2011
Ես կարող եմ պատասխաններ գտնել գերագույն համաժողովի միջոցով
Սեպտեմբեր 2011


Երեխաներ

Ես կարող եմ պատասխաններ գտնել գերագույն համաժողովի միջոցով

Նախագահ Ուխդորֆը սովորեցնում է, որ եթե դուք մտածում եք որոշ հարցերի շուրջ գերագույն համաժողովից առաջ, Տերը կարող է գերագույն համաժողովի ժամանակ խոսել ձեզ հետ Իր մարգարեների և առաքյալների միջոցով:

  1. Ընտանիքով կամ դասարանով քննարկեք, թե ինչ սովորելու կարիք ունեք՝ անհատապես: (Օրինակ` Ինչպե՞ս ամրացնեմ իմ վկայությունը: Ինչպե՞ս լուծեմ իմ խնդիրները դպրոցում): Թղթի մի կտորի վրա կամ ձեր օրագրում գրի առեք ձեր հարցերը:

  2. Համաժողովին նախորդող շաբաթների ընթացքում դուք կարող եք մտածել և աղոթել այս հարցերի վերաբերյալ:

  3. Համաժողովի ընթացքում ուշադիր լսեք (դա կարող է օգնել գրառումներ կատարել): Այնուհետև գրեք, թե ինչպես Տերը, Եկեղեցու ղեկավարների միջոցով, պատասխանեց ձեր հարցերին:

  4. Մեկ այլ թերթիկի վրա դուք կարող եք նկարել նկար, որտեղ անում եք այն, ինչ սովորել եք: