Սուրբ գրություններ
2 Նեփի 23


Գլուխ 23

Բաբելոնի կործանումը Երկրորդ Գալստյան ժամանակ կործանման մի մարմնավորում է – Այն կլինի ցասման և վրեժխնդրության մի օր – Բաբելոնը (աշխարհը) կընկնի հավիտյան – Համեմատեք Եսայիայի ԺԳ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Բաբելոնի նեղությունը, որը տեսավ Եսայիան՝ Ամոզի որդին:

2 Դրոշ բարձրացրեք դուք բարձր սարի վրա, բարձրացրեք ձեր ձայնն առ նրանք, ձեռք երերացրեք, որ նրանք կարողանան գնալ ազնվականների դռների միջով:

3 Ես պատվիրել եմ իմ սրբվածներին, և ես կանչել եմ նաև իմ հզորներին, քանզի իմ բարկությունը նրանց վրա չէ, որ ցնծում են իմ վեհափառությամբ:

4 Բազմության ձայնը լեռներում մեծ ժողովրդի նմանությամբ է, ազգերի թագավորությունների աղմկոտ ձայնը՝ հավաքված ազգերի նման՝ Զորաց Տերը զորահավաք է անում ճակատամարտի զորքերին:

5 Նրանք գալիս են մի հեռավոր երկրից՝ երկնքի ծայրից, այո, Տերը և նրա բարկության զենքերը՝ կործանելու ողջ երկիրը:

6 Ողբացե՛ք դուք, քանզի Տիրոջ օրը մոտ է. այն կգա որպես մի կործանում Ամենազորից:

7 Այդ պատճառով կլինեն թուլացած բոլոր ձեռքերը, ամեն մարդու սիրտ կհալվի.

8 Եվ նրանք կսոսկան. խայթոցը և տառապանքները կբռնեն նրանց. նրանք ապշած կլինեն մեկը մյուսի վրա. նրանց երեսները կլինեն, ինչպես բոցեր:

9 Ահա, գալիս է Տիրոջ օրը դաժան՝ և՛ ցասմամբ, և՛ կատաղի բարկությամբ, դարձնելու երկիրն ամայի. և նա կկործանի դրա մեղսագործներին նրա միջից:

10 Քանզի երկնքի աստղերը և դրա համաստեղությունները չեն տա իրենց լույսը. և արևը կմթնեցվի իր առաջ շարժվելիս, և լուսինը չի ցոլացնի իր լույսը:

11 Եվ ես կպատժեմ աշխարհը չարի համար և ամբարիշտներին իրենց անօրինության համար. ես կդադարեցնեմ հպարտների գոռոզությունը և վայր կտապալեմ սոսկալիների ամբարտավանությունը:

12 Ես կդարձնեմ մարդուն ավելի թանկարժեք, քան ընտիր ոսկին. նույնիսկ մարդուն ավելի, քան Ոփիրի ոսկու գանձը:

13 Հետևաբար, ես կցնցեմ երկինքը, և երկիրը կշարժվի իր տեղից Զորաց Տիրոջ ցասման և նրա կատաղի բարկության օրը:

14 Եվ այն կլինի, ինչպես հետապնդվող այծյամ և ինչպես ոչխարներ, որ ոչ մի մարդ չի հավաքում, և նրանք՝ ամեն մարդ, կվերադառնա դեպի իր սեփական ժողովուրդը, և կփախչի ամեն ոք իր սեփական երկիրը:

15 Ամեն ոք, որ հպարտ է, կխոցվի միջով. այո, և ամեն ոք, որ միացել է ամբարիշտներին, կընկնի սրով:

16 Նրանց երեխաները նույնպես ջարդուխուրդ կարվեն իրենց աչքերի առաջ. նրանց տները պիտի թալանվեն, և նրանց կանայք բռնաբարվեն:

17 Ահա, ես նրանց դեմ կդրդեմ Մարերին, որոնք հաշվի չեն առնի արծաթ և ոսկի, և ոչ էլ դրանով կզմայլվեն:

18 Նրանց աղեղները նաև ջարդուխուրդ կանեն երիտասարդներին. և նրանք չեն ունենա գութ արգանդի պտղի վրա. և նրանց աչքերը չեն խնայի երեխաներին:

19 Եվ Բաբելոնը՝ թագավորությունների փառքը, Քաղդեացիների գերազանցության գեղեցկությունը, Աստծո Սոդոմը և Գոմորը խորտակելու պես կլինի:

20 Այն երբեք չի շենանա, ոչ էլ կբնակեցվի սերնդե-սերունդ, ոչ էլ Արաբացին պիտի վրան խփի այնտեղ. ոչ էլ պիտի հովիվներն իրենց փարախը շինեն այնտեղ:

21 Այլ անապատի վայրի գազանները կպառկեն այնտեղ. և նրանց տները լի կլինեն մելամաղձոտ էակներով. և բվերը կբնակվեն այնտեղ, և վայրի այծերը պար կգան այնտեղ:

22 Եվ կղզիների վայրի գազանները կոռնան նրանց ամայի տներում, և վիշապները՝ նրանց հաճելի պալատներում. և նրա ժամանակը գալու մոտ է, և նրա օրը չի երկարաձգվի: Քանզի, ես սրընթաց կկործանեմ նրան. այո, քանզի ես ողորմած կլինեմ իմ ժողովրդի հանդեպ, բայց ամբարիշտները կկորչեն: