2022
Հավիտենական ուխտը
Հոկտեմբեր 2022 թ․


«Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտ. 2022 թ․։

Լիահոնա ամսագրի ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2022

Հավիտենական ուխտը

Բոլորը, ովքեր ուխտ են կապել Աստծո հետ, կարող են ստանալ հատուկ սեր և ողորմություն։

Նկար
Հիսուս Քրիստոսի նկարը

Տեր Հիսուս Քրիստոսը, հեղինակ՝ Դել Փարսոն

Պատերազմներով և պատերազմների համբավներով հագեցած այս աշխարհում ճշմարտության, լույսի և Հիսուս Քրիստոսի մաքուր սիրո կարիքն ավելի մեծ է, քան երբևէ: Քրիստոսի ավետարանը փառահեղ է, և մենք օրհնված ենք, որ կարող ենք ուսումնասիրել այն և ապրել համաձայն դրա ցուցումների։ Մենք ուրախ ենք ավետարանով կիսվելու հնարավորությունների համար, վկայելու դրանում պարունակվող ճշմարտությունների մասին, որտեղ էլ որ լինենք:

Ես հաճախ եմ խոսել Աբրահամի ուխտի և Իսրայելի հավաքման կարևորության մասին: Երբ մենք ընդունում ենք ավետարանը և մկրտվում ենք՝ մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի սուրբ անունը: Մկրտությունն այն դարպասն է, որով անցնելիս մենք դառնում ենք բոլոր այն խոստումների ժառանգորդը, որոնք Տերը հնում տվել էր Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց սերունդներին։1

«Նոր և հավիտենական ուխտը»2 (Վարդապետություն և Ուխտեր 132․6) և Աբրահամի ուխտն ըստ էության նույնն են՝ երկու եղանակ՝ արտահայտելու այն ուխտը, որն Աստված կապեց մահկանացու տղամարդկանց և կանանց հետ տարբեր ժամանակներում:

Հավիտենական ածականը նշանակում է, որ այս ուխտը գոյություն է ունեցել նույնիսկ աշխարհի հիմնադրումից առաջ։ Երկնային Մեծ Խորհրդում շարադրված ծրագիրը ներառում էր սթափեցնող գիտակցում, որ մենք բոլորս կտրվելու էինք Աստծո ներկայությունից: Այնուամենայնիվ, Աստված խոստացավ, որ կտա մի Փրկիչ, ով կհաղթահարի Անկման հետևանքները: Աստված Ադամին, նրա մկրտությունից հետո, ասաց․

«Եվ դու ըստ նրա կարգի ես, որն առանց օրերի սկզբի է կամ տարիների վերջի, ողջ հավերժությունից ողջ հավերժություն:

Ահա, դու մեկ ես ինձանում՝ Աստծո որդի. և այդպես բոլորը կարող են դառնալ իմ որդիները» (Մովսես 6․67-68

Ադամն ու Եվան ընդունեցին մկրտության արարողությունը և սկսեցին Աստծո հետ մեկ լինելու գործընթացը: Նրանք կանգնեցին ուխտի ճանապարհի վրա։

Երբ ես և դուք նույնպես կանգնում ենք այդ ճանապարհի վրա, մենք նոր ապրելակերպ ենք սկսում։ Այդպիսով, մենք հարաբերություններ ենք ստեղծում Աստծո հետ՝ թույլ տալով Նրան օրհնել և փոխել մեզ: Ուխտի ճանապարհը տանում է մեզ հետ՝ Նրա մոտ։ Եթե մենք թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքում, այդ ուխտը մեզ ավելի ու ավելի կմոտեցնի Նրան: Բոլոր ուխտերը նախատեսված են, որ կապող լինեն։ Դրանք հավերժորեն կապված հարաբերություններ են ստեղծում։

Հատուկ սեր և ողորմություն

Երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, ընդմիշտ հեռանում ենք չեզոք գոտուց։ Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր նման կապ են հաստատել Իր հետ: Իրականում բոլորը, ովքեր ուխտ են կապել Աստծո հետ, ունեն հատուկ սեր և ողորմություն: Եբրայերենով այդ ուխտյալ սերը կոչվում է hesed (TON.3

Hesed բառն անգլերեն համարժեք չունի։ Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի թարգմանիչները, հավանաբար, դժվարացել են անգլերեն թարգմանել hesed բառը։ Նրանք մեծամասամբ օգտագործում են «մեծ սեր» արտահայտությունը։ Այս արտահայտությունը բավականին մոտ է, բայց hesed բառի ամբողջ իմաստը չի տալիս։ Եղել են նաև այլ թարգմանություններ, օրինակ՝ «ողորմություն» և «բարություն»։ Hesed-ը յուրահատուկ եզրույթ է, որը նկարագրում է ուխտյալ հարաբերություններ, որի շրջանակներում երկու կողմերն էլ պարտավոր են հավատարիմ և նվիրված լինել միմյանց:

Սելեստիալ ամուսնությունը այդպիսի ուխտյալ հարաբերություն է: Ամուսինն ու կինը ուխտ են կապում Աստծո և միմյանց հետ՝ հավատարիմ և նվիրված լինելով միմյանց:

Hesed-ը սիրո և ողորմության հատուկ տեսակ է, որը Աստված է զգում և տարածում նրանց վրա, ովքեր ուխտ են կապել Իր հետ: Եվ մենք նույնպես hesed-ով ենք պատասխանում Նրան։

Նկար
նորապսակները՝ տաճարի բակում

Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտն էին: Մենք դառնում ենք կապված միմյանց հետ։

Լուսանկարը՝ Ջերի Լ․ Գառնսի

Քանի որ Աստված hesed ունի նրանց հանդեպ, ովքեր ուխտ են կապել Իր հետ, ապա սիրում է նրանց։ Նա կշարունակի աշխատել նրանց հետ և փոխվելու հնարավորություններ ընձեռել։ Նա կների նրանց, երբ նրանք ապաշխարեն: Եվ եթե նրանք մոլորվեն, Նա կօգնի գտնել դեպի Իրեն տանող ճանապարհը։

Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտն էին: Մենք դառնում ենք կապված միմյանց հետ։ Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ։ Յուրաքանչյուրս հատուկ տեղ ունենք Աստծո սրտում։ Նա մեզ հետ կապված վեհ նպատակներ ունի։

Դուք գիտեք այն պատմական հռչակագրի մասին, որը Տերը տվել էր մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այն ստացվել էր հայտնությամբ։ Տերն ասել է Ջոզեֆին․ «Այդ խոստումը նաև ձերն է, որովհետև դուք Աբրահամից եք և խոստումը տրվել էր Աբրահամին» (Վարդապետություն և Ուխտեր 132:31

Այսպիսով, այս հավիտենական ուխտը վերականգնվել է ավետարանի լրիվության փառահեղ Վերականգնման շրջանակներում։ Մտածե՜ք այդ մասին։ Տաճարում կնքված ամուսնության ուխտը ուղղակիորեն կապված է Աբրահամի այդ ուխտի հետ: Տաճարում ամուսնական զույգին ծանոթացնում են Աբրահամի, Իսահակի և Հակոբի հավատարիմ սերունդներին վերապահված բոլոր օրհնություններին:

Ինչպես Ադամն էր արել, այնպես էլ ես և դուք մկրտության ժամանակ անհատապես կանգնել ենք ուխտի ճանապարհին։ Ապա, տաճարում ավելի լիարժեք ենք կանգնել այդ ճանապարհի վրա։ Աբրահամի ուխտի օրհնությունները տրվում են սուրբ տաճարներում։ Այդ օրհնությունները մեզ թույլ են տալիս հարություն առնելուց հետո «ժառանգե[լ] գահեր, թագավորություններ, իշխանություններ, և զորություններ, տիրապետություններ, բոլոր բարձրությունները և խորությունները, դեպի մեր «վեհացումը և փառքը բոլոր բաներում» [Վարդապետություն և Ուխտեր 132․19]»։4

Հին Կտակարանի եզրափակիչ հատվածներում կարդում ենք Մաղաքիայի խոստումը, որ Եղիան «հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը» (Մաղաքիա 4․6)։ Հին Իսրայելում հայրերի մասին այդպիսի հիշատակումը կներառեր Աբրահամ, Իսահակ և Հակոբ հայրերին։ Այս խոստումը պարզաբանվում է, երբ մենք կարդում ենք այս հատվածի մեկ այլ տարբերակը, որը մեջբերում է Մորոնին մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Նա [Եղիան] զավակների սրտերում կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․39)։ Անխոս, այդ հայրերի թվում են Աբրահամը, Իսահակը և Հակոբը։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 27․9-10

Նկար
Հիսուս Քրիստոսի նկարը

Նրանց, ովքեր կապուն են սուրբ ուխտեր և պահում են դրանք, խոստացվում է հավերժական կյանք և վեհացում: Հիսուս Քրիստոսն այդ ուխտերի երաշխավորն է։

Դրվագ՝ Christ and the Rich Young Ruler [Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը], հեղինակ՝ Հեյնրիխ Հոֆման

Հիսուս Քրիստոս. Ուխտի կենտրոն

Փրկչի քավող զոհաբերությունը հնարավորություն տվեց Հորը կատարել Իր զավակներին տված խոստումները: Քանի որ Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը», հետևաբար, «ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթե ոչ [Նրանով]» (Հովհաննես 14.6): Աբրահամի ուխտի կատարումն իրագործելի է դառնում մեր Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Հիսուս Քրիստոսը Աբրահամի ուխտի կենտրոնն է։

Հին Կտակարանը ոչ միայն սուրբգրային գիրք է, այն նաև պատմության գիրք է: Հիշո՞ւմ եք Սարայի և Աբրամի ամուսնության պատմությունը։ Քանի որ նրանք անզավակ էին, Սարան Տիրոջ ուղղորդմամբ իր աղախնին՝ Հագարին կնության տվեց Աբրամին։ Հագարը ծնեց Իսմայելին:5 Աբրամը սիրում էր Իսմայելին, բայց նա չպետք է լիներ այն երեխան, որի միջոցով կհաստատվեր ուխտը: (Տես Ծննդոց 11․29-30, 16․1, 3, 11, Վարդապետություն և Ուխտեր 132․34

Որպես օրհնություն Աստծուց և իր հավատքին ի պատասխան,6 Սարան հղիացավ պատկառելի տարիքում, որպեսզի ուխտը հաստատվի նրա որդու՝ Իսահակի միջոցով (տես Ծննդոց 17․19)։ Իսահակը ծնվեց ուխտի մեջ:

Աստված Սարային և Աբրամին նոր անուններ տվեց՝ Սառա և Աբրահամ (տես Ծննդոց 17․5, 15)։ Այդ նոր անունների շնորհումը այս ընտանիքի համար նոր կյանքի և նոր ճակատագրի սկիզբ նշանավորեց։

Աբրահամը սիրում էր և՛ Իսմայելին, և՛ Իսահակին։ Աստված ասաց Աբրահամին, որ Իսմայելը կբազմանա և մեծ ազգ կդառնա (տես Ծննդոց 17․20)։ Միևնույն ժամանակ Աստված հստակեցրեց, որ հավիտենական ուխտը հաստատվելու էր Իսահակի միջոցով (տես Ծննդոց 17․19

Բոլորը, ովքեր ընդունում են ավետարանը, դառնում են Աբրահամի տոհմից: Գաղատացիս գրքում կարդում ենք.

«Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։

… Ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։

Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ»։(Գաղատացիս 3․27-29

Այսպիսով, մենք կարող ենք դառնալ ուխտի ժառանգներ կամ ծնունդով կամ որդեգրմամբ:

Նկար
մարդիկ հավաքվել են մկրտության ծառայության առիթով

Երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, ընդմիշտ հեռանում ենք չեզոք գոտուց։ Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր այդպիսի կապ են հաստատում Իր հետ:

Իսահակի և Ռեբեկայի որդին՝ Հակոբը ծնվել էր ուխտի մեջ: Բացի այդ, նա իր կամքով ընտրեց ուխտ կապել։ Ինչպես գիտեք, Հակոբի անունը փոխվեց, դաձավ Իսրայել (տես Ծննդոց 32․28), ինչը նշանակում է՝ «թող Աստված հաղթի» կամ «նա, ով հաղթում է Աստծո հետ»։7

Ելից գրքում կարդում ենք, որ «Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ» (Ելից 2․24)։ Իսրայելի զավակներին Աստված ասաց․ «Եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ» (Ելից 19․5

«Սեփական ժողովուրդ» արտահայտությունը եբրայերեն segullah բառի թարգմանությունն է, որը նշանակում է թանկագին ունեցվածք՝ «գանձ»։8

Երկրորդ Օրինաց գիրքը պատմում է ուխտի կարևորության մասին։ Նոր Կտակարանի առաքյալները գիտեին այս ուխտի մասին: Այն բանից հետո, երբ Պետրոսը տաճարի աստիճանների վրա բժշկեց մի կաղ մարդու, նա ուսուցանեց ներկա գտնվողներին Հիսուսի մասին: Պետրոսն ասաց․ «Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝ մեր հայրերի Աստվածը, փառավորեց իր Որդի Հիսուսին» (Գործք 3․13

Պետրոսը եզրափակեց իր ուղերձը՝ հավաքվածներին ասելով․ «Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որ Աստված մեր հայրերի հետ հաստատեց և Աբրահամին ասաց. Եվ քո սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը» (Գործք 3․25)։ Պետրոսը պարզաբանեց նրանց, որ Քրիստոսի առաքելության մի մասն էր՝ կատարել Աստծո ուխտը:

Տերը նմանատիպ քարոզ է ունեցել հնագույն Ամերիկայի ժողովրդի համար։ Այնտեղ հարություն առած Քրիստոսը մարդկանց ասել է, թե նրանք իրականում ովքեր են: Նա ասել է.

«Դուք եք մարգարեների զավակները. և դուք Իսրայելի տնից եք. և դուք այն ուխտից եք, որ Հայրն արել էր ձեր հայրերի հետ՝ ասելով Աբրահամին. Եվ քո սերնդով երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն:

Հայրը նախ ինձ բարձրացնելով ձեզ համար և ուղարկելով՝ օրհնելու ձեզ, հեռու շրջելով ձեզանից ամեն մեկին [ձեր] անօրինություններից. և դա՝ որովհետև դուք ուխտի զավակներն եք» (3 Նեփի 20․25-26

Դուք տեսնո՞ւմ եք այս բանի կարևորությունը։ Նրանք, ովքեր պահում են իրենց ուխտերը Աստծո հետ, կդառնան մեղքի հանդեպ դիմացկուն հոգիներ: Նրանք, ովքեր պահում են իրենց ուխտերը, ուժ կունենան դիմակայելու աշխարհի մշտական ազդեցությանը:

Նկար
հաղորդությունից ճաշակող տղամարդը

Նրանք, ովքեր պահում են իրենց ուխտերը Աստծո հետ, կդառնան մեղքի հանդեպ դիմացկուն հոգիներ: Նրանք, ովքեր պահում են իրենց ուխտերը, ուժ կունենան դիմակայելու աշխարհի մշտական ազդեցությանը:

Միսիոներական աշխատանք. Պատմել ուխտի մասին

Տերը պատվիրել է, որ մենք տարածենք ավետարանը և պատմենք ուխտի մասին: Ահա թե ինչու մենք միսիոներներ ունենք։ Նա ցանկանում է, որ Իր զավակներից յուրաքանչյուրն ունենա Փրկչի ավետարանն ընտրելու և ուխտի ուղու վրա կանգնելու հնարավորությունը: Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ կապեն այն ուխտը, որը Նա հնում կապել էր Աբրահամի հետ։

Այսպիսով, միսիոներական աշխատանքը Իսրայելի մեծ հավաքման կարևոր մասն է: Այդ հավաքումն այսօր երկրի վրա կատարվող ամենակարևոր գործն է: Ոչինչ չի համեմատվում դրա հետ մեծությամբ: Ոչինչ չի համեմատվում դրա հետ կարևորությամբ: Տիրոջ միսիոներները՝ Նրա աշակերտները, ներգրավված են ամենամեծ մարտահրավերին, ամենամեծ գործին, այսօր երկրի վրա կատարվող մեծագույն աշխատանքին։

Բայց կա ավելին՝ շատ ավելին: Հսկայական անհրաժեշտություն կա՝ տարածելու ավետարանը վարագույրի մյուս կողմում գտնվող մարդկանց: Աստված ցանկանում է, որ բոլորը, վարագույրի երկու կողմերում, վայելեն Իր ուխտի օրհնությունները: Ուխտի ճանապարհը բաց է բոլորի համար: Մենք բոլորին խնդրում ենք՝ մեզ հետ քայլել այդ ճանապարհով: Ոչ մի ուրիշ աշխատանք այսքան համապարփակ չէ։ Քանի որ «Տերը ողորմած է բոլորի հանդեպ, ովքեր իրենց սրտի անկեղծությամբ կկանչեն նրա սուրբ անունը» (Հելաման 3․27

Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնման շնորհիվ ուխտեր պահող կանայք և տղամարդիկ կարող են ստանալ ավետարանի «բոլոր հոգևոր օրհնությունները» (Վարդապետություն և Ուխտեր 107․18, շեշտադրումն ավելացված է)։

1836 թվականին, Տիրոջ ղեկավարությամբ Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ հայտնվեց Եղիան: Ո՞րն էր նպատակը։ «Դարձնելու համար … զավակների [սրտերը] դեպի հայրերը» (Վարդապետություն և Ուխտեր 110․15)։ Եղիասը նույնպես հայտնվեց։ Ո՞րն էր նպատակը։ Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին հանձնելու «Աբրահամի ավետարանի տնտեսությունը, ասելով, որ մեզանով և մեր հետնորդներով պիտի օրհնվեն մեզ հաջորդող բոլոր սերունդները» (Վարդապետություն և Ուխտեր 110․12)։ Այսպիսով, Տերը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհեց քահանայության իշխանություն և իրավունք՝ ուրիշներին փոխանցելու Աբրահամի ուխտի բացառիկ օրհնությունները։9

Եկեղեցում մենք անցնում ենք ուխտի ճանապարհով թե՛ անհատապես, թե՛ միասին: Ինչպես ամուսնություններն ու ընտանիքներն են կապված յուրահատուկ կողակցային կապով, որից բխում է հատուկ սերը, այնպես էլ՝ նոր հարաբերություններն են, որոնք ձևավորվում են, երբ մենք ուխտի շնորհիվ ուղղահայաց կերպով կապվում ենք մեր Աստծո հետ։

Սա գուցե այն է, ինչ Նեփին նկատի ուներ, ասելով, որ Աստված «սիրում է նրանց, ովքեր ցանկանում են, որ նա լինի իրենց Աստվածը» (1 Նեփի 17․40)։ Ահա թե ինչու ուխտի շրջանակներում հատուկ ողորմություն և սեր, կամ hesed է հասանելի բոլոր նրանց, ովքեր մտնում են Աստծո հետ այս պարտավորեցնող և մտերիմ հարաբերությունների մեջ, նույնիսկ «մինչև հազարերորդ սերունդը» (Երկրորդ Օրինաց 7․9

Աստծո հետ ուխտ կապելը հավիտյան փոխում է մեր հարաբերությունները Նրա հետ: Այն օրհնում է մեզ սիրո և ողորմության լրացուցիչ չափաբաժնով:10 Դա դեր է խաղում այն հարցում, թե ով ենք մենք և Աստված ինչպես կօգնի մեզ դառնալ այն, ինչ մենք կարող ենք դառնալ: Մեզ խոստացված է, որ մենք նույնպես կարող ենք «ժառանգություն [սեփական ժողովուրդ]» լինել Նրա համար (Սաղմոս 135․4

Խոստումներ և արտոնություններ

Նրանց, ովքեր կապում են սուրբ ուխտեր և պահում են դրանք, խոստացվում է հավերժական կյանք և վեհացում, որը «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14․7)։ Հիսուս Քրիստոսն այդ ուխտերի երաշխավորն է (տես Եբրայեցիս 7․22, 8․6)։ Ուխտ պահողները, ովքեր սիրում են Աստծուն և թույլ են տալիս, որ Նա գերակայի իրենց կյանքում բոլոր մյուս բաներից, դարձնում են Նրան իրենց կյանքի ամենազորավոր ազդեցության աղբյուրը:

Մեր օրերում մենք արտոնություն ունենք ստանալու հայրապետական օրհնություններ և իմանալու հին հայրապետների հետ մեր կապի մասին: Այդ օրհնությունները նաև ակնարկ են տալիս, թե ինչ կա առջևում:

Նկար
Հիսուսը խոսում է Պետրոսի հետ

Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ։

Սիրո՞ւմ ես ինձ դորանցից աւվելի, հեղինակ՝ Դեյվիդ Լինսլի

Որպես ուխտյալ Իսրայել մեր կոչումն այն է, որ համոզվենք, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ գիտակցում է այն ուրախությունն ու արտոնությունները, որոնք գալիս են Աստծո հետ ուխտեր կապելուց: Դա կոչ է՝ խրախուսելու յուրաքանչյուր ուխտ պահող տղամարդու և կնոջ, տղայի և աղջկա, կիսվել ավետարանով նրանց հետ, ովքեր գտնվում են իրենց ազդեցության գոտում: Դա նաև կոչ է աջակցելու և քաջալերելու մեր միսիոներներին, որոնք ուղարկված են մկրտելու և Իսրայելը հավաքելու հրահանգներով, որպեսզի միասին լինենք Աստծո ժողովուրդը, և Նա լինի մեր Աստվածը (տես Վարդապետություն և Ուխտեր 42․9

Յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, ով մասնակցում է քահանայության արարողություններին և Աստծո հետ ուխտեր է կապում ու պահում, ուղիղ հասանելիություն ունի Աստծո զորությանը: Որպես անհատներ մենք վերցնում ենք Տիրոջ անունը մեզ վրա։ Մենք նաև վերցնում ենք Նրա անունը մեզ վրա որպես ժողովուրդ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճիշտ անունը օգտագործելու հանդեպ մեր խանդավառությունը կարևոր միջոց է, որ որպես ժողովուրդ մենք վերցնենք Նրա անունը մեզ վրա: Իսկապես, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և դրա անդամների յուրաքանչյուր բարեգործությունը Աստծո hesed-ի արտահայտություն է։

Ինչո՞ւ ցրվեց Իսրայելը: Որովհետև մարդիկ խախտեցին պատվիրանները և քարկոծեցին մարգարեներին: Սիրող, բայց վշտացած Հայրն արձագանքեց՝ ցրելով Իսրայելը այս ու այն կողմ։11

Այնուամենայնիվ, Նա ցրեց նրանց՝ խոստանալով, որ մի օր Իսրայելը նորից կհավաքվի Իր հոտի ներքո:

Հուդայի ցեղին տրվեց պատասխանատվություն՝ նախապատրաստելու աշխարհը Տիրոջ առաջին գալուստի համար։ Այդ ցեղից Մարիամը կանչվեց՝ լինելու Աստծո Որդու մայրը:

Հովսեփի ցեղը՝ իր և Ասանեթի որդիների՝ Եփրեմի ու Մանասեի միջոցով (տես Ծննդոց 41․50-52, 46․20), պատասխանատվություն է ստացել՝ առաջնորդելու Իսրայելի հավաքումը, նախապատրաստելու աշխարհը Տիրոջ երկրորդ գալուստի համար:

Նման անժամկետ hesed հարաբերություններում բնական է, որ Աստված ցանկանում է հավաքել Իսրայելը։ Նա մեր Երկնային Հայրն է։ Նա ցանկանում է, որ Իր զավակներից յուրաքանչյուրը, վարագույրի երկու կողմերում, լսի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը:

Սիրո ուղին

Ուխտի ուղին սիրո ուղի է՝ անհավանական hesed, որ դրսևորվում է կարեկից հոգատարությամբ ու միմյանց օգնելով: Այդ սիրո զգացումը ազատագրող է ու բարձրացնող: Ամենամեծ ուրախությունը, որը դուք երբևէ կզգաք, դա այն է, երբ դուք լցված եք սիրով Աստծո և Նրա բոլոր զավակների հանդեպ:

Աստծուն ավելի շատ սիրելը, քան որևէ այլ բան, այն պայմանն է, որը բերում է իսկական խաղաղություն, մխիթարություն, վստահություն և ուրախություն:

Ուխտի ուղին ամբողջությամբ նվիրված է Աստծո հետ մեր փոխհարաբերություններին՝ Նրա հետ մեր hesed փոխհարաբերություններին։ Երբ մենք ուխտի մեջ ենք մտնում Աստծո հետ, մենք ուխտ ենք կապում Մեկի հետ, Ով միշտ կպահի Իր խոսքը: Նա կանի այն ամենը, ինչ կարող է, առանց ոտնահարելու մեր ազատ կամքը, որպեսզի օգնի մեզ՝ պահել մերը:

Մորմոնի Գիրքը սկսվում և ավարտվում է այս հավիտենական ուխտի վկայակոչումով: Տիտղոսաթերթից մինչև Մորմոնի և Մորոնիի եզրափակիչ վկայությունները, Մորմոնի Գիրքը հղում է անում այդ ուխտին (տես Մորմոն 5․20, 9․37)։ «Մորմոնի Գրքի ի հայտ գալը մի նշան է ամբողջ աշխարհին, որ Տերը սկսել է հավաքել Իսրայելը և կատարել ուխտերը, որոնք Նա կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ»:12

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք կանչվել ենք երկրի պատմության այս առանցքային ժամանակաշրջանում՝ ուսուցանելու աշխարհին հավիտենական ուխտի գեղեցկության և զորության մասին: Մեր Երկնային Հայրը անվերապահորեն վստահում է մեզ՝ կատարել այս մեծ աշխատանքը։

Այս ուղերձը տրվել է նաև 2022 թվականի մարտի 31-ի գերագույն համաժողովին՝ ղեկավարների ժողովի ժամանակ:

Հղումներ

  1. Տես Ռասսել Մ․ Նելսոն, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 34.

  2. Նոր և հավիտենական ուխտը Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն է: Այն պարունակում է մեր փրկության համար անհրաժեշտ բոլոր արարողություններն ու ուխտերը (տես Վարդապետություն և Ուխտեր 66․2)։ Ուխտը «նոր» է, երբ Տերը նորացնում կամ վերականգնում է այն, և «հավիտենական է», քանի որ այն չի փոխվում:

  3. Համապարփակ քննարկում hesed-ի և հավիտենական ուխտի մասին կարելի է գտնել հետևյալ հղումով՝ Kerry Muhlestein, God Will Prevail: Ancient Covenants, Modern Blessings, and the Gathering of Israel (2021).

  4. Russell M. Nelson, in “Special Witnesses of Christ,” Liahona, Apr. 2001, 7.

  5. The Hebrew term Ishmael means “God heareth” (Bible Dictionary, “Ishmael”).

  6. «Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց» (Եբրայեցիս 11.11):

  7. Bible Dictionary, “Israel.”

  8. See Bible Dictionary, “Peculiar”; “Hebrew and Chaldee Dictionary,” Strong’s Exhaustive Concordance of the Bible (1984), 82, word 5459.

  9. See Russell M. Nelson, “Thanks for the Covenant” (Brigham Young University devotional, Nov. 22, 1988), 4, speeches.byu.edu.

  10. «Աստծո հետ կապած յուրաքանչյուր ուխտ հնարավորություն է ավելի մոտենալու նրան: Յուրաքանչյուրի համար, ով մի պահ խորհում է այն մասին, թե ինչպես է զգացել Աստծո սերը, այդ կապն ավելի ամուր դարձնելն ու այդ հարաբերություններն ավելի սերտացնելն անդիմադրելի ցանկություն է» (Henry B. Eyring, “Making Covenants with God” [Brigham Young University fireside, Sept. 8, 1996], 3, speeches.byu.edu).

  11. «Իր ընտրյալ ժողովրդի այս ցրումն աշխարհի ազգերի մեջ Տերն օգտագործեց նաև այդ ազգերին օրհնելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Իսրայել», scriptures.ChurchofJesusChrist.org, տես նաև Հակոբ 5․1-8, 20)։

  12. Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ապագան. Պատրաստել աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին», Լիահոնա, ապրիլ 2020, 9։