Սեմինարիա
1 Նեփի 16–17. Գործել հավատքով դժվար իրավիճակներում


«1 Նեփի 16–17. Գործել հավատքով դժվար իրավիճակներում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 16–17. Գործել հավատքով դժվար իրավիճակներում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 16–17

Գործել հավատքով դժվար իրավիճակներում

Նկար
Նավի կառուցումը

Մտածեք այն դժվարությունների մասին, որոնց բախվեցին Լեքին և նրա ընտանիքը Երուսաղեմից հեռանալուց հետո և անապատում ապրելու ընթացքում: Այն, թե ինչպես արձագանքեց Նեփին իր դժվարություններին, մեզ համար մեր կյանքի փորձություններին արձագանքելու օրինակ է: Այս դասը կարող է օգնել ձեզ սովորել, թե ինչպես համադրել սուրբ գրությունները և հավատքով դիմակայել դժվարություններին:

Օգնել ուսանողներին զարգացնել ուսումնական հմտությունները Որպեսզի օգնեք ուսանողներին հաջողությամբ ուսումնասիրել սուրբ գրությունները, առաջնորդեք նրանց սուրբ գրությունների ուսումնասիրության տարբեր հմտություններով և մեթոդներով: Ընտրեք այն հմտություններն ու մեթոդները, որոնք ուսանողներին օգնում են հրավիրել Հոգու ներկայությունն իրենց ուսումնասիրության ժամանակ, ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները և կիրառել ավետարանի սկզբունքներն իրենց կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ 1 Նեփի 19.23 հատվածը և մտածել, թե ինչ է նշանակում համադրել սուրբ գրությունները մեր կյանքի իրավիճակների հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Իմաստ գտնել սուրբ գրություններում

Ստորև ներկայացվածը նախատեսված է օգնելու ուսանողներին մտածել, թե ինչ նշանակություն ունի սուրբ գրություններն իրենց կյանքի հետ համադրելը: Դա ձեզ հնարավորություն կտա ստուգել, թե ուսանողներն ինչ առաջընթաց ունեն սուրբ գրություններն անձամբ ուսումնասիրելիս: Սցենարի փոխարեն կարող եք սկսել «Ի՞նչ մտահոգություններ են ունենում դեռահասները սուրբ գրությունները կարդալու հետ կապված»: հարցով:

Պատկերացրեք, որ մեկը ձեզ ասում է, թե չի կարծում, որ արժե ժամանակ կորցնել սուրբ գրությունները կարդալու վրա: Նա կարծում է, որ սուրբ գրություններն այդքան էլ օգտակար չեն մեր օրերի դժվարություններին ու խնդիրներին դիմակայելու համար:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք նրա մտահոգությանը:

Մտածեք սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության, արժեքի և սուրբ գրությունները ձեր կյանքում օգտագործելու մասին: Մտածեք, թե ինչն է խոչընդոտել սուրբ գրությունները իմաստալից դարձնելուն, և ինչն է օգնել ձեզ հաղթահարել այդ խոչընդոտները:

Մարգարե Նեփին, որպեսզի օգնի իր եղբայրներին սովորել սուրբ գրություններից և օգտագործել դրանք, մի արժեքավոր դաս ուսուցանեց, որը կարող է օգնել նաև մեզ՝ սուրբ գրությունների մեր ուսումնասիրության ընթացքում:

Կարդացեք 1 Նեփի 19.23 հատվածը և գտեք, թե Նեփին ինչ էր ուսուցանել:

  • Ձեր բառերով ինչպե՞ս կնկարագրեիք այն ճշմարտությունը, որ Նեփին ուսուցանել էր:

Սուրբ գրությունները համադրել մեզ հետ

Այս հատվածում բացահայտված ճշմարտություններից մեկը կարող է լինել այն, որ երբ համադրենք սուրբ գրությունները մեզ հետ, կսովորենք ու կշահենք դրանցից:

  • Ի՞նչ գիտեք սուրբ գրությունները համադրելու մասին:

  • Սուրբ գրությունները համադրելու ի՞նչ փորձառություն եք ունեցել:

  • Ըստ հատված 23-ի՝ ո՞րն էր Եսայիայի խոսքերը կարդալու և համադրելու Նեփիի նպատակը:

  • Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների համադրումն օգնել ձեզ լիովին գալ դեպի Հիսուս Քրիստոսը և հավանալ Նրան:

Համադրել սուրբ գրությունները նշանակում է՝ նրանցում գրվածը զուգադրել մեր կյանքի հետ:

Ստորև ներկայացվող քայլերը կարող են օգնել ձեզ սուրբ գրությունները ձեր կյանքի հետ համադրելու ձեր ջանքերում: Գրանցեք այս քայլերը ձեր օրագրում:

Ցուցադրեք ստորև ներկայացվող քայլերը, որպեսզի ուսանողները կարողանան դասի ընթացքում օգտվել դրանցից:

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ:

  3. Բացահայտեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Այս դասին հնարավորություն կունենանք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ համադրելու վարժություններ կատարել, երբ ուսումնասիրեք որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Լեքիի և նրա ընտանիքի հետ անապատում:

Նեփին կոտրում է իր աղեղը

Ստորև ներկայացվող նյութը նախատեսված է ուղղորդելու ուսանողներին համադրել սուրբ գրությունները և պատրաստելու նրանց ինքնուրույն անել դա դասի ընթացքում:

Քայլ 1. Գտեք կարևոր մանրամասներ

Վարժվեք կատարել այս քայլը՝ ուսումնասիրելով 1 Նեփի 16.17–25, 30–32 հատվածներըը և գտնելով կարևոր մանրամասները: Այդ մանրամասները կարող են ներառել՝ մարդկանց, վայրեր, առարկաներ, գործողություններ կամ իրադարձություններ: Ձեր ուսումնասիրության համար կարող եք դիտել նաև «Տերն առաջնորդում է Լեքիի ճամփորդությունը» տեսանյութը 5:33-16:18-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ կարևոր մանրամասներ գտաք:

Ձեր հայտնաբերած մանրամասներից կարող են լինել՝ Նեփիի կողմից իր աղեղը կոտրելը, Լեքիի, Լամանի, Լեմուելի և Իսմայելի որդիների տրտնջոցը, Նեփիի նոր աղեղ պատրաստելը և Նեփիի վերադարձը հոր մոտ՝ սնունդ հայթայթելու ուղղորդում ստանալու համար:

Նկար
Նեփին կոտրում է իր աղեղը
Քայլ 2. Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ

Մտածեք ձեր կյանքի այն ոլորտների մասին, որոնք կապ ունեն նախորդ քայլում ձեր բացահայտած մանրամասների հետ: Դա անելու համար ձեզ կօգնի հետևյալ հարցը.

  • Իմ կյանքի ո՞ր իրավիճակներն են նման այդ հատվածներում նկարագրված իրավիճակներին:

Գուցե համեմատել եք Նեփիի աղեղը կոտրելը ձեր կյանքի անսպասելի դժվարությունների հետ: Գուցե նաև Նեփիի և նրա ընտանիքի անդամների խոսքերն ու գործողությունները համեմատած լինեք դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց արձագանքներին:

Քայլ 3. Բացահայտեք արժեքավոր դասեր

Մտածեք, թե ինչ սովորեցիք սուրբ գրություններից, որ կարող է կիրառելի լինել ձեզ համար: Կարող եք մտածել նաև այն մասին, թե ինչ սովորեցիք Փրկչի մասին:

  • Ի՞նչ դասեր քաղեցիք Նեփիի աղեղը կոտրելու և վերանորոգելու պատմությունից, որը կարող է կիրառելի լինել ձեր կյանքի համար:

  • Այդ պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Այս պատմությունից բացահայտված ճշմարտություններից մեկը կարող է լինել այն, որ եթե գործադրենք ջանքեր և փնտրենք Տիրոջ ուղղորդումը, Նա մեզ կօգնի դիմակայել մեր դժվարություններին:

Քայլ 4. Որոշեք կիրառությունը ձեր կյանքում
  • Որոշեք, թե անձամբ ձեր կյանքում որտեղ եք կիրառելու բացահայտած ճշմարտությունները:

  • Ի՞նչ եղանակներով կարող եք այս ճշմարտությունը կիրառել ձեր կյանքում:

Այս ճշմարտությունը կիրառելու բազմաթիվ եղանակների հետ մեկտեղ կարող եք մտածել, թե ինչպես հետևել Նեփիի օրինակին, երբ կյանքում անսպասելի դժվարություն եք ունենում կամ փակուղու մեջ եք զգում ձեզ: Տրնտջալու կամ ոչինչ չանելու փոխարեն կարող եք նախաձեռնությունը ստանձնել և առաջ շարժվել հավատքով ու վստահությամբ, որ Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ:

  • Ուսումնասիրության այս օրինակին հետևելն ինչպե՞ս օգնեց ձեզ իմաստ գտնել սուրբ գրության այս պատմության մեջ:

Նեփիին պատվիրվում է նավ կառուցել

Ստորև ներկայացվածը նախատեսված է օգնելու ուսանողներին օգտագործել սուրբ գրություններն ինքնուրույն համադրելու հմտությունը: Ուսանողներին խրախուսեք սկզբում ինքուրույն վարժվել: Հետո ուսանողները կարող են զույգեր կամ փոքր խմբեր կազմել և կիսվել իրենց բացահայտածով:

Ուսանողներին ներկայացրեք դասի ընթացքում ավելի վաղ ցուցադրված չորս քայլերը, որպեսզի ինքնուրույն աշխատելիս կարողանան օգտվել դրանցից:

Ութ տարի անապատում ճամփորդելուց հետո Լեքին և նրա ընտանիքը եկան ծովափնյա մի երկիր, որն իր առատ մրգի և մեղրի համար Լիառատ անվանեցին (տես 1 Նեփի 174–6):

Կարդացեք 1 Նեփի 17.5–20, 48–55, 1 Նեփի 18.1–4 հատվածները և օգտագործեք ավելի վաղ ներկայացված չորս քայլերը, որոնք կօգնեն ձեզ համադրել այս պատմությունը ձեր կյանքի հետ: Կարող եք դիտել նաև «Տերը պատվիրում է Նեփիին նավ կառուցել» տեսանյութը 0:00-12:07-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Թույլ տվեք, որ Հոգին առաջանորդի ձեր մտքերը և ուսումնասիրությունը: Հաճախ ընդմիջեք, որպեսզի մտածեք, թե ձեր սովորածն ինչպես կարող է համադրվել ձեր կյանքի հատուկ իրավիճակների հետ: Գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Ուսանողներին առաջարկեք կիսվել չորս քայլերից յուրաքանչյուրից կատարած իրենց բացահայտումներով: Կարող եք պատմել նաև, թե ձեր կյանքի հետ սուրբ գրությունների համադրումն ինչ ազդեցություն է ունեցել ձեր կողմից սուրբ գրությունների ուսումնասիրության վրա: