2013
Հիմնվել են ցցեր Հռոմում և Փարիզում
Նոյեմբեր 2013


Հիմնվել են ցցեր Հռոմում և Փարիզում

Երեց Դալլին Հ. Օքսը և Երեց Մ. Ռասսել Բալարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, հիմնեցին երկրորդ ցիցը Հռոմում, Իտալիա, և երրորդ ցիցը Փարիզում, Ֆրանսիա՝ 2013թ. սեպտեմբերին տարածաշրջան իրենց այցի ժամանակ, նաև ժողովներ անցկացրեցին Լիդսում և Մանչեստերում, Անգլիա, և Մադրիդում, Իսպանիա: Հռոմում տաճար է կառուցվում, մեկ տաճար շուտով կկառուցվի Փարիզում:

«Եկեղեցին կենդանի է և տպավորիչ քայլերով առաջ է ընթանում Եվրոպայում», - ասաց Երեց Օքսը: Երեց Բալլարդն ասաց Եվրոպայի անդամներին, որ Եկեղեցին պետք է «հասկանա, որ Տերն արագացնում է փրկության Իր աշխատանքը, և որ մենք բոլորս պետք է ներգրավված լինենք»: