Հին Կտակարան 2022
Մարտի 14-20-ը Ծննդոց 42-50. «Աստուած այն լաւի դարձնել խորհեց»


Մարտի 14-20-ը Ծննդոց 42-50. «Աստուած այն լաւի դարձնել խորհեց» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2022 (2021)

Մարտի 14-20-ը Ծննդոց 42-50, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Հովսեփը Եգիպտոսից

Հովսեփը Եգիպտոսից, ըստ Ռոբերտ Թ. Բարեթի

Մարտի 14-20-ը

Ծննդոց 42-50

«Աստուած այն լաւի դարձնել խորհեց»

Սուրբ գրությունների ընթերցանությունը հայտնություն է բերում։ Լսեք Նրա հուշումներին, երբ կարդում եք, եթե նույնիսկ դրանք, կարծես, ուղղակիորեն կապ չունեն նրա հետ, ինչ կարդում եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մոտ 22 տարի էր անցել իր եղբայրների կողմից Հովսեփին Եգիպտոս վաճառելուց ի վեր: Նա շատ փորձություններ էր տարել, ներառյալ՝ կեղծ մեղադրանքը և բանտարկությունը: Երբ Հովսեփն, ի վերջո, կրկին տեսավ իր եղբայրներին, արդեն ողջ Եգիպտոսի կառավարիչն էր, երկրորդը՝ միայն փարավոնից հետո: Նա կարող էր հեշտությամբ վրեժխնդիր լինել նրանցից, և հաշվի առնելով այն, ինչ նրանք արել էին Հովսեփին, դա գուցե հասկանալի թվար: Եվ այնուամենայնիվ, Հովսեփը ներեց իր եղբայրներին: Ոչ միայն այդ. նա նաև օգնեց նրանց տեսնել աստվածային նպատակ իր տառապանքի մեջ: Հովսեփն ասաց նրանց. «Աստուած այն լաւի դարձնել խորհեց» (Ծննդոց 50.20), որովհետև դա նրան դրեց մի դիրքում, որ փրկի սովից «իր հոր բոլոր տունը» (Ծննդոց 47.2):

Շատ առումներով Հովսեփի կյանքը զուգորդվում էր Հիսուս Քրիստոսի կյանքի հետ: Չնայած մեր մեղքերը Նրան մեծ տառապանք պատճառեցին, Փրկիչն առաջարկում է ներում, ազատելով մեզ բոլորիս մի ճակատագրից, որը շատ ավելի վատն է, քան սովը: Անկախ նրանից՝ մենք կարիք ունենք ներում ստանալու, թե ցուցաբերելու այն մեկ ուրիշի հանդեպ, ինչ-որ պահի մենք բոլորս էլ պետք է անենք երկուսն էլ, Հովսեփի օրինակը մատնանշում է մեզ դեպի Փրկիչը՝ բժշկության և հաշտեցման ճշմարիտ աղբյուրը:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ծննդոց 45.1–8, 50.20

«Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար»

Վերականգնման ժամանակ Ջոզեֆ Սմիթին և Սրբերին ավելի ճշգրիտ ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի բնավորության և առաքելության մասին: Դուք կարող եք խորհել, թե ինչպես է Հովսեփի դերն իր ընտանիքում նման Փրկիչի դերին Աստծո ընտանիքում: Ի՞նչ զուգահեռներ եք տեսնում Հովսեփի փորձառությունների և Փրկիչի առաքելության միջև, ով ուղարկվել էր «փրկելու [մեզ] մեծ ազատումով»։ (Ծննդոց 45.7):

Ծննդոց 45, 50.15-21

Ներողամտությունը ամոքում է բերում

Կարդալով Հովսեփի մասին, թե նա ինչպես ներեց իր եղբայրներին այն սոսկալի արարքները, որոնք նրանք գործեցին իր հանդեպ, կարող են հուշել ձեզ մտածել մեկի մասին, ում ներելու համար ներկայումս մաքառում եք: Կամ գուցե ներելու մի դժվարին ստուգարք ձեզ ապագայում է սպասվում: Ամեն դեպքում, դա կարող է օգնել խորհել, թե ինչու Հովսեփը կարողացավ ներել: Հովսեփի բնավորության և վերաբերմունքի ի՞նչ ակնարկներ եք գտնում Ծննդոց 45-ում, 50.15–21հատվածներում: Ինչպե՞ս կարող էին նրա փորձառություններն ազդել նրա վրա` ավելի ներող լինելու համար: Ի՞նչ է հուշում Հովսեփի օրինակը այն մասին, թե դուք ինչպես կարող եք դառնալ ավելի ներող Փրկիչի օգնությամբ:

Ուշադրություն դարձրեք նաև այն օրհնություններին, որոնք եկան Հովսեփի ընտանիքին` իր ներողամտության շնորհիվ: Ի՞նչ օրհնություններ եք դուք տեսել ներողամիտ լինելու շնորհիվ: Արդյո՞ք զգում եք ոգեշնչում` օգնության հասնել ինչ- որ մեկին, ով ձեզ վիրավորել է:

Տես նաև Ծննդոց 33.1–4, Վարդապետություն և Ուխտեր 64.9–11, Լարի Ջ. Էքո Հոք, «Ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք», Լիահոնա, մայիս 2018, 15–16:

Ծննդոց 49

Ի՞նչ են նշանակում Հակոբի օրհնությունների խորհրդանիշերը:

Իր հետնորդներին Հակոբի տված օրհնությունները վառ պատկերներ են պարունակում, բայց որոշ ընթերցողներ, գուցեև դժվարանան հասկանալ: Բարեբախտաբար, վերականգնված ավետարանը տալիս է մեզ որոշ լրացուցիչ հասկացողություն: Երբ դուք կարդաք Հովսեփի օրհնությունները Ծննդոց 49.22–26-ում, կարդացեք հետևյալ հատվածները նույնպես և տեսեք, թե ինչ գաղափարներ են դրանք տալիս. 1 Նեփի 15.12, 2 Նեփի 3.4–5, Հակոբ 2.25, Վարդապետություն և Ուխտեր 50.44:

Երբ կարդաք Հուդայի օրհնության մասին Ծննդոց 49.8–12-ում, հիշեք, որ ինչպես Դավիթ թագավորը, այնպես էլ Հիսուս Քրիստոսը, Հուդայի հետնորդներ են: Ո՞ր բառերն ու արտահայտություններն են այս հատվածներում հիշեցնում ձեզ Փրկիչի մասին: Երբ ուսումնասիրեք Հուդայի օրհնությունը, կարող է նաև օգտակար լինել կարդալ Հայտնություն 5.5–6, 9, 1 Նեփի 15.14–15, Վարդապետություն և Ուխտեր 45.59, 133.46–50հատվածները:

Եթե կամենաք ավելի շատ բան իմանալ Հակոբի որդիների և Իսրայելի ցեղերի մասին, ովքեր սերվել են նրանցից, յուրաքանչյուրի համար կա գրառում Սուրբ Գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org):

Ծննդոց 50․24-25, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50․24-38 (Աստվածաշնչի հավելվածում)

«Տերը` իմ Աստվածը մի տեսանող պիտի բարձրացնի»:

Հովսեփի երազների միջոցով (տես Ծննդոց 37.5–11) և ուրիշների երազների նրա մեկնաբանություններով (տես Ծննդոց 40–41) Տերը հայտնի դարձրեց բաներ, որոնք տեղի էին ունենալու օրեր կամ տարիներ հետո ապագայում: Բայց Տերը նաև հայտնեց Հովսեփին, թե ինչ էր պատահելու եկող դարերի ընթացքում: Մասնավորապես, նա իմացավ Մովսեսի և Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունների մասին: Երբ կարդաք Հովսեփի խոսքերը Ծննդոց 50.24–25 և Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը 50.24–38 (Աստվածաշնչի հավելվածում), հարցրեք ինքներդ ձեզ, թե այս բաների իմացությունն ինչպես կարող էր օրհնել Հովսեփին և Իսրայելի զավակներին: Ինչո՞ւ եք կարծում, որ Տիրոջ համար կարևոր էր վերականգնել այս մարգարեությունը Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես նաև 2 Նեփի 3):

Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթն իրականացրել մարգարեությունները, որոնք տրված են Ջոզեֆ Սմիթ թարգմանություն, Ծննդոց 50. 27–28, 30–33-ում (տես Վարդապետություն և Ուխտեր 1.17–23, 20.7–12, 39.11, 135.3):

Նկար
Հովսեփը Եգիպտոսից տեսավ տեսիլք, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը ստացավ ոսկյա թիթեղները:

Հովսեփը Եգիպտոսից, ըստ Փոլ Մաննի

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց 42–46:Ձեր ընտանիքը գուցե բավականություն ստանա՝ դերակատարելով Հովսեփի վերամիավորման պատմությունը իր եղբայրների հետ: («Հովսեփը և սովը», Հին Կտակարանի պատմություններում կարող է օգնել:) Բավականություն ստացեք դրանից` օգտագործելով բեմական հագուստներ և այլ իրեր: Խրախուսեք ընտանիքի անդամներին փորձել հասկանալ հերոսների զգացմունքներն ու տեսլականները: Դուք կարող եք կենտրոնանալ հատկապես իր եղբայրների հանդեպ Հովսեփի զգացումների վրա, և թե ինչ նրանք զգացին, երբ նա ներեց նրանց: Սա գուցե հանգեցնի քննարկման, թե ներումն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր ընտանիքը:

Երբ Հովսեփը կրկին հանդիպեց իր եղբայրներին շատ տարիներ անց, նրանք ինչպե՞ս ցույց տվեցին, որ իրենք փոխվել էին իրենց վերջին հանդիպումից հետո: Ի՞նչ կարող ենք սովորել ապաշխարության մասին նրանց փորձառություններից:

Ծննդոց 45.3–11, 50.19–21:Հովսեփն ընդունեց, որ չնայած իր փորձառությունը Եգիպտոսում դժվարին էր, «Աստուած այն լաւի դարձնել խորհեց» (Ծննդոց 50.20): Արդյո՞ք ձեր ընտանիքը տարել է փորձություններ, որոնք Աստված դարձրել է օրհնություններ։

Փորձության պահերին Աստծո բարության մասին մի հիմն (ինչպես օրինակ «Աստծո սրբեր» [Հիմներ և մանկական երգեր, էջ 6 ]) կարող է զորացնել այդ քննարկումը: Ջոզեֆի փորձառություններից ի՞նչ մանրամասներ են ցույց տալիս, թե ինչ է սովորեցնում օրհներգը:

Ծննդոց 49․9-11, 24-25:Ի՞նչ ենք գտնում այս հատվածներում, որը մեզ ուսուցանում է Հիսուս Քրիստոսի դերերը և առաքելությունը: (Այս հատվածները հասկանալու համար տես նյութը Ծննդոց 49-ի մասին «Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար» բաժնում):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համարբաժնից:

Առաջարկվող երգ. «Աստծո Սրբեր», Հիմներ, հ. 6։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն: Օգնեք ընտանիքի անդամներին գտնել ավետարանական ճշմարտություններ հիմների և մանկական երգերի խոսքերում: Ուղիներ որոնեք՝ սրբազան երաժշտությունը ավետարանի ձեր ուսումնասիրության կանոնավոր մասը դարձնելու համար:

Նկար
Հակոբն օրհնում է իր որդիներին

Հակոբն օրհնում է իր որդիներին, ըստ Հարրի Անդերսոնի