2008
Էմիլիոյի հավատքը
2008թ. Մարտ


Էմիլիոյի հավատքը

Սարկավագը ինձ` իր եպիսկոպոսին, ցույց տվեց, թե ինչ է նշանակում «հավատք ունենալ բուժվելու համար»:

Մի քանի ամիս առաջ, Էմիլիոն, մեր ծխի սարկավագներից մեկը, հանկարծակի ծանր հիվանդացավ: Բժիշկները չէին կարողանում ախտորոշել նրա հիվանդությունը: Նա և նրա մայրը վախեցած էին, քանի որ նա գնալով թուլանում էր և նրա վիճակն արագ վատթարանում էր: Նրա մայրը մի քանի անգամ տարավ նրան հիվանդանոց, սակայն ոչ մի բավարար պատասխան չստացավ:

էմիլիայի մայրը նրան բերեց ժողովատուն քահանայական օրհնություն ստանալու համար: Երեցների քվորումի անդամներից մեկը և ես` եպիսկոպոսս, պատիվ ունեցանք օրհնելու նրան, և նա առաջին անգամ հանգիստ քնեց գիշերը:

Սակայն, մի քանի օր անց, ես իմացա, որ Էմիլիոյի վիճակը վատթարացել էր, և նրան նորից տարել էին հիվանդանոց: Եղբայրներից մեկն արագ գնաց հիվանդանոց նրան տեսնելու: Մտածելով, որ Էմիլիոն հավանաբար հուսահատված կլինի վիճակի վատթարացման պատճառով, ես հատկապես ոգեշնչվեցի, իմանալով, թե ինչ տեղի ունեցավ հետո:

Մենք խոսեցինք Հիսուս Քրիստոսի մասին, և ես բացատրեցի, որ Փրկիչը զորություն ունի հաղթահարելու ցանկացած դժվարություն, եթե լինի Նրա կամքը: Էմիլիոյի պատասխանը խորապես դիպչեց մեր սրտերին. «Եպիսկոպո՛ս, սա միայն մեկ այլ փորձություն է: Ես հավատում եմ, որ այս ամենը շուտով կավարտվի, որովհետև հավատք ունեմ Հիսուս Քրիստոսի հանդեպ»: Մենք մեր ձեռքերը դրեցինք նրա գլխին և կրկին տվեցինք նրան օրհնություն:

Այդ օրվանից հետո Էմիլիոն անհավատալիորեն և ամբողջովին ապաքինվեց: Նա առանց դժվարության կարողացավ վերադառնալ իր առօրյա գործերին և եկեղեցի:

Էմիլիոն գործադրեց այն հավատքը, որն անհրաժեշտ էր, որպեսզի Փրկիչը կատարեր այն նույն տեսակի հրաշքը, որը Նա կատարում էր երկրի վրա գտնվելով: Ինձ համար Էմիլիոն օրինակ է, որի մասին Տերն ասել է. «Ոմանց տրված է հավատք ունենալ բժշկվելու» (ՎևՈւ 46.19):

Հիանալի է արտոնություն ունենալ գործադրելու մեր կյանքում քահանայությունը և իմանալ, որ մենք ունենք Երկնային Հայր, որը սիրում է մեզ, և որ Նրա Որդու հանդեպ մեր հավատքի շնորհիվ մենք կարող ենք հրաշքների մասնակից լինել այս վերջին օրերին: