Սեմինարիա
Մոսիա 7–8. Տիրոջ մարգարեները որպես տեսանողներ


«Մոսիա 7–8. Տիրոջ մարգարեները որպես տեսանողներ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 7–8», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 7–8

Տիրոջ մարգարեները որպես տեսանողներ

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Այնպես, ինչպես Փրկիչն ունի տիտղոսներ, որոնք ուսուցանում են Նրա մասին, Տիրոջ ծառաները ևս ունեն տիտղոսներ, որոնք օգնում են մեզ հասկանալ նրանց դերը Երկնային Հոր ծրագրում: Երբ Լիմքի թագավորն օգնություն խնդրեց մի առաջադրանքի համար, որը չգիտեր՝ ինչպես անել, Ամմոն անունով մի մարդ նրան մարգարեի մոտ ուղղորդեց: Ամմոնը թագավորին նաև կարևոր ճշմարտություններ բացատրեց մարգարեների, տեսանողների և հայտնողների դերի մասին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ մարգարեների կարևորությունը՝ որպես տեսանողներ Երկնային Հոր ծրագրում:

Բերեք կենդանի մարգարեների վկայությունը: Կենդանի մարգարեների խոսքերի մասին ձեր վկայությամբ կիսվելու հնարավորություններ փնտրեք: Յոթանասունից երեց Դին Մ. Դեյվիսը (1951–2021) ուսուցանել է. «Կենդանի մարգարեներին լսելն ու ականջ դնելը մեծ, նույնիսկ կյանքը փոխող, ազդեցություն կունենա մեր կյանքում: Մենք ավելի ուժեղ ենք։ Մենք ավելի համոզված ու վստահ ենք Տիրոջ վրա։ Մենք լսում ենք Տիրոջ խոսքը» («Եկ, լսիր մարգարեի ձայնը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 36):

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե ինչպես կարձագանքեին, եթե ինչ-որ մեկը հարցներ նրանց, թե ինչու են հավատում մարգարեներին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հարցեր մարգարեների վերաբերյալ

Կարող եք ուսանողներին առաջարկել դերախաղով պատասխանել հետևյալ հարցերից առաջին երեքին: Ցանկության դեպքում նրանք կարող են պատասխանել նաև չորրորդ հարցին:

Պատկերացրեք, որ ձեր ծանոթներից մեկն իմացել է, որ դուք մեր ժամանակների մարգարեներին եք հավատում: Նրանք մոտենում են ձեզ և հարցնում են հետևյալը.

  • Ես լսել եմ, որ ձեր եկեղեցին մարգարե ունի: Ի՞նչ է նա անում:

  • Ինչո՞ւ է մեզ այսօր անգամ անհրաժեշտ մարգարեն:

  • Ես համացանցում կարդացել եմ, որ Ջոզեֆ Սմիթը մի հնագույն գիրք է թարգմանել: Հնագույն կամ ժամանակակից մարգարեներից որևէ մեկն արե՞լ է այդպիսի բան:

  • Ի՞նչին եք հավատում մարգարեների վերաբերյալ:

Օգտակար կլինի հարցնել ուսանողներին՝ արդյոք հարցեր ունեն մարգարեների վերաբերյալ: Կարող եք նրանց հարցերը գրել գրատախտակին:

Մորմոնի Գրքում շատ ուսմունքներ կան մարգարեների, այդ թվում՝ այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է օգտագործում նրանց մեզ օգնելու համար: Այսօր ուսումնասիրելիս խորհեք վերոնշյալ հարցերի շուրջ և ձգտեք ամրապնդել ձեր վկայությունը մարգարեների մասին: Նաև փնտրեք պատասխաններ մարգարեների մասին ձեր ունեցած լրացուցիչ հարցերին:

Երեք ճամփորդություն

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող պատկերը և բացատրել հետևյալ տեղեկությունները (նկարը կարող եք պատկերել գրատախտակին և թողնել որպես հղում հաջորդ մի քանի դասերի համար): Կամ կարող եք ուսանողներին տրամադրել ստորև ներկայացված երկու պարբերությունների հղումները և առաջարկել նրանց կարդալ հատվածներն ու ամփոփել սովորածը:

Նկար
նկար, որում պատկերված են Նեփիի երկիրը վերանվաճելու նեփիացիների ճամփորդությունները

Երբ թագավորում էր Բենիամին թագավորի հայրը (Մոսիան), Զենիֆ անունով մի մարդ մի խումբ մարդկանց հետ լքեց Զարահեմլան՝ Նեփիի երկիրը հետ նվաճելու համար (տես Մոսիա 9.3–4): Զենիֆի խմբի մասին երկար տարիներ ոչ ոք լուր չուներ, ուստի հաջորդ թագավորը՝ Մոսիան (Բենիամին թագավորի որդին), Ամմոնի գլխավորությամբ մարդկանց մի խումբ ուղարկեց՝ որոնելու նրանց (տես Մոսիա 7.1–3): Նրանք գտան Զենիֆի մարդկանց, որոնց առաջնորդում էր Զենիֆի թոռը՝ Լիմքի թագավորը: Լիմքիի ժողովրդին ճորտացրել էին լամանացիները՝ «[նրանց] անօրինությունների պատճառով» (Մոսիա 7.20):

Լիմքի թագավորն Ամմոնին հայտնում է, որ ինքը որոնողների մի խումբ է ուղարկել Զարահեմլան գտնելու, որոնք հաջողություն չեն ունեցել: Փոխարենը՝ հյուսիսային երկրից նրանք բերել են մասունքներ, այդ թվում՝ 24 ոսկե թիթեղների վրա գրված մի հիշատակարան (տես Մոսիա 8.7–9): Լիմքի թագավորը հույս ուներ, որ Ամմոնը կկարողանա թարգմանել հիշատակարանը կամ կիմանա ինչ-որ մեկին, ով կկարողանա թարգմանել (տե.ս Մոսիա 8.6, 11–12):

Կարդացեք Մոսիա 8.13–14 հատվածները և փնտրեք, թե ըստ Ամմոնի, ով կարող էր թարգմանել հիշատակարանը և ինչու:

  • Ի՞նչ գտաք:

Օգտակար կլինի իմանալ, որ թե՛ Մոսիան, թե՛ Ջոզեֆ Սմիթը Աստծո կողմից պատրաստված Ուրիմ և Թումիմ կոչվող հատուկ գործիքներ ունեին, որոնք օգնում էին նրանց թարգմանել հնագույն հիշատակարանները (տես Մոսիա 28.13–14, Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.35: Եթե կցանկանաք իմանալ ավելին, Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում որոնեք «Ուրիմ և Թումիմ»):

Տեսանողի դերը

Կարդացեք Մոսիա 8.15–18 հատվածները՝ իմանալու, թե ովքեր են տեսանողները, և սիրող Երկնային Հայրն ինչու է մեզ տեսանողներ տվել:

  • Ի՞նչ իմացաք:

Օգտակար կլինի հանձնարարել ուսանողներին գալ գրատախտակի մոտ և գրել հնարավորինս շատ ճշմարտություններ, որոնք գտել են: Եթե ուսանողները գրեն այնպիսի պնդում, որն այնքան էլ ճիշտ չէ, օգնեք նրանց ճշգրտել պնդումը՝ այն ճշմարիտ դարձնելու համար: Դա կարող է օգնել ուսանողներին վերանայել իրենց դիտարկումները և պարզաբանել, թե ինչ են սովորում: Ճշմարտություններից մեկը, որ ներկայացնում է այս պատմությունը, հետևյալն է. Տերը տրամադրում է մարգարեներ, տեսանողներ ու հայտնողներ, որպեսզի նրանք օգտակար լինեն մարդկությանը: Կարող եք ուսանողներին առաջարկել նշել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը, կամ գրել այդ ճշմարտությունն այն հատվածների կողքին, որոնք ուսուցանում են այն:

Սուրբ գրքերի ուղեցույցն այսպես է բացատրում տեսանողի դերը.

Անձ, որն Աստծո կողմից լիազորված է հոգևոր աչքերով՝ տեսնելու այնպիսի բաներ, որոնք Աստված թաքցրել է աշխարհից (Մովսես 6.35–38): Նա հայտնող է և մարգարե (Մոսիա 8.13–16): Մորմոնի Գրքում Ամմոնն ուսուցանել է, որ միայն տեսանողը կարող է հատուկ գործիքներ կամ Ուրիմ և Թումիմ օգտագործել (Մոսիա 8.13, 28.16): Տեսանողը գիտի անցյալը, ներկան և ապագան: Հին ժամանակներում մարգարեին հաճախ տեսանող էին անվանում (Ա Թագավորաց 9.9, Բ Թագավորաց 24.11):

Ջոզեֆ Սմիթը վերջին օրերի մեծ տեսանողն է (Վ&Ու 21.1, 135.3): Բացի այդ, Առաջին Նախագահությանը և Տասներկուսի Խորհրդին սատարում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ (Սուրբ գրքերի ուղեցույց, «Տեսանող», scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչ սովորեցիք մարգարեի՝ որպես տեսանողի դերի մասին:

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն այս ունակություններն ինչո՞ւ էր շնորհելու Առաջին նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին:

  • Մարգարեները, տեսանողները և հայտնողները ինչպե՞ս են Աստծո սիրո ապացույց լինելու ձեզ համար:

Տեսանողների արժեքը մեր օրերում

Ո՞ր ուսումնական վարժությունը կարող է օգնել ձեր ուսանողներին խորացնել իրենց հավատքն առ այն, որ Առաջին նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ են: Ահա մի քանի գաղափար: Ընտրեք մեկը կամ մի քանիսը կամ առաջարկեք ձեր սեփական գաղափարները: Ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ զուգընկերոջ հետ:

  • Մտածեք առնվազն երեք իրավիճակ, երբ իմացությունը, որ Երկնային Հոր մարգարեները տեսանողներ են, կարող է օգնել ձեզ պահպանել հավատքը Տիրոջ հանդեպ: Գրանցեք այդ իրավիճակները:

  • Ուսումնասիրեք Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի որևէ անդամի ելույթը վերջին գերագույն համաժողովից: Գրի առեք այն օրինակները, որոնք ցույց են տալիս, որ նրանք տեսանողներ են:

  • Ուսանողներին առաջարկեք կարդալ «Ուղերձ Առաջին Նախագահությունից», որը կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի (2022, 2) սկզբում: Գրի առեք, թե ըստ ձեզ, այս ուղերձը և գրքույկում ներառված չափանիշներն ինչպես են ներկայացնում, որ Առաջին նախագահության անդամները տեսանողներ են:

  • Գրի առեք, թե դուք կամ ձեր ընտանիքն ինչ օգուտներ եք քաղել տեսանողներին հետևելու արդյունքում:

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ են սովորել և ինչ են պատրաստել:

Օգտակար կլինի իմանալ, որ Մոսիա թագավորն է թարգմանել հիշատակարանները (տես Մոսիա 28.11–19): Երբ ուսումնասիրեք Եթերի գիրքը, կարող եք այս հիշատակարաններից որևէ հատված կարդալ:

Նույնիսկ նախքան թարգմանելը Լիմքի թագավորը կրել էր այն գիտելիքի ազդեցությունը, որը Մոսիա թագավորը կարող էր թարգմանել: Կարդացեք Մոսիա 8.19–20 հատվածները և փնտրեք, թե Լիմքի թագավորն ինչպես է արձագանքել, երբ իմացել է, որ Աստված է կանչում մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին:

  • Այդ գիտելիքն ինչպե՞ս է ազդել Լիմքիի վրա:

Խորհեք, թե ինչ եք զգում այն հարցի վերաբերյալ, որ Երկնային Հայրը տրամադրում է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, որպեսզի առաջնորդեն մեզ այսօր: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում:

Կիսվեք մարգարեների կարևորության մասին ձեր վկայությամբ, նաև, թե ինչպես են նրանք օրհնել ձեր կյանքը: