2015
Խորհուրդներ դժվար ընտրություններ կատարելու համար
Հունվար 2015


Երիտասարդներ

Խորհուրդներ դժվար ընտրություններ կատարելու համար

Նախագահ Հենրի Բ. Այրինգը` Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, պատմեց, թե ինչպես է նա հետևել մարգարեական խորհրդին: Մի գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը հորդորեց անդամներին ազատվել իրենց պարտքերից, հատկապես վարկերից:

Նախագահ Այրինգն ասաց. «Ես դիմեցի կնոջս ժողովից հետո և հարցրեցի. «Ի՞նչ ես կարծում, կա՞ որևէ հնարավորություն դա անելու»: Սկզբում մենք չէինք կարողանում»: Սակայն այդ օրը մինչև երեկո նա մտածել էր մի սեփականության մասին, որը նրանք տարիներ շարունակ փորձել էին վաճառել, սակայն առանց հաջողության: «Մենք վստահեցինք Աստծուն և Նրա ծառայի ուղերձին, … [ուստի] մենք մի հեռախոսազանգ կատարեցինք: …Ես լսեցի մի պատասխան, որը մինչև այժմ զորացնում է իմ վստահությունն Աստծո և Նրա ծառաների հանդեպ»: Այդ նույն օրը մի մարդ առաջարկեց գնել Այրինգների սեփականությունը մի գումարով, որը մի փոքր ավել էր նրանց վարկից: Այրինգները շուտով ազատվեցին պարտքերից (տես «Վստահեք Աստծուն, հետո գնացեք և արեք», Լիահոնա, նոյ. 2010, 72–73):

Դուք, միգուցե, չունեք վարկեր վճարելու, սակայն մարգարեական խորհուրդը կարող է առաջնորդել ձեզ այստեղ և այժմ դժվար որոշումներ կայացնելիս աշխատանքի, կրթության, միսիայի և ժամադրության վերաբերյալ: Քննարկեք ձեր ընտանիքի կամ հասակակիցների հետ, թե ինչպես կարող եք հետևել մարգարեին, երբ դուք պետք է որոշումներ կայացնեք: