Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մոսիա 2.41. «Օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները»


Վարդապետության սերտում. Մոսիա 2.41. «Օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 2.19–41», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մոսիա 2.41

«Օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները»

Նկար
երիտասարդները ծիծաղում են

Նախորդ դասին սովորեցիք, որ եթե պահենք Աստծո պատվիրանները, Նա կօրհնի մեզ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր բաներում: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 2.41 հատվածի վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածի վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Մի նկար նկարեք կամ ստեղծեք, որը ներկայացնում է Մոսիա 2.41 հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Երբ ավարտեք նկարը, օգտագործեք այն «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում» սուրբ գրության արտահայտությունը մտապահելու համար:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

    • Ինչպե՞ս կարող եք օգտագործել ձեր նկարը Մոսիա 2.41 հատվածում ուսուցանվող վարդապետությունը բացատրելու համար:

Գործնական կիրառում

Պատկերացրեք հետևյալ սցենարը.

Ջեննան սեմինարիայում վարդապետության սերտման դաս է անցել, որում ընդգծվում է, որ Աստծո պատվիրաններին հնազանդվելն ավելի մեծ երջանկություն և օրհնություններ է բերում մեր կյանք: Դրանից հետո Ջեննան տարակուսած էր իր իրավիճակի համար: Նա փորձում է պահել պատվիրանները, բայց չի կարծում, որ դա ընդհանրապես հեշտացնում, ավելի երջանկացնում կամ ավելի է լավացնում իր կյանքը: Նա, այնուամենայնիվ, դժվարանում է դպրոցում և որոշ խնդիրներ ունի ընտանիքի ու ընկերների հետ: Եթե պատվիրաններին հնազանդվելը պետք է երջանկություն բերի, ապա ինչու է նա իրեն այդպես զգում:

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 5–6Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:

  • Այս պարբերություններից ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Ջեննային գործել հավատքով:

  • Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս կարող է օգնել Ջեննային:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:

  • Ինչո՞վ կկիսվեիք Ջեննայի հետ:

  • Ինչո՞ւ դրանով կկիսվեիք Ջեննայի հետ:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:

  • Ի՞նչ այլ աստվածային աղբյուրներ կան, որոնք կարող եք խորհուրդ տալ Ջեննային, որ օգտվի դրանցից:

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կօգնի դա նրան:

  1. Պատասխանեք հետևյալ հարցին՝ առնվազն հինգ նախադասությունից կազմված պարբերությամբ:

    • Իր խնդիրը լուծելու համար Ջեննան ինչպե՞ս կարող է կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Մոսիա 2.41 հատվածը: