Եպիսկոպոսություն


Ի՞նչ է անում եպիսկոպոսությունը։

Եպիսկոպոսները ծխի խորհրդի միջոցով ղեկավարում և համակարգում են ծխի ինքնապահովման ջանքերը։ Մասնավորապես, նրանք անում են հետևյալը․

  1. Ծխի անդամներին ուսուցանում են ինքնապահովման սկզբունքները
  2. Ծխի խորհրդի միջոցով ուղորդում են ինքնապահովման ջանքերը.
    • Փնտրում և անունով իմանում են այն անդամներին, ովքեր չեն կարողանում ապահովել իրենց կյանքի հոգևոր և նյութական կարիքները։
    • Յուրաքանչյուր եռամսյակ թարմացնում են Չափահաս անդամների ինքնապահովման հաշվետվությունը՝ leader.ChurchofJesusChrist.org կայքում։
    • Քվորումի և օժանդակ կազմակերպությունների ղեկավարների միջոցով կարիքի մեջ գտնվող մարդկանց աջակցություն, ուսուցիչներ և օգնություն են ցուցաբերում։
  3. Կարիքի մեջ գտնվող մարդկանց հորդորում են լրացնել Իմ ուղին դեպի ինքնապահովումը վերլուծությունը և միանալ ինքնապահովման որևէ խմբի։ Կանոնավոր կերպով հետևում նրանց առաջընթացին։
  4. Անհրաժեշտության դեպքում կանչում են ծխի ինքնապահովման մասնագետների՝ որպես խմբերի վարողներ։
  5. Վարում են ՄԿՀ վարկի համար անհրաժեշտ երաշխավորագրի հարցազրույցները (տես srs.ChurchofJesusChrist.org/loans
  6. Ստուգում և աշխատում են ծխի ինքնապահովման առաջընթացի և ՄԿՀ վարկային հաշվետվությունների վրա։ Եպիսկոպոսները չպետք է հավաքեն ՄԿՀ վարկերի մարումները։
  7. Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն ստացեք ցցի ինքնապահովման հանձնախմբից։

Ինչպե՞ս կարող դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ օգտվել Իմ ուղին դեպի ինքնապահովումը գրքույկից։

Անձի հետ հանդիպելուց առաջ․

Հանդիպման ժամանակ․

  • Ջերմորեն ողջունեք անձին։ Իմացեք, թե ինչ է նա անում ինքնապահով դառնալու համար։
  • Գրեք այդ անձի անունն ու ազգանունը և ծննդյան օրը. (օր և ամիս, տարին հարկավոր չէ): Հանդիպումից հետո այցելեք srs.ChurchofJesusChrist.org/report կայքը և ցուցումներին հետևելով գրանցեք այդ մարդուն։
  • Մենք կօգտվենք Իմ ուղին դեպի ինքնապահովումը գրքույկից, որպեսզի օգնենք ձեզ ավելի հեռուն գնալ ինքնապահովման ձեր ուղով։
  • Հետամուտ եղեք գրքույկի նյութերին։