2018
Վճռեք ապաշխարել
January 2018


Երիտասարդներ

Վճռեք ապաշխարել

Նախագահ Մոնսոնը բացատրում է. «Մեր պարտականությունն է միջակությունից վեր բարձրանալ դեպի արհեստավարժություն, ձախողումից՝ դեպի նվաճում։ Մեր խնդիրն է դառնալ մեր լավագույն եսը»։ Շատ մարդիկ հունվարը նվիրում են առաջխաղացման հետ կապված նպատակներ և որոշումներ կայացնելուն՝ հաճախակի ժպտալ, ուտել առողջ սնունդ կամ նոր հմտություն սովորել։ Թեև այս նպատակները կարող են օգնել ձեզ փոխվել դեպի լավը, փոխվելու լավագույն միջոցն ապաշխարելն է։

Չնայած ապաշխարելը կարող է դժվար լինել, այն պարգև է։ Երբ մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսին մեր մեղքերի համար ապաշխարելով, մենք կարողանում ենք աճել ու առաջ շարժվել։ Նախագահ Մոնսոնն ասել է․ «Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, [փրկության] ծրագրի կարևորագույն մասն է։ Առանց Նրա քավիչ զոհաբերության ամեն ինչ կկորչի»։ Ապաշխարության միջոցով դուք կարող եք մաքրվել ձեր մեղքերից և ավելի նմանվել Նրան։

Մտածեք, թե ինչն է ձեզ խանգարում նմանվել Փրկիչին։ Արդյո՞ք դա ձեր լեզուն է։ Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր ընկերների կամ ընտանիքի հետ։ Երբ մտածեք, թե որ հարցում կարող եք կատարելագործվել, աղոթեք Երկնային Հորը և արտահայտեք փոխվելու ձեր ցանկությունը։ Հիշեք, որ Իր Քավության զորությամբ, Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ձեզ հաղթահարել ձեր թուլությունը։ Ինչպես ուսուցանել է Նախագահ Մոնսոնը․ «Մեր Փրկիչի կողմից տրված ապաշխարության պարգևը թույլ կտա կարգավորել մեր կյանքը»։