Սեմինարիա
Մոսիա 18. Մկրտության ուխտը


«Մոսիա 18. Մկրտության ուխտը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 18» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 18

Մկրտության ուխտը

Նկար
պատանին մկրտվում է

Որոշ որոշումներ այնքան կարևոր են, որ կարող են ազդել մեր կյանքում ամեն ինչի վրա: Մկրտության արարողությամբ Աստծո հետ մկրտության ուխտ կապելը այդ որոշումներից մեկն է: Մորմոնի ջրերի մոտ Ալման իր ժողովրդին ուսուցանեց, թե ինչ ուխտ ենք կապում Աստծո հետ, երբ մկրտվում ենք: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ մկրտության ուխտը, և այն ինչպես կարող է ազդել Աստծո և ուրիշների հետ ձեր հարաբերությունների վրա:

Օգնեք ուսանողներին բացահայտել առնչությունը: Երբ ուսանողները տեսնում են, թե սուրբ գրություններում նկարագրված Աստծո խոսքն ինչ առնչությունի ունի իրենց կյանքի իրավիճակների և հանգամանքների հետ, նրանք ընդհանուր առմամբ ավելի ոգևորված են ուսումնասիրում և կիրառում ավետարանի ուսմունքները: Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել առնչությունը, կարող եք հարցնել նրանց, օրինակ՝ «Այս իրադարձությունը կամ ուսմունքը ինչպե՞ս կարող է նման լինել ձեր փորձառություններին» կամ «Այս ճշմարտությունն ինչո՞վ է կիրառելի ձեր կյանքի համար»:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել, որ դասին բերեն իրենց մկրտության օրվա որևէ լուսանկար կամ գրանցամատյանի գրառումը: Նրանք կարող են հարցնել նաև մկրտությանը ներկա գտնվածներին, թե ինչ հիշողություններ ունեն:

Յուրաքանչյուր ոք, ով չի մկրտվել, կարող է պատրաստ գալ՝ կիսվելու մտքերով ու զգացմունքներով, որոնք ունեցել է որևէ մկրտության ներկա գտնվելիս կամ հարցեր տալ մկրտության մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ձեր մկրտությունը

Այսօր ձեր ուսումնասիրությունը սկսելու համար մտածեք ձեր մկրտության մասին և փորձեք հիշել այդ օրվա մանրամասները: Եթե դեռ չեք մկրտվել, մտածեք, թե ինչ գիտեք մկրտության մասին կամ ինչ հիշողություններ ունեք մի մկրտությունից, որին ներկա եք եղել:

Եթե ուսանողները նկարներ են բերել, ինչպես առաջարկվել էր ուսանողի պատրաստվածության առաջադրանքում, կարող եք ցուցադրել դրանք և առաջարկել դասարանին, որ փորձեն ճանաչել, թե ում նկարներն են: Հետո կարող եք կամավորներին առաջարկել կիսվել իրենց մկրտության հիշողություններով: Ստորև ներկայացված հարցերը կարող են օգնել ուսանողներին հիշել և քննարկել մկրտության մասին իրենց զգացողությունները:

  • Ի՞նչ հաճելի հիշողություններ ունեք այդ օրվանից: Ինչպե՞ս եք ձեզ զգացել:

  • Մկրտվելու ձեր որոշումն ինչպես է ազդել Աստծո և այլ մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա:

Ալման ուսուցանում է Աբինադիի խոսքերը

Նկար
Աբինադին Նոյ թագավորի առաջ

Մոսիա 18 գլուխը ներառում է Ալմայի պատմությունը, որը ժամանակին Նոյ թագավորի քահանաներից մեկն էր և Աբինադիի խոսքերն ուսուցանում էր ուրիշներին: Ալման ստիպված էր գաղտնի ուսուցանել, քանի որ Նոյ թագավորը ցանկանում էր սպանել նրան Հիսուս Քրիստոսի մասին Աբինադիի վկայությանը հավատալու համար:

Կարդացեք Մոսիա 18.1–7 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Ալման ժողովրդին:

  • Աբինադիի վկայությունը լսելուց հետո Ալման ի՞նչ էր ուսուցանում Փրկչի մասին:

  • Ըստ ձեզ՝ Ալման ինչո՞ւ որոշեց ուսուցանել այն, ինչ նա անում էր այս հատվածներում:

Մկրտության ուխտը

Մարդկանց Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագնման մասին ուսուցանելուց հետո Ալման ուսուցանում էր մկրտության կարևորության մասին: Նրա ուսմունքներից կարող ենք իմանալ, որ երբ մենք մկրտվում ենք, մենք ուխտ ենք կապում Աստծո հետ: Շարունակելով ուսումնասիրել Ալմայի ուսմունքները՝ խորհեք, թե ինչ գիտեք մկրտության պահին մեր կապած ուխտի և ամեն անգամ հաղորդություն ընդունելիս այն նորացնելու մասին, ինչպես նաև տվեք ձեր ունեցած ցանկացած հարց: Աղոթքի միջոցով ձգտեք ավելի լավ հասկանալ, թե այս ուխտն ինչպես կարող է ազդել Աստծո և ուրիշների հետ ձեր հարաբերությունների վրա:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը բացատրել է, թե ինչ է ուխտը.

Ուխտը համաձայնություն է Աստծո և մարդու միջև, որի պայմանները սահմանված են Աստծո կողմից (տես Աստվածաշնչի բառարանը, «Ուխտ», 651): Այս աստվածային համաձայնություններում Աստված պարտավորվում է աջակցել, սրբագործել և վեհացնել մեզ՝ Իրեն ծառայելու և Իր պատվիրանները պահելու մեր հանձնառության դիմաց (Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Ուխտերի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009թ., 20):

Հետևյալ վարժության համար առաջարկեք ուսանողներին աշխատել զույգերով: Մի զուգընկերոջը հանձնարարեք փնտրել, թե մենք ինչ ենք խոստանում, երբ մկրտվում ենք, իսկ մյուսին, թե ինչ օրհնություններ է առաջարկում մեզ Երկնային Հայրը: Հետո առաջարկեք նրանց գտածով կիսվել միմյանց հետ:

Մոսիա 18.8–10 հատվածներում Ալման նկարագրել է մկրտություն ուխտը: Կարդացեք Մոսիա 18.8–10 հատվածը և նշեք, թե ինչ ենք մենք պարտավորվում կատարել, երբ մկրտվում ենք, և մեկ այլ գույնով կամ ձևով նշեք, թե ինչ օրհնություններ է առաջարկում մեզ Երկնային Հայրը:

Մոսիա 18.8–10 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Կարող եք առանձնահատուկ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

Կարող եք գրատախտակին երկու սյունակ գծել և մեկի վերևում գրել «Մենք ուխտում ենք …», իսկ մյուսի վերևում՝ «Աստված առաջարկում է …»: Ուսանողներին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և լրացնել այն, ինչ գտնում են Մոսիա 18.8–10 հատվածներում:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում՝ «սգալ նրանց հետ, ովքեր սգում են» և «մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (հատված 9):

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (հատված 9): Ո՞ւմ գիտեք, որը դրա կատարման լավ օրինակ է հանդիսանում:

  • Նկատե՞լ եք, թե Աստված ինչպես է մկրտության միջոցով մեզ տված Իր խոստումներով օրհնում ձեզ կամ ուրիշներին:

Պահեք ձեր մկրտության ուխտը

Դասի մնացած մասը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչպես պահել մկրտության հանձնառությունները, որոնք Ալման նկարագրել է Մոսիա 18.8–10 հատվածներում:

Ստորև ներկայացվող տեսանյութերը կարելի է օգտագործել օրինակներ ցույց տալու համար: Ուսանողներին առաջարկեք դիտել այդ տեսանյութերը և կիսվել դրանցում ներկայացված 8–10 հատվածների արտահայտություններով (տեսանյութերը հասանելի են այստեղ՝ ChurchofJesusChrist.org): Հետո ուսանողները կարող են գալ և գրատախտակի վրա ընդգծել այն խոսքերը, որոնք, ըստ իրենց, ցուցադրվել են տեսանյութում: Այնուհետև կարող եք հարցնել նրանց, թե ինչու են ընտրել այդ խոսքերը:

Ընտրեք մկրտության ժամանակ մեր տված խոստումներից առնվազն մեկը, որն Ալման նկարագրել է Մոսիա 18.8–10 հատվածներում: Օրինակ՝ կարող եք ընտրել «կրել մեկը մյուսի բեռը» (հատված 8) կամ «պահել նրա պատվիրանները» (հատված 10):

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և ուսանողներին բավարար ժամանակ տալ՝ խորհելու դրանց շուրջ: Ապա նրանց առաջարկեք փոքր խմբերում կիսվել իրենց պատասխաններով կամ այլ մտքերով:

  • Պատանիներն ի՞նչ ձևերով կարող են պահել այդ խոստումը:

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ է ներառել այն որպես մեր մկրտության ուխտի մաս:

  • Փրկիչն ինչպե՞ս է օրինակով ցույց տվել, թե ինչպես պահել այդ խոստումը:

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը պահել այդ խոստումը: Ի՞նչ եք դուք սովորել այդ փորձառություններից:

Ժամանակ հատկացրեք և ձեր օրագրում գրեք, թե ըստ ձեզ, ինչպես եք պահում մկրտության խոստումները, որոնք Ալման նկարագրել է Մոսիա 18.8–10 հատվածներում: Ի՞նչ հաջողությամբ եք պահել այդ խոստումներից մի քանիսը: Ո՞ր իրավիճակներում կարող եք ավելի գիտակցորեն պահել դրանցից մեկը: Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս կազդի Տիրոջ և այլ մարդկանց հետ ձեր ունեցած հարաբերության վրա, եթե այդպես վարվեք: