2013
Ղեկավարների համաշխարհային ուսուցում - նոր մոտեցում
Ապրիլ 2013


Ղեկավարների համաշխարհային ուսուցում - նոր մոտեցում

Գալիք ամիսներին Եկեղեցու անդամները ողջ աշխարհում կմասնակցեն ղեկավարների համաշխարհային ուսուցման նոր ոգեշնչող մոտեցմանը:

Ի տարբերություն նախորդ ուսուցման հավաքներին, այս տարի ղեկավարների համաշխարհային ուսուցումը չի հեռարձակվի որպես առանձին ծրագիր ծխի և ցցի ղեկավարների համար: Փոխարենը, այս տարվանից սկսած այն բաժանված է ինը կարճ հատվածների՝ DVD-ով և LDS.org-ում, որը քննարկում է խրախուսում բոլոր ղեկավարների, անդամների և ընտանիքների կողմից:

Ուսուցման թեման է՝ «Քահանայության միջոցով ամրացնել ընտանիքը և Եկեղեցին»: Ուսուցանման ընթացքում Առաջին Նախագահության և Տասներկու Աաքյալների Քվորումի անդամները՝ Բարձրագույն մյուս Իշխանությունների և գերագույն պաշտոնյաների հետ միասին ոգեշնչված հրահանգում կտան հետևյալի վերաբերյալ.

  • Ինչպես կարող են ընտանիքները ուժ և խաղաղություն գտնել քահանայության զորության միջոցով:

  • Ինչպես օգնել յուրաքանչյուր ընտանիքի զգալ քահանայության օրհնությունները:

  • Ինչպես են քահանայության բանալիներ կրողներն ամրացնում տները և ընտանիքները:

  • Ինչպես ծառայել Քրիստոսանման ճանապարհով:

  • Ինչպես մեծացնել երեխաներին լույսի և ճշմարտության մեջ:

Եկեղեցու բոլոր միավորները կստանան DVD-ի օրինակներ, ծխերի և ցցերի խորհուրդներին առաջարկվում է դիտել այն ամբողջությամբ: Նրանք այնուհետև պետք է միասին խորհրդակցեն՝ օգնելու համար ծխի և ցցի անդամներին օգուտ քաղել ուսուցումից:

Ժողովների և դասերի ժամանակ անդամները կարող են դիտել և քննարկել DVD-ի առանձին հատվածները: Ընտանիքները և անհատները կարող են դիտել հատվածները լրացուցիչ նյութերի հետ մեկտեղ wwlt.lds.org կայքում՝ իրենց ուսանումը խորացնելու համար:

Բոլոր դեպքերում, ուսուցման առավել ամրացնող մասը տեղի կունենա տվյալ հատվածի դիտումից հետո, երբ մեկնարկի քննարկումը: Երբ ղեկավարները, անդամները և ընտանիքները խորհեն իրենց լսածի և զգացածի շուրջ, կիսվեն դրանցով և վկայեն դրանց մասին, Սուրբ Հոգին կոգեշնչի և կուսուցանի նրանց կիրառել հրահանգները իրենց անձնական իրավիճակներում: Այդ փորձառությունների միջոցով ղեկավարների համաշխարհային այս ուսուցումը կօգնի ամրացնել ընտանիքները և Եկեղեցին ողջ աշխարհում:

Երեց Լ. Թոմ Փերին, Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմը և Եպիսկոպոս Դին Մ. Դեվիեսը կվարեն խմբակային քննարկումը՝ քահանայության բանալիների օգտագործման կարևորության մասին:

Սա է Տեղը Հերիթեջ Այգում Մերի Ֆիլդինգ Սմիթի տան բակում կանգնած Երեց Մ. Ռասսել Բալլարդը, Լինդա Կ. Բըրթընը, Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը, Էլեյն Ս. Դալտոնը, Ռոզմարի Մ. Վիքսոմը և Եպիսկոպոս Գարի Ե. Սթիվենսոնը քննարկում են քահանայությունը յուրաքանչյուր տանն ունենալու օրհնությունները: