Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Ծննդոց 19


ՋՍԹ, Ծննդոց 19.9–15 (համեմատի՛ր Ծննդոց ԺԹ.5–10)

(Ղովտը դիմակայեց Սոդոմի ամբարշտությանը):

9 Եվ նրանք ասացին. Դե՛ն գնա: Եվ բարկացած էին նրա վրա:

10 Եվ նրանք իրար մեջ ասացին. Սա պանդխտության է եկել մեր մեջ, և հիմա ուզում է իրեն դատավոր դարձնել. հիմա մենք սրա հետ նրանցից ավելի վատ կվարվենք:

11 Ուստի, ասացին նրան. Մենք կվերցնենք այդ մարդկանց, և նաև քո աղջիկներին. և կվարվենք նրանց հետ, ինչպես հաճո է մեզ:

12 Արդ, սա Սոդոմի ամբարշտությունից հետո էր:

13 Եվ Ղովտն ասաց. Ահա ես երկու աղջիկ ունեմ, որոնք այր չեն գիտեցել. թողեք, խնդրում եմ, աղաչո՛ւմ եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, որ նրանց դուրս չբերեմ ձեր մոտ. և դուք չանեք նրանց հետ ձեր աչքին հաճո եղածը.

14 Քանզի Աստված չի արդարացնի իր ծառային այս բանում. ուստի, թողե՛ք, աղաչո՛ւմ եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, այս մեկ անգամ միայն, որ այս մարդկանց հետ ոչինչ չանեք, որ նրանք խաղաղություն գտնեն իմ տանը. քանզի դրա համար են նրանք մտել իմ հարկի շուքի տակ:

15 Եվ նրանք զայրացան Ղովտի վրա և մոտեցան, որ դուռը կոտրեն, սակայն Տիրոջ հրեշտակները, որոնք սուրբ մարդիկ էին, իրենց ձեռքը մեկնեցին և ներս քաշեցին Ղովտին տուն՝ իրենց մոտ, և ծածկեցին դուռը: