2017
Ես արդեն որոշում էի կայացրել
March 2017


Երիտասարդներ

Ես արդեն որոշում էի կայացրել

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Մի անգամ Երիտասարդ Կանանց դասարանում ես շատ արժեքավոր դաս սովորեցի սեռական մաքրության մասին, թեմա, որը երիտասարդներից շատերին ստիպեց ցնցվել իրենց տեղերում։ Ես չեմ հիշում ամեն բան, որ սովորեցի այդ դասի ժամանակ, բայց ես հիշում եմ, թե ինչպես էր իմ ուսուցիչը խոսում իր անձնական չափանիշներից մեկի մասին՝ միշտ պահպանել սեռական մաքրությունը։ Նրա խոսքերը մնացին իմ հիշողության մեջ, և այդ ժամանակ ես լուրջ որոշում կայացրեցի որդեգրել այն որպես իմ անձնական արժեքներից մեկը։

Մի օր, երբ ես տուն էի վերադառնում սպորտային միջոցառումից, ավտոբուսում մեկը մի խաղ սկսեց։ Ձանձրույթից այլ երեխաների հետ միասին խաղին միացա նաև ես։ Երբ եկավ իմ հերթը, ես պետք է անեի մի բան, ինչը գիտեի, որ սխալ էր։ Սա կարող էր դժվար որոշում լինել ինձ համար, սակայն ես մտաբերեցի Երիտասարդ Կանանց իմ ուսուցչի խոսքերը և ընտրությունը հեշտացավ։ Ես արագ հրաժարվեցի։ Ես արդեն գիտեի, թե ինչ պետք է անեի նման իրավիճակում։

Ես գիտեմ, որ եթե մենք գնանք եկեղեցի և կիրառենք այն ամենը, ինչ սովորում ենք այնտեղ, մենք կօրհնվենք ավելի մեծ հոգևոր ուժով ու պաշտպանված կլինենք աշխարհի գայթակղություններից։