2020
Անհամբեր սպասել կնքմանը
COVID 19․ Հավատքի ուղերձներ


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Անհամբեր սպասել կնքմանը

Չնայած մեր ծրագրերը փոխվեցին, մենք ավելի մոտեցանք իրար և Աստծուն:

Նկար
Զույգը քայլում է միասին

Լուսանկարը ներկայացված է մոդելների կողմից

Հեղինակն ապրում է Կանտոյում (Ճապոնիա):

Իմ նշանածը և ես պատրաստվում էինք այս ամիս կնքվել Սապորո Ճապոնիա տաճարում: Այնուհետև հանգամանքները սկսեցին փոխվել կորոնավիրուսի պատճառով: Յուրաքանչյուր նոր անորոշության ժամանակ ես փնտրում էի Աստծո առաջնորդությունը՝ աղոթելով, սուրբ գրությունները կարդալով և գերագույն համաժողովի ելույթները լսելով: Ես անընդհատ կրկնում էի այդ գործընթացը, երբ որոշումներ էի կայացնում ապագայի վերաբերյալ: Ի վերջո, տաճարները փակվեցին: Այսօր մենք դեռ սպասում ենք կնքման: Բայց ես տեսել եմ, թե ինչպես է Աստված օգնում մեզ այս դժվարին ժամանակներում:

Օրհնություններ անորոշության պայմաններում

Անկեղծ ասած, այս փորձառությունը դժվար էր։ Բայց ես նաև շատ օրհնություններ եմ տեսել: Օրագրում գրելն ինձ օգնել է ճանաչել այդ օրհնությունները և շատ օգտակար է եղել այս դժվարին ժամանակահատվածում:

Օրհնություններից մեկն այն է, որ կապն իմ և իմ նշանածի միջև ուժեղացել է: Մենք ապրում էինք տարբեր վայրերում, ապրում էինք տարբեր կյանքով և չէինք կարողանում հանդիպել: Բայց մենք որոշեցինք աղոթել միասին և խոսել այն ամենի մասին, ինչ սովորում էինք ավետարանի մեր ուսումնասիրությունից: Մենք միասին որոշումներ էինք կայացնում: Թեև մենք ֆիզիկապես հեռու մնացինք, մեր կապը խորացավ, և նա կարծես ավելի մոտ էր ինձ:

Շարժվել առաջ

Վերջապես, մենք որոշեցինք քաղաքացիական ամուսնություն կնքել։ Ես չգիտեմ, թե մենք երբ կկարողանանք կնքվել տաճարում, բայց ես անհամբերությամբ սպասում եմ դրան:

Ես հավատում եմ, որ այս համավարակից մենք շատ բան կարող ենք սովորել: Ես վստահ եմ, որ Տերը ծրագիր ունի մեր հավերժական բարիքի համար, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում մեզ շրջապատող աշխարհում. «Քանզի նա սիրում է աշխարհն այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ» (2 Նեփի 26․24

Ես հավատում եմ, որ Տերը ցանկանում է օգնել, որ բոլորս այս դժվարին իրավիճակում երջանկություն գտնենք։ Ես արդեն խաղաղություն եմ գտել իմ օրհնությունները փնտրելու մեջ: Եթե ներկայումս նման օրհնությունների եք բախվում, մի հուսահատվեք։ Նույնիսկ այս համավարակը կարող է ամրացնել ձեր վկայությունը։