2013
Խնդրում եմ, ամոքիր հոգիս
Մարտ 2013


Երիտասարդներ

Խնդրում եմ, ամոքիր հոգիս

Իմ եղբոր մահվան տարելիցին ես խորհում էի նրա մահից հետո անցկացրած ժամանակի մասին: Ես մտաբերեցի ոչ միայն իմ զգացած մեծ ցավը, այլ նաև օրհնությունները, որոնք Աստված տվել էր ինձ:

Ես երբեք չէի հասկանում, թե ինչպես էին մարդիկ կարողանում ասել, որ սիրելիի մահը կարող էր օրհնություններ բերել: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես էր հնարավոր, որ ես ուրախություն և երախտագիտություն զգայի մի բանի համար, ինչն ինձ խորապես ցավեցրել էր: Այնուամենայնիվ, մի գիշեր իմ մոտեցումն ամբողջովին փոխվեց:

Կեսգիշերին ես արթնացա երբևիցե ունեցած ամենածանր զգացողությամբ: Ցավը խեղդում էր ինձ: Ես ծնկի իջա և հեծկլտալով աղոթեցի իմ Երկնային Հորը: Իմ ողջ կյանքի ընթացքում ինձ սովորեցրել էին Քավության և Հիսուս Քրիստոսի հրաշալի բժշկող զորության մասին: Իմ հավատքը փորձվում էր այդ պահին: Ես իսկապե՞ս հավատում էի: Ես խնդրեցի իմ Երկնային Հորը` խնդրում եմ, ամոքիր հոգիս: Ցավի զգացողությունը չափազանց մեծ էր այն մենակ տանելու համար:

Ապա խաղաղության, մխիթարության և սիրո մի զգացողություն անցավ իմ ողջ մարմնով: Ես այնպիսի զգացողություն ունեցա, կարծես, Աստված առել էր ինձ Իր բազուկների մեջ և պաշտպանում էր ինձ սաստիկ ցավից, որը ես զգացել էի: Ես շարունակում եմ կարոտել իմ եղբորը, սակայն ես կարողացա այլ կերպ նայել այդ ամենին: Այս փորձառությունից ես շատ բան ունեի սովորելու:

Ես գիտեմ, որ Տիրոջ սերն ու խաղաղությունը հասանելի են: Մենք պարզապես պետք է ճաշակենք դրանք: