2011
Երեց Վ. Քրիստոֆեր Վադել
Մայիս 2011


Երեց Վ. Քրիստոֆեր Վադել

Յոթանասունից

Նկար
Elder W. Christopher Waddell

Երեց Վեյն Քրիստոֆեր Վադելի ընտանիքի չգրված, բայց առաջնորդող սկզբունքը միշտ եղել է «Ապավինիր Տիրոջը» կարգախոսը:

«Երբ ապավինում ես Տիրոջը, կարիք չկա մտահոգվելու մեծ փոփոխությունների համար», - ասում է Երեց Վադելը կյանքի անսպասելի շրջադարձների և փոփոխությունների մասին: «Մենք գիտենք, որ Նրա սրտում են մեր լավագույն շահերը, և մենք կօրհնվենք»:

Երեց Վադելը ծնվել է 1959թ. հունիսին Մանհեթեն Բիչում՝ Կալիֆոռնիա, ԱՄՆ: Նա Վեյն և Ջոան Վադելների որդին է: Նա ստացել է իր բակալավրի կոչումը պատմության գծով Սան Դիեգո Պետական Համալսարանում, որտեղ նաև վոլեյբոլ է խաղացել: Նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել միջազգային ներդրումային ընկերությունում:

Երեց Վադելը ամուսնացել է Քերոլ Ստանսելի հետ 1984թ. հունիսի 7-ին, Լոս Անջելես Կալիֆոռնիա Տաճարում: Նրանք ունեն չորս երեխաներ: Միասնությունը առաջնային է Վադելների ընտանիքում: Նրանք վերագրում են այդ միասնությունը տանը Փրկչի ավետարանին հետևելու իրենց ձգտմանը: Կարևոր են եղել նաև ընտանեկան միջոցառումները՝ միասին ժամանակ անցկացնելը իրենց տան մոտ ծովափին և ընտանիքով սպորտային միջոցառումներին հաճախելը:

Յոթանասունի Առաջին Քվորումում ծառայության կանչվելուց առաջ Երեց Վադելը ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Իսպանիայում, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, միսիայի նախագահի խորհրդական, ցցի նախագահ, Բարսելոնա Իսպանիա Միսիայի նախագահ և Տարածքային Յոթանասունական:

Խոսելով իր նոր կոչմանը նախապատրաստվելու մասին, Երեց Վադելը նշում է տաճարի մասին.

«Ի՞նչն է մեզ պատրաստել դրան: Երբ մենք առաջին անգամ գնացինք տաճար և ուխտեր կապեցինք, մենք պարտավորվեցինք, որ պատրաստակամ կլինենք անելու այն ամենը, ինչ Տերը կխնդրի մեզ, եթե անգամ դա մեզ հարմար չլինի», - ասում է նա: «Տաճար գնալը, միսիայում ծառայելը, ուխտեր կապելը և այնուհետև Նրա ձեռքը տեսնելը և հետևելը, թե ինչպես է Նա ղեկավարում Իր աշխատանքը – այն ամենն է, ինչ մեզ պետք է: Մենք ոչ մի առանձնահատուկ բան չենք անում. մենք պահում ենք մեր կապած ուխտերը, ինչպես բոլոր մնացածը»: