքերը գրելու համար․ ինչպե՞ս կարող եմ ավելի ակտիվ լինել Եկեղեցում և օգնել Եկեղեցու նպատակների իրականացմանը»։

  • «Ցուցադրեք հետևյալ հարցը․ ես ի՞նչ կանեմ, որ Հիսուս Քրիստոսի զորությունը հրավիրեմ իմ կյանք։ Ժամանակ տրամադրեք, որ ուսանողներն աղոթքով խորհեն այս հարցի շուրջ և պատասխանը գրեն իրենց օրագրերում կամ նոթատետրերում: Երբ նրանք խորհեն ու մտածեն, կարող եք մի մեջբերում ցուցադրել վերջին օրերի մարգարեի կողմից, որպեսզի խրախուսեք, որ նրանք յուրահատուկ միջոցներով իրենց կյանք հրավիրեն Փրկիչի զորությունը»։

Այժմ, երբ տեսաք, թե ինչպես է ուսումնական ծրագիրն օգնում ձեզ կարևորել ուսանողի կիրառությունը, վարժվեք՝ ուսումնական ծրագրում կատարելով ուսուցման վարժությունները։

Նկար
Icon: Practice

ՎԱՐԺՎԵԼ

Կատարեք հետևյալ քայլերը, որպեսզի գործնականում փնտրեք և օգտագործեք ուսուցման վարժությունները՝ կարևորելու համար ուսանողների կիրառությունը։

  1. Ուսուցչի նյութի մեջ բացեք դասը այն դասընթացի համար, որը դուք ուսուցանում եք կամ կուսուցանեք և կարդացեք ուսուցման ներկայացված վարժությունները։

  2. Ընտրեք ուսուցման այդ վարժություններից որևէ մեկը և ավելի ուշադիր կարդացեք վարժությունը և կիրառմանն առնչվող հարցերը։

  3. Մտածեք, թե ուսուցման այս վարժությունը կամ տրված հարցերն ինչ ազդեցություն կարող ենք ունենալ ուսանողի փորձառության վրա:

  4. Կրկնեք այս գործելակերպը՝ ուսուցչի նյութում ընտրելով մեկ այլ դաս, և նշելով ուսուցման այն վարժությունները, որոնք օգնում են կարևորել կիրառությունը:

Ծրագրային նման մոտեցումներին և դրանց օգտագործման արդյունավետությանը ծանոթանալով, դուք կկարողանաք կենտրոնանալ ուսանողների վրա և կօգնեք նրանց ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Նկար
Icon: Incorporate

ԿԻՐԱՌԵԼ

Երբ ձգտեք խրախուսել ուսանողներին և կարևորել կիրառությունը՝ հաշվի առեք հետևյալ հարցերը։

  • Ուսուցանելու ժամանակ ինչպե՞ս եք կիրառելու այն, ինչ սովորել եք այս վարժություններից։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի շարունակեք կիրառել այս հմտությունը և կարողանաք կատարելագործվել որպես ուսուցիչ:

Նկար
Icon: Discuss

ՔՆՆԱՐԿԵԼ

Գրեք, թե ինչ եք սովորել այդ փորձառությունից:

Ամփոփում

Նորից շնորհակալություն, որ ընդունեցիք ձեր ուսանողներին օգնելու հնարավորությունը՝ ամրապնդելու իրենց դարձն առ Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը:

Հիշե՛ք

  • Տերը կառաջնորդի ձեզ, երբ ձգտեք օգնել ձեր ուսանողներին գալ Քրիստոսի մոտ և ավելի նմանվել Նրան:

  • Ձեր համակարգողը կամ ինստիտուտի տնօրենը կարող են օգնել ձեզ ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում:

  • Հմտությունները, որոնք սահմանվել, ցուցադրվել և կիրառվել են այս դասընթացում, կարող են օգնել ձեզ ավելի արդյունավետ օգտագործել ուսումնական ծրագիրը՝ ձեր ուսանողներին օրհնելու նպատակով: Այս հմտությունները կարող են օգնել, որ ձեր ուսանողներին տրամադրեք զարգացնող և դարձի բերող փորձառություն, մինչ փորձում եք օգնել նրանց նախապատրաստվել, մասնակցել և գործել, որպեսզի դառնաք Փրկիչ Հիսուս Քրիստոսի նման:

Նկար
Act - Engage - Prepare Graphic