2018
Նախագահ Նելսոնը առաջնորդում է ուղին
Նոյեմբեր 2018


Նախագահ Նելսոնը առաջնորդում է ուղին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խորհուրդ է տվել յուրաքանչյուրիս լինել ավելի բարի, Քրիստոսանման և հոգևոր, երբ մենք սպասավորում ենք ուրիշներին, և նա օրինակ է հանդիսացել իր սպասավորությամբ, որը կատարել է անցյալ գերագույն համաժողովից ի վեր:

2018 թվականի ապրիլի գերագույն համաժողովից կարճ ժամանակ անց Նախագահ Նելսոնը մեկնել է շրջագայության Անգլիա, Իսրայել, Քենիա, Զիմբաբվե, Հնդկաստան, Թաիլանդ, Չինաստան, Հավայան կղզիներ, ԱՄՆ: Նրա հետ են եղել կինը՝ Վենդին և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կնոջ՝ Պատրիշայի հետ:

Հետագա ճանապարհորդությունների ժամանակ Նախագահ Նելսոնը հանդիպել է Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Կանադայի, Սիեթլի, Վաշինգտոնի (ԱՄՆ) և Դոմինիկյան Հանրապետության Եկեղեցու անդամների, միսիոներների, ղեկավարների և ընկերների հետ, որտեղ նա երկարատև ելույթ է ունեցել իսպաներեն լեզվով, դա առաջին անգամն էր, երբ Եկեղեցու Նախագահը ընդարձակ քննարկում է ունեցել անգլերենից բացի այլ լեզվով:

Հանդիպումների և հոգևոր երեկոների ժամանակ Նախագահ Նելսոնն ուսուցանել է Եկեղեցու ճիշտ անվանման մասին, մարդկանց հետ կիսվել է ավետարանով, փառաբանելով Մորմոնի Գիրքը, պատմել է, թե ինչպես է բարելավվում կյանքը, երբ ապրում ենք ավետարանով, ինչպես է Քրիստոսի ուղին հանդիսանում ուրախության և երջանկության ուղի՝ այժմ և հավերժության մեջ, պատմել է աղոթքի մասին, տունը երեխաների համար սրբավայր դարձնելու, այն մասին, թե ազատ կամքը գործածելով ինչպես հաղթահարել գայթակղությունները և հետևել Փրկիչին, հոգ տանել ուրիշների մասին և պատրաստվել ու ստանալ տաճարի օրհնությունները:

Նախագահ և Քույր Նելսոնները նաև ելույթ են ունեցել 2018 թվականի հունիսի 3-ի համաշխարհային երիտասարդական հոգևոր հավաքին, որտեղ Նախագահ Նելսոնն ասել է, որ երիտասարդները, ովքեր հավաքագրվել են «Տիրոջ գումարտակում» և օգնում են հավաքել Իսրայելը, հնարավորություն ունեն լինել մասը «մի մեծ, հսկա և հրաշալի բանի»: Նա քաջալերել է երիտասարդներին հեռանալ սոցիալական մեդիայի մշտական կախումից, որոշ ժամանակ զոհաբերել Տիրոջը, կատարել կյանքի մանրամասն գնահատում Տիրոջ հետ, աղոթել ամեն օր, որ Աստծո բոլոր զավակները կարողանան ստանալ ավետարանը և լույս լինեն աշխարհին: