Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 8. Մտապահել հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները


«Վարդապետության սերտման կրկնություն 8. Մտապահել հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 8», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 8

Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

Նկար
Քրիստոսն օգնում է մարդկանց

Մտապահելով սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածը՝ օգուտներ կքաղեք բազմաթիվ առումներով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հղում և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածներից:

Օգտագործեք գեղանկարներ կամ այլ նկարներ: Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել ավետարանի պատմությունները, վարդապետությունը և սկզբունքները, օգտագործեք նկարներ, այդ թվում՝ գեղանկարներ և գծապատկերներ: Ուսանողներին առաջարկեք նկարներին նայելիս ուշադրություն դարձնել իրենց զգացողություններին և մտքերին:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել բերել Հիսուս Քրիստոսի իրենց սիրած նկարը կամ պատրաստվել նկարագրելու այն և պատմել, թե նկարի օգնությամբ ինչ են կարողանում հիշել Նրա մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Ուսումնասիրեք շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի դասն անցկացվելու է այն ժամանակ, երբ ընթանում են սեմինարիայի դասերը:

Նկարներ և հիշողություն

Եթե ուսանողներն ավարտել են պատրաստվելը, առաջարկեք նրանց ցույց տալ իրենց բերած նկարը և կիսվել իրենց մտքերով: Կարող եք նրանց նաև մի քանի րոպե հատկացնել, որպեսզի իրենց էլեկտրոնային սարքում (եթե ունեն) որևէ նկար որոնեն: Որպես այլընտրանք ցուցադրեք Փրկչի նկարները և ուսանողներին առաջարկեք պատասխանել ստորև ներկայացվող հարցին:

Նկար
Քրիստոսը Իր հարությունից հետո
Նկար
Հիսուսը քնքշորեն օգնության է հասնում երեխային
Նկար
Հիսուսը փրկում է կորած ոչխարին
  • Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ այս նկարներին նայելով:

Նկարները կարող են օգնել մեզ կարևոր իրադարձություններ կամ ճշմարտություններ հիշել: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք օգտագործել նկարներ, որոնք օգնում են ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի վարդապետության սերտման որոշ հատվածների համար:

Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածները թվարկված են ստորև: Կարող եք նշել այդ հատվածները և դրանց սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները:

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը, որպեսզի ուսանողները կարողանան օգտվել դրանից դասի ընթացքում:

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Կապեք նկարները ավետարանի ուսմունքների հետ

Ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները և փորձեք հիշել դրանց հիմնական արտահայտությունները: Անհրաժեշտության դեպքում օգտվեք վերևի աղյուսակից: Ապա սուրբ գրությունների յուրաքանչյուր հղում կապեք այն նկարի հետ, որը լավագույնս պատկերում է սուրբ գրության տվյալ հատվածի ուսմունքը:

Կարող եք բազմաթիվ նկարներ ցույց տալ, որոնք կարող են առնչվել ստորև ներկայացված հատվածներին և առաջարկել ուսանողներին ընտրել այն նկարները, որոնք առավել շատ են համապատասխանում և բացատրել՝ ինչու: Որպես այլընտրանք առաջարկեք ուսանողներին Church Media Library-ում որոնել նկարներ, որոնք կօգեն նրանց հիշել ստորև ներկայացվող հատվածների ճշմարտությունները:

  1. 2 Նեփի 26.33

  2. 2 Նեփի 32.8–9

  3. Մոսիա 2.17

Նկար
երիտասարդն աղոթում է
Նկար
երիտասարդները ծառայում են
Նկար
Քրիստոսը երեխաների հետ

Պատկերեք նկար

Հետևյալ վարժությունը կարելի է կատարել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով: Կարող եք որպես օրինակ դասարանի հետ մի նկար նկարել, ապա ուսանողներին առաջարկել նկարել իրենցը:

Ընտրեք վարդապետության սերտման որևէ հղում և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, որը կցանկանայիք ավելի լավ հիշել: Մի նկար նկարեք, որը կօգնի ձեզ հիշել սուրբ գրության հիմնական արտահայտությունը, նաև ներառեք հղումը: Ձեր նկարը կարող է որևէ տեսարան պատկերել, կամ այն կարող է տարբեր նկարներից կազմված լինել, որոնք ցույց են տալիս սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Օրինակ՝ հետևյալ նկարը կարող է օգնել ձեզ հիշել 2 Նեփի 2.25 հատվածը. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: Եթե ժամանակ ունեք, կարող եք պատրաստել մի բան, որը կօգնի ձեզ մտապահել ձեր ընտրած ամբողջ հատվածը:

Նկար
2 Նեփի 2.25 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտության պատկերը

Ուսանողներին հնարավորություն տվեք իրենց նկարներով կիսվել զույգերով, փոքր խմբերով կամ դասարանի հետ: Խնդրեք նրանց բացատրել, թե նկարն ինչպես կօգնի իրենց հիշել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը: Ուսանողներին առաջարկեք իրենց նկարով ընտանիքի կամ ընկերոջ հետ կիսվելու հնարավորություն փնտրել: Կարող եք օգտագործել ստորև ներկայացվող հարցերը, որպեսզի օգնեք նրանց խորացնել իրենց ընտրած հատվածի մասին հասկացողությունը:

  • Ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ այս հատվածը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածի մտապահումն օգնել ձեզ հիշել կամ ավելի նմանվել Փրկչին:

  • Դուք կամ ուրիշները ի՞նչ փորձառություն եք ունեցել, որը կապված է սուրբ գրությունների այս հատվածի վարդապետության հետ: