2015
Օրագիր գրելը
Հուլիս 2015


Երիտասարդներ

Օրագիր գրելը

Նախագահ Ուխդորֆը մեր օրերը համեմատում է ռահվիրաների ժամանակների հետ։ Միգուցե դուք ստիպված չեք եղել անցնելու հարթավայրերով, դուք շատ ավելի եք նման ռահվիրաներին, քան մտածում եք։ Դուք նույնպես կարող եք կարեկցանք, ջանասիրություն և լավատեսություն ցուցաբերել։ Եվ ճիշտ ինչպես մենք գիտենք, որ ռահվիրաները ցուցաբերել են այս արժանիքները նրանց պահած օրագրերի շնորհիվ, ձեր սերունդները նույնպես կարող են ճանաչել ձեզ ձեր օրագրերի շնորհիվ։

Մի քանի րոպե տրամադրեք և գրեք ձեր մասին ձեր օրագրում։ Դուք կարող եք գրել հոգևոր բաների մասին, օրինակ, թե ինչպես եք ձեռք բերել վկայություն կամ հաղթահարել դժվարություններ Երկնային Հոր օգնությամբ։ Դուք կարող եք նաև օգնել ձեր գալիք սերունդներին (ովքեր մի օր միգուցե կարդան ձեր օրագիրը) իմանալ, թե ինչպիսին է եղել ձեր ամենօրյա կյանքը։ Ի՞նչ ծրագրեր եք դուք իրականացնում դպրոցում։ Ինչպիսի՞ տեսք ունի ձեր սենյակը: Ո՞րն է ձեր ընտանիքի հետ կապված ձեր ամենասիրելի հիշողությունը։

Երբ դուք սկսեք ամեն օր մի փոքր գրել, դուք ոչ միայն կկարողանաք ավելի պարզ տեսնել, թե ինչպես է Երկնային Հայրն ամեն օր օգնում ձեզ կյանքում, ճիշտ ինչպես Նա առաջնորդել էր ռահվիրաներին, այլ նաև դուք ժառանգություն կթողնեք ձեր իսկ ապագա սերունդների համար։