2014
Ընտանեկան մի թիմ
Հոկտեմբեր 2014


Ընտանեկան մի թիմ

Հեղինակն ապրում է Ալբերտայում, Կանադա:

Ավելի հեշտ է հաղթել, երբ բոլորը աշխատում են միասին:

«Երբ մենք օգնում ենք, մենք երջանիկ ենք» (Մանկական երգարան, 198):

Ամմոնը հառաչեց, երբ նա և հայրիկը թողեցին ֆուտբոլի խաղը: «Ես չեմ հասկանում»,-ասաց նա: «Մենք այնքան շատ լավ խաղացողներ ունենք: Ինչո՞ւ չենք կարողանում գոլ խփել»:

Հայրիկը լավ ֆուտբոլ խաղացող էր: Գուցե նա կարողանար օգնել:

«Կարծում եմ, դուք կարիք ունեք սովորելու աշխատել որպես թիմ»,-ասաց հայրիկը: «Դուք բոլորդ ուզում եք գոլ խփել, այնպես չէ՞»:

«Այո», ասաց Ամմոնը: «Բայց մենք չենք կարող բոլորս լինել այն մեկը, ով գոլ կխփի: Դու այդ ի նկատի ունե՞ս»:

Հայրիկը գլխով արեց: «Դուք չեք կարող ինքնուրույն գոլ խփել: Առաջինը պաշտպանները պետք է վերցնեն գնդակը մյուս թիմից, ճի՞շտ է»:

Ամմոնը ծիծաղեց: «Բավականին դժվար է գոլ խփել, եթե դու գնդակ չունես»:

«Ճիշտ է»,- ասաց հայրիկը: «Ապա պաշտպանները տալիս են այն ինչ որ մեկին, ով կարող է գոլ խփել: Ոչ ոք չի կարող դա մենակ անել»:

«Կռահում եմ», - ասաց Ամմոնը:

Երբ նրանք տուն հասան, մայրիկը երեխային գրկած ճաշ էր պատրաստում: «Ինչպե՞ս էր խաղը»,- հարցրեց նա:

«Մենք նորից պարտվեցինք»,-ասաց Ամմոնը: «Բայց հաջորդ անգամ մենք ավելի լավ կխաղանք»:

«Դա լավ մոտեցում է»,-ասաց մայրիկը:

«Ես սոված մեռնում եմ», գոռաց Միգելը, երբ նա, Սամուելը և Լուկասը ներս վազեցին:

«Տղաներ, կարո՞ղ եք օգնել սեղան պատրաստել և հավաքել խաղալիքները»,- հարցրեց մայրիկը:

Բոլոր չորս տղաները հառաչեցին:

«Բայց ես չեմ խաղացել խաղալիքներով»,- ասաց Սամուելը:

«Դա մի հավերժություն կտևի»,- գոչեց Միգելը:

Հայրիկը ծիծաղեց: «Կարծում եմ մեր ընտանիքն ունի նույն խնդիրը, ինչ Ամմոնի թիմը»:

«Ի՞նչ է դա»,- հարցրեց Սամուելը:

«Մենք միասին չենք աշխատում»,-ասաց Ամմոնը: «Մենք բոլորս ուզում ենք ճաշ ուտելու գոլը խփել: Բայց մենք ամեն ինչ թողնում ենք մայրիկի վրա»:

«Ճիշտ է»,-ասաց հայրիկը: «Ինչպե՞ս կարող ենք աշխատել որպես թիմ»:

Ամմոնը մի գաղափար ուներ: «Ի՞նչ կասեք, եթե Սամուելը և ես դնենք սեղանը: Մյուս տղաները կարող են հավաքել խաղալիքները»:

«Հիանալի միտք է»:

Շուտով ճաշը պատաստ էր: Ամմոնը ծալեց թևերը աղոթքի համար: Նա ուրախ էր, որ իր ընտանիքն աշխատեց որպես թիմ: Նա հույս ուներ, որ իր ֆուտբոլի թիմը կարող էր անել նույնը:

Նկարազարդումները՝ Մարկ Ջարմանի