2016
Հիմք իմ վկայության համար
Փետրվար 2016


Երիտասարդներ

Հիմք իմ վկայության համար

Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Այդահո նահանգում:

Երբ ես 16 տարեկան էի, իմ ընկերներից մեկն այցելեց մեր տուն միսիոներների հետ։ Առաջին զրույցից հետո մեկ ամսվա ընթացքում իմ բոլոր հարցերին տրվեցին հստակ պատասխաններ։ Սա զգացի Սուրբ Հոգու վկայությունը Վերականգնման մասին ուղերձի ճշմարտացիության վերաբերյալ։ Դա նման չէր որևէ բանի, որ ես նախկինում զգացել էի, և ես գիտեի, որ այդ ամենը ճշմարիտ էր։

Այնուամենայնիվ, ես հանդիպեցի ավելի շատ մերժման և հակադրության, քան երբևէ նախկինում։ Ես ինձ զգում էի միայնակ, հոգնած և շփոթված։ Եթե ես անում էի ճիշտը, ինչո՞ւ էի բախվում այդքան շատ անհաջողությունների։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես էին իմ փորձությունները տրվում իմ օգտի համար։ Միսիոներները սովորեցրեցին ինձ ծոմ պահել և աղոթել նույնիսկ դպրոցական օրվա ընթացքում։ Երբ որոշ բաներ արդեն անտանելի էին թվում, ես աղոթեցի իմ ողջ սրտով և անմիջապես զգացի Հոգու մխիթարությունը։

Իմ մկրտության շաբաթը լի էր փորձություններով։ Իմ տնօրենը սպառնաց ազատել ինձ աշխատանքից, եթե չհետաձգեի իմ մկրտությունը՝ մեկ ուրիշին փոխարինելու համար, ես հայտնվեցի հիվանդանոցում երիկամների քարերի պատճառով, և իմ ծնողները խնդրեցին ինձ հեռանալ մեր տնից։ Երբ այդքան շատ բաներ գտնվում էին իմ վերահսկողությունից դուրս, միակ բանը, որ ես կարող էի անել, դեպի Տերը դառնալն էր։

Այդ փորձություններից յուրաքանչյուրը իսկապես իմ օգտի համար էր։ Դրանք օգնեցին ինձ սովորել ավետարանի վարդապետությունների մասին, որոնք հիմք ապահովեցին իմ վկայության համար։